Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլի ասուլիս

երկուշաբթի, 24 դեկտեմբերի 2012

Ֆինանսների նախարարն ամփոփել է տարին

ՀՀ ֆինանսների նախարարության կանխատեսումներով 2012 թվականին հանրապետությունում այս տարի կունենանք տնտեսական աճ, որը փոքր ինչ կգերազանցի իրական ՀՆԱ-ի աճը 7%-ով: Այս մասին ՀՀ կառավարության մամուլի կենտրոնում այսօր կայացած իր տարեվերջյան ասուլիսում հայտարարել է ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը: «Աճը կզուգակցվի ցածր գնաճով, մասնավորապես, 12 ամսյա գնաճը կլինի 4, իսկ միջին գնաճը` 2.5 տոկոս: Եթե համեմատենք տարածաշրջանային զարգացումների հետ, ապա Հայաստանում 2012թ. ֆինանսական տարին հաջող էր »,- նշել է ֆինանսների նախարարը:
Նա ընդգծել է , որ բացի շինարարությունից, արդյունաբերության ոլորտի բոլոր ճյուղերում էական աճ կարձանագրվի: Վ.Գաբրիելյանը հույս է հայտնել, որ 2013-ին շինարարության ոլորտում նույնպես փոփոխություններ կլինեն, քանի որ 2013թ-ին կմեկնարկի Հյուսիս-Հարավ ավտոմայրուղու շինարարությունը, ինչն էական ազդեցություն կունենա տնտեսական ակտիվության ցուցանիշների վրա: Նախարարը կարևորել է նաև այն փաստը, որը արտահանման աճը կգերազանցի ներմուծումը շուրջ երկու անգամ:
Նշվել է նաև, որ 2012 թվականի պետական բյուջեով նախատեսված ծախսերի ֆինանսավորումը և դրամական հոսքերի կառավարումն իրականացվել է բավականաչափ հարթ և սահուն: Բյուջետային ծրագրերն իրականացնող պետական կառավարման մարմինների կողմից ներայացված վճարային հայտերն ամբողջությամբ ֆինանսավորվել են: 2012թվականի հունվար-նոյեմբերին պետական բյուջեի եկամուտները, առանց արտաքին աղբյուրներից ֆինանսավորվող նպատակային ծրագրեր իրականացնող գրասենյակներով շրջանառվող վարկային և դրամաշնորհային միջոցների, կազմել են 841 մլրդ դրամ, ծախսերը` 831.6 մլրդ դրամ` ապահովելով տարեկան ճշտված պլանի 90.2 և 85.1 տոկոս կատարողական: Հարկային եկամուտները , պետական տուրքեր և պարտադիր սոցիալական ապահովության վճարները կազմել են 792.1 մլրդ դրամ` ապահովելով տարեկան ճշտված ծրագրի 90.3 տոկոս կատարողական:

 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ