Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

չորեքշաբթի, 24 մայիսի 2000

Այսօր վարչապետ Անդրանիկ Մարգարյանի մոտ տեղի ունեցավ խորհրդակցություն՝ նվիրված առողջապահության համակարգի ֆինանսավորման խնդիրներին: Խորհրդակցությունը, որին մասնակցում էին առողջապահության, ֆինանսների և էկոնոմիկայի նախարարները, կառավարությանն առընթեր պետական առողջապահական գործակալության և կառավարության աշխատակազմի համապատասխան վարչությունների ներկայացուցիչներ, քննության են առնվել առողջապահության ոլորտում ստեղծված ծանր վիճակն ու հնարավոր ելքերը:

Ըստ առողջապահության նախարարի, առկա վիճակը պայմանավորված է հիմնականում 2 գործոնով՝ նախորդ տարիներին առաջացած և այսօր հրատապ լուծում պահանջող խնդիրներով ու ընթացիկ տարում անկանոն ֆինանսավորման հետևանքով առաջացած խնդիրներով: Համակարգում ծանր ֆինանսական վիճակն առաջին հերթին հարվածի տակ է դրել բուժհիմնարկերի հետագա գործունեությունը, ամիսներով չվճարված աշխատավարձի պատճառով առաջացել է սոցիալական լարվածություն: Ըստ վարչապետի, անհրաժեշտ են ոչ թե հերթական, իրավիճակային, այլ հիմնավոր լուծումներ: Վարչապետը կարևորեց հատկապես առողջապահության ոլորտում բարեփոխումների շարունակելիության, համակարգում կարգապահությունն ուժեղացնելու, առկա միջոցներն արդյունավետ օգտագործելու խնդիրները: Նա հանձնարարեց առաջիկա օրերին հստակեցնել ֆինանսական ներկա վիճակի, առաջացած պարտքերի ամբողջական պատկերը և այսուհետ գործել ոչ թե անիրագործելի ու շռայլ խոստումների, այլ բացառապես եղած հնարավորությունների սահմաններում, և այդ ամենն անել բաց, հրապարակային ու թափանցիկ:

Առաջիկա օրերին այս հարցով կրկին կհրավիրվի խորհրդակցություն, քննարկելու` հանձնարարականների կատարման ընթացքը:

 

Մարտ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

-

Արխիվ