Մամուլի կենտրոն

Նպատակը

Ժամանակակից տեխնիկական միջոցներով հագեցած մամուլի կենտրոնը նախատեսված է կառավարությունում լրատվամիջոցների ներկայացուցիչների մասնակցությամբ միջոցառումներ անցկացնելու համար համապատասխան պայմաններ ապահովելու նպատակով.

  • Մամուլի ասուլիսներ
  • Ճեպազրույցներ
  • Տեսակոնֆերանսներ
  • Կառավարության ծրագրերի, հրատարակված նյութերի շնորհանդեսներ
  • Հաշվետվությունների ներկայացումներ
  • Սեմինարներ
  • Կլոր սեղաններ
  • Հանդիպում-քննարկումներ

Կենտրոնն իր նոր հնարավորություններով լրացուցիչ աջակցություն է առաջարկում ՀՀ հանրապետական գործադիր և տարածքային կառավարման մարմինների տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի ստորաբաժանումներին` օժանդակելով այդ ծառայությունների համակարգված և ավելի արդյունավետ աշխատանքի իրականացմանը` նրանց տրամադրելով կառավարության քաղաքականությանը, ծրագրերին վերաբերող անհրաժեշտ տեղեկատվություն, միաժամանակ, լրագրողների համար նախատեսված աշխատասենյակում ներկայացնելով այդ ստորաբաժանումների կողմից ԶԼՄ-ների և հանրության համար հրատարակված տեղեկատվական նյութերը:

 

Տեխնիկական հնարավորություններ

Ժամանակակից մամուլի կենտրոնը հագեցված է տեղեկատվական, կապի, հեռուստատեսության և ռադիոյի ոլորտում առկա նորագույն տեխնոլոգիաներով, որոնք հնարավորություն են տալիս լիարժեք իրականացնել կենտրոնի գործառույթները:

  • Տեսողական տեղեկատվության արտացոլման համակարգ
  • Երևակիչով (պրոյեկտորով) էկրան
  • Պլազմային հեռուստացույց/պանել
  • Մոնիտորներ
  • Ձայնաուժեղացման և սինքրոն թարգմանության համար բազմալիք համակարգ
  • Անլար բարձրախոսներ
  • Դյուրակիր ընդունիչներ
  • Ազդանշանների բաշխման համակարգ

Լուսավորության հատուկ համակարգ հեռուստատեսության համար Մամուլի կենտրոնում նախապատրաստվող տեսանյութերն անհրաժեշտ լուսավորության պայմաններում իրականացնելու համար:

Լրագրողների համար նախատեսված սենյակ՝ զանգվածային լրատվական միջոցների ներկայացուցիչների համար կառավարությունում աշխատելու բարենպաստ պայմաններ ապահովելու, տեխնիկական հնարավորություն ընձեռելու նպատակով:

Տեղակայված են. հեռախոս, պատճենահանող սարք, տպիչ, ֆաքս, ինտերնետ ցանցին միացված դյուրակիր համակարգիչներ, լրագրողներին անհրաժեշտ և օգտակար նյութերի արխիվ (կառավարության տարբեր տարիների ծրագրերը, հրատարակված տեղեկատվական բնույթի ամբողջ գրականությունը, կառավարության և վարչապետի որոշումները ներառող պաշտոնական տեղեկագրերը) և այլ նյութեր: