Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլի ասուլիս

երեքշաբթի, 2 հուլիսի 2013

Սիմոն Պապյան. «ՎՊ դիտողությունները վերաբերել են վտանգավոր թափոնների կառավարման ոլորտում առկա օրենսդրական բացերին»

ՀՀ կառավարության մամուլի կենտրոնում այսօր կայացած ասուլիսում Վերահսկիչ պալատի հաշվետվության վերաբերյալ պարզաբանումներ է ներկայացրել ՀՀ բնապահպանության նախարարի առաջին տեղակալ Սիմոն Պապյանը: Նա նշել է, որ հաշվետու ժամանակաշրջանում Վերահսկիչ պալատն ուսումնասիրել է վտանգավոր թափոնների կառավարման ոլորտը: Ըստ փոխնախարարի` այդ ուսումնասիրությունների արդյունքում ՎՊ-ն հանդես է եկել 7 կետանոց առաջարկություններով:
ՎՊ դիտողությունները վերաբերել են վտանգավոր թափոնների կառավարման ոլորտում առկա օրենսդրական բացերին, ինչի հետ նախարարությունը համաձայն է: Ս. Պապյանի խոսքով` նախարարությունում ստեղծվել է աշխատանքային խումբ, որը հանդես է գալու օրենսդրական փոփոխությունների փաթեթով:
Իսկ ֆինանսական մասով, Ս.Պապյանի ներկայացմամբ, թափոնների կառավարման ոլորտին 11 մլն դրամ է տրամադրել, որոնք ծախսվել են նպատակային և որևէ դիտողություն այդ առումով չկա:
Անդրադառնալով ՎՊ-ի հաշվետվության մեջ նշված Նուբարաշենի աղբավայրում կենսագազի օգտահանման և էլեկտրաէներգիայի արտադրության հայ-ճապոնական ծրագրին վերաբերող խախտմանը, ապա փոխնախարարը նշել է, որ դա ՀՀ բնապահպանության նախարարության իրավասության շրջանակներում չէ:

 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ