Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլի ասուլիս

չորեքշաբթի, 3 հուլիսի 2013

Վահրամ Ավանեսյան. «ՓՄՁ աջակցման ծրագիրն արդյունավետ է և պետք է շարունակվի»

ՀՀ կառավարության մամուլի կենտրոնում այսօր կայացած ասուլիսում Վերահսկիչ պալատի 2012թ-ի հաշվետվության վերաբերյալ պարզաբանումներ է ներկայացրել
ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը:
Առաջին հերթին նախարարն անդրադարձել է Հայաստանում 100 մլն դրամ արժողությամբ տեղադրված երկու բիոզուգարաններին, որոնց ծախսը ՎՊ-ն անարդյունավետ էր գնահատել: Նա նշել է, որ դրանք տեղադրված են և աշխատում են:
Ինչ վերաբերում է զբոսաշրջության աջակցման ծառայությունների վերաբերյալ ՎՊ դիտարկումներին, թե նախարարությունը համատարած ստուգումներ չի իրականացրել, Վ.Ավանեսյանը նշել է, որ ստուգումները կատարվում են ռսիկերի հիման վրա, քանի որ դա հնարավորություն է տալիս տեսչական մարմինների կողմից տնտեսվարողների վրա լրացուցիչ բեռ չդնել:
ՎՊ-ն անարդյունավետ է գնահատել նաև էկոնոմիկայի նախարարության կողմից իրականացվող փոքր և միջին ձեռնարկությունների աջակցման ծրագիրը: Մինչդեռ, ըստ Վ.Ավանեսյանի, ծրագիրն արդյունավետ է և պետք է շարունակվի:
Նախարարի դիտարկմամբ` hիմնական պատճառը այն է, որ սկսնակ սուբյեկտներին տրված ֆինանսական միջոցներն արդյունավետ չեն եղել, քանի որ սկսակ ձեռնարկատերերի ձեռնարկությունների մի մասը փակվել են: Վ.Ավանեսյանը նշել է, որ ձեռնարկություններն առաջին տարում կարող են լուծարվել և դրանում ոչ մի զարմանալի բան չկա:
Անդրադառնալով Գյումրում տեխնոպարկի ծրագրի վերաբերյալ ՎՊ հաշվետվությանը՝ նախարարը նշել է, որ հաշվետվության համաձայն` ծրագիրն անորոշ վիճակի մեջ է: «Մինչդեռ դա այդպես չէ, ծրագիրը հաստատված է և ունի իր ցուցանիշները: Բազմաթիվ փոքր և միջին ընկերություններ ցանկություն ունեն Գյումիում ստեղծել իրենց գրասենյակները, իսկ ընդհանուր գնահատականներով 10 տարվա ընթացքում այստեղ կստեղծվի շուրջ 8 հազար աշխատատեղ»,- ասել է էկոնոմիկայի նախարարը:

 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ