Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլի ասուլիս

հինգշաբթի, 15 նոյեմբերի 2012

Ներկայացվել են պանրի ոլորտի զարգացմանն ուղղված ծրագրերը

Պանրի արտադրության ոլորտում իրականացված պետական վերահսկողության շրջանակներում հայտնաբերված խախտումների արդյունքում արտադրական առանձին գործառույթների արգելանք ստացած 18 ընկերություններից 17-ն արդեն վերսկսել են իրենց գործունեությունը: Ինչպես ՀՀ կառավարության մամուլի կենտրոնում այսօր կայացած ասուլիսում տեղեկացրել է Սննդամթերքի անվտանգության և որակի հսկողության տեսչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Արարատյանը, վերջիններս իրականացրել են անհրաժեշտ բոլոր միջոցառումները խախտումներն ու թերությունները վերացնելու համար: Անդրադառնալով աղիքային ցուպիկի մանրէներին` նա նշել է, որ դրանք կայուն են աղի նկատմամբ: «Ստուգման ընթացքում և արդյունքում արտադրողների կողմից ոչ մի բողոքարկում չի եղել: Նրանց տրվել է մաքսիմալ աջակցություն թե թղթային, թե էլեկտրոնային տարբերակներով իրենց անհրաժեշտ իրավական ակտերի և նորմերի սահմանումների վերաբերյալ»,-ասել է Ա.Արարատյանը:
Զարգացման հայկական գործակալության գլխավոր տնօրեն Ռոբերտ Հարությունյանը ներկայացրել է պանրի ոլորտի զարգացմանն ուղղված ծրագրերը: Նա նշել է, որ ոլորտի զարգացմանը նպաստելու, ինչպես նաև արտահանման ծավալները մեծացնելու նպատակով 2009թ. ստեղծվել է Հայկական պանիր ընկերությունը: Ըստ բանախոսի` այս տարիների ընթացքում իրականացվել են բազմաթիվ աշխատանքներ. ձևավորվել է ընկերությունը, վեբկայքը, պետական աջակցությամբ այն ստացել է Ռուսաստանի շուկա պանիր արտահանելու թույլտվություն, հնարավորություն: «Զարգացման գործակալության կողմից այս երեք տարիների ընթացքում ընդհանուր ներդրումը ընկերության կառավարման և զարգացման ուղղությամբ կազմել է մոտ 3 մլն դրամ»,-ասել է Ռ.Հարությունյանը: Ըստ նրա` գործակալությունն իրականացրել է երկու խմբաքանակի արտահանում` 5 տոննա և 20 տոննա: Բանախոսի խոսքով` որևէ խնդիր չի եղել արտահանված պանրի որակի առումով և այն իրացվել է ռուսական շուկայում:
Զարգացման հայկական գործակալության գլխավոր տնօրեն նշել է, որ ձեռնարկված միջոցառումները հնարավորություն են տվել ավելի խորն ուսումնասիրել շուկայի և ոլորտի խնդիրները:
ՀՀ կառավարության աշխատակազմի Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոն ծրագրերի իրականացման գրասենյակ պետական հիմնարկի տնօրենի պաշտոնակատար Արմեն Եղիազարյանն էլ ներկայացրել է կառավարության այսօրվա նիստում հավանության արժանացած «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» և ևս երկու օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրինագծերի փաթեթը: Նա նշել է, որ դրանով նախատեսվում է վերացնել ոլորտում գործունեություն ծավալելու համար տրվող երեք արտոնագիր, էականորեն կրճատել ռադիոհաճախականությունների օգտագործման, համարների կամ կոդերի զբաղեցման թույլտվության տրամադրման փաստաթղթերը:
 

Մարտ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

-

Արխիվ