Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլի ասուլիս

չորեքշաբթի, 3 հուլիսի 2013

«Վերահսկիչ պալատի կողմից ներկայացված ստուգումների արդյունքների զգալի մասը մեր կողմից ընդունվել է». Արմեն Աշոտյան

Ներկայացնելով իր ղեկավարած նախարարության բացատրությունները Վերահսկիչ պալատի կողմից իրականացված ուսումնասիրությունների վերաբերյալ` ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը ՀՀ կառավարության մամուլի կենտրոնում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ նշել է, որ 2012 թ. կրթության և գիտության նախարարությունն ամենաստուգված և ուսումնասիրված նախարարություններից է եղել. ստուգվել է 4 լայնածավալ և խոշոր ծրագիր` ավագ դպրոցների, դպրոցներում ինտերնետի մատակարարման, Համաշխարհային բանկի հետ իրականացվող «Կրթության որակ և համապատախանություն» վարկային և Եվրամիության բյուջետային աջակցության ծրագրի շրջանակում մասնագիտական կրթության ոլորտին ցուցաբերվող աջակցության ծրագրերը: «Վերահսկիչ պալատի կողմից ներկայացված ստուգումների արդյունքների զգալի մասը մեր կողմից ընդունվել է և օգտակար եմ համարել դիտողությունները, որոնք ստացել ենք ՎՊ-ի մասնագետների կողմից: Մյուս մասի վերաբերյալ ունեցել ենք առարկություններ, և մեր առարկություններն ու բացատրությունները ՎՊ-ին են ներկայացվել զեկույցն ստանալուց անմիջապես հետո: Մենք առիթ ենք ունեցել նաև մամուլում խոսել այդ մասին, ինչպես նաև ԱԺ-ի ամբիոնից նույնպես որոշ խնդիրների պարզաբանումներն ենք տվել»:
Արմեն Աշոտյանն ընդգծել է, որ արձանագրված խնդիրները ֆինանսական, վարչարարական, ընթացակարգային և մեթոդաբանական բնույթի են, և այս առումով անտեղի համարել կրթության և գիտության նախարարության պատասխանատվության ոլորտում չարաշահումների մասին հայտարարությունը:
Նախարարը հակիրճ անդրադարձել է արձանագրված խնդիրներին: Մասնավորապես, նշվել է, որ Եվրոպական միության կողմից իրականացվող ծրագրի շրջանակում ստուգվել են 4 շինարարական օբյեկտներ, 4 քոլեջներ. հայտնաբերվել են որոշ խախտումներ: «Ընդհանուր առմամբ խնդիրների ծավալը չի գերազանցել նախահաշվարկային ծավալի 1.5-2 տոկոսը, և 4 կազմակերպություններից 3-ը համաձայնվել են ՎՊ-ի դիտարկումների հետ, և այդ գումարները վերականգնվել են պետական բյուջե», -ասել է Ա.Աշոտյանը:
 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ