Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլի ասուլիս

չորեքշաբթի, 26 փետրվարի 2014

ՄՄ-ին անդամակցելու նպատակով իրականացվող աշխատանքներն են ներկայացրել ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների, ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունները

ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունում ստեղծվել է աշխատանքային խումբ, որը պետք է ապահովի Հայաստանի միանալը Մաքսային միության 3 համաձայնագրերին: Այս մասին ՀՀ կառավարության մամուլի կենտրոնում կայացած ասուլում նշել է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ, Էներգետիկայի հարցերով աշխատանքային խմբի ղեկավար Իոսիֆ Իսայանը: Ըստ նրա` դրանք վերաբերում են էլեկտրաէներգիայի, գազի նավթամթերքի ոլորտներին:
Իոսիֆ Իսայանը նշել է, որ այս ընթացքում վերլուծել են Հայաստանում գործող օրենսդրական դաշտը, այդ թվում` «Էներգետիկայի մասին» օրենքը, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից ընդունված որոշումները: Արդյունքում, ըստ նրա, եկել են եզրակացության, որ դրանք չեն հակասում վերոնշյալ համաձայնագրերին: «Այսպիսով, էներգետիկայի ոլորտին վերաբերող նախատեսված 32 քայլերի 70 տոկոսն արդեն իսկ կատարված է»,- ասաց փոխնախարարը:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի տեղակալ, Տրանսպորտի հարցերով աշխատան-քային խմբի ղեկավար Արտաշես Ավետիսյանն էլ ներկայացրել է նախարարության իրավասությունների շրջանակներում իրականացվող աշխատանքները: Ըստ փոխնախարարի` քննարկվում է երկու համաձայանգրերին միանալու հարցը: Համաձայնագրերից մեկը վերաբերում է ՄՄ արտաքին սահմանին տրանսպորտային հսկողություն իրականացնելուն, մյուսը` երկաթուղային տրանսպորտի ծառայությունների հասանելիությանը:
«Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ներկայացուցիչները փետրվարի 12-14-ը գտնվել են Հայաստանի Հնարապետությունում: Քննարկման արդյունքում պարզվել է, որ այդ երկու համաձայնագրերին միանալու համար ոչ մի խոչընդոտ չկա »,-ասել է Ա.Ավետիսյանը:

 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ