Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլի ասուլիս

հինգշաբթի, 18 հուլիսի 2013

Կառավարությունում ստորագրվել են երկու համաձայնագրեր

Հուլիսի 18-ին ՀՀ կառավարությունում ստորագրվել են համաձայնագրեր ՀՀ էկոնոմիկայի, ՀՀ առողջապահության նախարարությունների և «Գլոբալ Մեդիքլ Սոլյուշնս» ՓԲԸ-ի, ինչպես նաև Հայաստանի Ազգային մրցունակության հիմնադրամի (ՀԱՄՀ) և «Մակքինզի ընդ քոմփնի» ընկերության միջև: Համաձայնագրերի ստորագրումից հետո ՀՀ կառավարության մամուլի կենտրոնում տեղի է ունեցել համատեղ մամուլի ասուլիս:
Համաձայնագրերից մեկը վերաբերում է ուռուցքաբանական ներհիվանդանոցային կենտրոնի ստեղծման ներդրումային ծրագրին: Ըստ համաձայնագրի նախատեսվում է ստեղծել ուռուցքաբանական ներհիվանդանոցային ժամանակակից կենտրոն` միջազգային չափանիշներին համապատասխան ուռուցքային հիվանդությունների ախտորոշման և բուժման նպատակով: Վերոնշյալ կենտրոնի կառուցման համար «Գլոբալ Մեդիքլ Սոլյուշնս» ՓԲԸ-ն նախատեսում է իրականացնել շուրջ 12-14 մլն ԱՄՆ դոլարին համարժեք ներդրումներ: Կենտրոնը կունենա առնվազն 150 բժշկական մահճակալ և համալրված կլինի բնագավառում առկա ժամանակակից ախտորոշիչ և բուժական սարքավորումներով: Կենտրոնի շահագործման արդյունքում կստեղծվի շուրջ 200 նոր աշխատատեղ:
Իսկ Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի և «Մակքինզի ընդ քոմփանի» ընկերության միջև ստորագրված համաձայնագրի շրջանակում կողմերը կմիավորեն իրենց ջանքերը՝ մշակելու Հայաստանի Հանրապետությունում մրցունակ և շարունակական օդային փոխադրումների ծառայությունների մատուցման ապահովման ծրագիր: Ինչպես նշել է ՀԱՄՀ գործադիր տնօրեն Արման Խաչատուրյանը, «Մակքինզի ընդ քոմփանի» ընկերությունը տվյալ բնագավառում մեծ փորձառություն ունի և կներկայացնի ամբողջ համակարգն առավել մրցունակ դարձնելու առաջարկություններ:
 

Մարտ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

-

Արխիվ