Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 18 մայիսի 2000

Այսօր տեղի ունեցավ կառավարության հերթական նիստ, որը վարում էր նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

Կառավարությունը հավանություն տվեց «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքի նախագծին, որը կոչված է հանրապետությունում պաշտպանել տնտեսական մրցակցությունը, ի նպաստ ձեռնարկությունների զարգացման և սպառողների շահերի պաշտպանության՝ բարեխիղճ մրցակցության անհրաժեշտ միջավայր ապահովել: Այդ նպատակով մասնավորապես նախատեսվում է ստեղծել մրցակցության պաշտպանության մարմին, որի անդամներին վարչապետի ներկայացմամբ նշանակում է նախագահը՝ հինգ տարի ժամկետով: Այս օրենքը Առևտրի համաշխարհային կազմակերպությանն անդամակցելու անհրաժեշտ պայմաններից է:

Երկրի ներքին արտադրության պաշտպանությանն է միտված նաև նիստում քննարկված «Հակագնագցման /հակադեմփինգային/ և փոխհատուցման միջոցների մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Դրանով սահմանվում են գնագցումը, լրավճարը /սուբսիդիան/, հանրապետության արտադրական ոլորտին վնաս հասցնող ապրանքների ներմուծման նկատմամբ հակագնագցման և փոխհատուցման միջոցների կիրառման կանոնները:

ՀՀ տարածք ապրանքների ներմուծման նկատմամբ ներքին շուկայի պաշտպանության միջոցառումների կիրառման կանոններն են սահմանվում կառավարության քննարկած մեկ այլ՝ «ներքին շուկայի պաշտպանության մասին ՀՀ օրենքի» նախագծում:

Կառավարությունը հավանություն տվեց նշված երեք օրենքների նախագծերին, որոնք կներկայացվեն ԱԺ:

Քննարկվեց Հայաստանի և Հունաստանի կառավարությունների միջև ստորագրված սննդամթերքի անվճար առաքման մասին հուշագրին համապատասխան հանրապետություն ներկրված ցորենի օգտագործման և դրա իրացումից գոյացող միջոցների տնօրինման կարգը:

Կառավարության որոշմամբ փոփոխություն մտցվեց «ՀՀ հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման մի շարք միջոցառումների մասին» որոշման մեջ, որով առևտրական գործունեություն իրականացնող կրպակների /տաղավարների/, վրանների և ուղղակիորեն առանձնացված համանման այլ տարածքների համար հսկիչ դրամարկղերի ներդրմանժամկետը երկարացվեց մինչև 2000թ. հոկտեմբերի 1-ը:

Մեկ այլ որոշմամբ 1999թ. հոկտեմբերի 27-ին ԱԺ-ի շենքում տեղի ունեցած ոճրագործության զոհերի շիրմաքարերի պատրաստման, տեղադրման և գերեզմանների բարեկարգման աշխատանքների կատարման նպատակով կառավարության պահուստային ֆոնդից զոհվածների ընտանիքներին կհատկացվի 3 միլիոնական դրամ:

Նիստի վերջում նախագահ Ռոբերտ Քոչարյանը հանձնարարեց այսօրվանից իսկ լրջորեն զբաղվել գյուղացիներից բերքի մթերման նախապատրաստական աշխատանքներով: Հանրապետոթւյունում այս տարի սպասվում է առատ բերք, և խնդիր է դրված չկրկնել անցյալ տարվա նախադեպը, պայմաններ ապահովել գյուղարտադրանքի իրացման համար:

 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ