Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլի ասուլիս

երկուշաբթի, 20 մայիսի 2013

ՀՀ-ում նախատեսվում է ստեղծել IBM-ի նորարարական լուծումների և տեխնոլոգիաների կենտրոն

ՀՀ կառավարությունում ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը և IBM ընկերության փոխնախագահ Կիրիլ Կորնիլևն այսօր ստորագրել են Փոխըմբռնման հուշագիր՝ երկարաժամկետ համագործակցության հնարավորություններն ու տարբերակներն ուսումնասիրելու նպատակով: Նշենք, որ IBM-ի հետ համագործակցության նախնական պայմանավորվածությունը ձեռք է բերվել անցյալ տարի ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի՝ ԱՄՆ կատարած այցի ժամանակ:
ՀՀ կառավարության մամուլի կենտրոնում կայացած ասուլիսում Վ. Ավանեսյանն ասել է, որ հուշագիրը կարևոր է ՀՀ-ում տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման համար: Ողջունելով IBM-ի մուտքը Հայաստանի Հանրապետություն` նախարարը նշել է, որ ՏՏ ոլորտը մեր երկրի գերակա ուղղություններից է հանդիսանում: Ըստ Վ.Ավանեսյանի` համագործակցությունը շարունակվելու է 3 ուղղություններով՝ կրթություն, գիտություն և բիզնես:
Կ. Կորնիլևի կարծիքով` նման համագործակցությունը նոր թափ կհաղորդի նաև Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանը: «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը, ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում, հանդիսանում է տնտեսության կարևորագույն ճյուղերից մեկը»,-ասել է IBM ընկերության փոխնախագահը:
Հուշագրի շրջանակում կողմերը մտադիր են մշակել համաձայնագիր՝ ՀՀ-ում IBM-ի նորարարական լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնի ստեղծման ուղղությամբ (Center for IBM Innovative Solutions and Technologies):

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ