Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլի ասուլիս

երեքշաբթի, 21 հունվարի 2014

Արտեմ Ասատրյանը ներկայացրել է ոլորտի 2014թ.-ի գերակա խնդիրներն ու անցած տարվա ձեռքբերումները

Սոցիալական պաշտպանության ոլորտում 2013 թ.-ին, մասնավորապես, ավարտին են հասցվել ինտեգրված սոցիալական ծառայությունների փորձնական ծրագրի նախապատրաստական աշխատանքները, մշակվել և ներդրվել են պարտադիր կուտակային կենսաթոշակային բաղադրիչի գործարկումն ապահովող տեղեկատվական ենթակառուցվածքները, շահագործվել է կենսաթոշակային համակարգի տեղեկատվական նոր շտեմարանը: Այս մասին ՀՀ կառավարության մամուլի կենտրոնում կայացած մամուլի ասուլիսում նշել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն՝ ամփոփելով անցած տարին:
Ըստ նախարարի` գործազրկության մակարդակը Հայաստանում 2013թ.-ի տարեվերջին կազմել է 16,2%՝ նախորդ տարվա 17,3%-ի փոխարեն: Նա նշել է, որ 2013թ.-ի ընդունվել է «Զբաղվածության մասին» ՀՀ նոր օրենքը, որի նպատակն է պասիվ քաղաքականությունից անցում կատարել աշխատաշուկայի օբյեկտիվ իրավիճակից բխող ճկուն քաղաքականության: «Կարևորում ենք զբաղվածության ակտիվ նոր ծրագրերի փորձարկումն ու ներդրումը»,- ընդգծել է Ա.Ասատրյանը:
Խոսելով ձեռքբերումների մասին՝ նախարարը նշել է, որ անցած տարի գործարկվել են սոցիալական ծառայությունների տարածքային 19 համալիր կենտրոնները, որոնց հիմնական նպատակը քաղաքացիներին մատչելի ծառայություն մատուցելն է` «մեկ պատուհանի» սկզբունքով:
Ա.Ասատրյանը հայտնել է , որ 2013թ.-ին ավարտվել է ավանդների փոխհատուցման ծրագիրը ` 2005-2006 թվականներին հաշվառված: Այս ընթացքում վճարվել է շուրջ 10 մլրդ դրամ: Ծրագիրը շարունակվելու է նաև 2014թ.-ին:
 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ