Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

ուրբաթ, 26 մայիսի 2000


Այսօր վարչապետ Անդրանիկ Մարգարյանն ընդունել է «Դայմլեր- Քրայսլեր» ընկերության պատվիրակությանը` ընկերության արտաքին կապերի և նոր գործարարության գծով տնօրեն, դոկտոր Կլաուս Բերգների գլխավորությամբ:


Ողջունելով հանրահայտ այս ընկերության մուտքը մեր երկիր և շնորհավորելով պատվիրակության անդամներին «Դայմլեր- Քրայսլեր»-ի հայաստանյան կենտրոնի բացման կապակցությամբ, վարչապետն ընդգծել է, որ կառավարությունն այս ընկերության գործունեության համար կապահովի բոլոր անհրաժեշտ նպաստավոր պայմանները, ու քանի որ այս կառավարությունը նախորդ երկու` Վազգեն Սարգսյանի և Արամ Սարգսյանի կառավարությունների ժառանգորդն է, նրանց ծրագրերի շարունակողը, վարչապետ Անդրանիկ Մարգարյանը վստահեցրել է, որ ուժի մեջ են նրանց հետ ձեռք բերված պայմանավորվածությունները: Ըստ վարչապետի, աշխարհում հայտնի «Դայմլեր- Քրայսլեր» ընկերության մուտքը մեր երկիր վկայում է այն մասին, որ Հայաստանը հուսալի գործընկեր է տարածաշրջանում, որի հետ կարելի է լուրջ համագործակցություն ծավալել: Նա հույս է հայտնել, որ սա օրինակ կհանդիսանա հայտնի այլ ընկերությունների համար: Անդրանիկ Մարգարյանը նաև շնորհակալություն է հայտնել «Դայմլեր- Քրայսլերի» հայաստանյան գործընկեր` «Ինտերմոտոր Արմենիա» ընկերությանը, որն իր ընթացիկ գործունեությամբ օտարերկրյա ընկերություններին հույս է ներշնչել և հիմքեր ստեղծել Հայաստանում վստահաբար գործունեություն ծավալելու համար: Վարչապետը կոչ է արել «Դայմլեր- Քրայսլեր»-ին ավելի ակտիվ մասնակցություն ունենալ հայաստանյան գործարար ծրագրերում: Նա առանձնացրել է հատկապես Հայաստանում Քրիստոնեության 1700-ամյակի տոնակատարությունների օրերին տրանսպորտային ծառայությունների գծով այս ընկերության հնարավոր մասնակցությունն ու օժանդակությունը, «Հայկական ավիաուղիների» հետ համագործակցությունն ու գիտահետազոտական` հատկապես տիեզերական հետազոտությունների բնագավառում համատեղ աշխատանք սկսելու հնարավորությունը:


Դոկտոր Կլաուս Բերգները, շնորհավորելով նորանշանակ վարչապետին, նոր կազմավորված կառավարությանն ու արդյունավետ աշխատանք մաղթելով, միաժամանակ իր ուրախությունն է հայտնել կառավարությունների ժառանգականությունը պահպանելու և ձեռք բերված պայմանավորվածությունները հարգելու փաստի կապակցությամբ, ընդգծելով, որ դա օտարերկրյա ընկերությունների համար` որևէ երկրում գործունեություն ծավալելու շատ կարևոր նախապայման է: Պարոն Բերգները վստահեցրել է, որ «Դայմլեր- Քրայսլերն» այն ընեկրությունը չէ, որը եկել է Հայաստանում ինչ-որ բան` մասնավորապես մեքենաներ վաճառելու և հեռանալու: Ընկերությունը շարունակելու է հայաստանյան իր գործընկերոջ հետ համագործակցությունը, միաժամանակ, փորձելով ակտիվ մասնակցություն ունենալ այլ` այդ թվում վարչապետի նշած ծրագրերում, որոնք իրենց հետաքրքրությունների շրջանակներում են:


Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ