Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 1 մարտի 2012

Վարչապետը պարզաբանումներ է պահանջել գրքերի գների բարձրացման վերաբերյալ


ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյան - Բարև ձեզ, հարգելի գործընկերներ։ Վերջին շրջանում մենք բազմաթիվ նամակներ ենք ստանում գրքերի գների թանկացման վերաբերյալ, և այսօր էլ ես ստացել եմ մի մեծ խումբ մտավորականների, գրողների, բանաստեղծների նամակը, որը վերաբերում է գների բարձրացմանը։ Պարո՛ն Գաբրիելյան, խնդրում եմ Ձեզ տալ պարզաբանումներ մեկ անգամ ևս, թե ինչ իրավիճակ է ստեղծվել այդ ոլորտում։

ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյան -
Պարոն վարչապետ, մենք Ձեր հանձնարարականով աշխատել ենք պետական եկամուտների կոմիտեի և մշակույթի նախարարության հետ։ Դեռևս երեքշաբթի օրը հանդիպել ենք գիրք հրատարակողներին և գրավաճառներին և պարզաբանել բոլոր այն խնդիրները, որ կան հարկային ոլորտում։ Մասնավորապես, նշել ենք, որ մենք գրքերի վերաբերյալ որևէ հարկային բեռ չենք ավելացրել 2011-2012 թվականների ընթացքում, այսինքն` նոր օրինագիծ կամ կառավարության որոշում, որից բխեր, որ գրահրատակության ոլորտը լրացուցիչ հարկերով է հարկվում, չի եղել։ Կա այլ օրենքի տարընթերցում ավելացված արժեքի հարկի վերաբերյալ, որը վերաբերում է իրավապայմանագրային հարաբերություններին։ Մենք պարզաբանեցինք, եկանք լիակատար համաձայնության հրավիրվածների հետ։ Նրանք խնդրել են պաշտոնական պարզաբանում, որն արդեն իսկ ՊԵԿ-ի հետ պատրաստել ենք և ամենաուշն առաջիկա երկուշաբթի կամ երեքշաբթի կհրապարակենք։ Ամեն դեպքում գրահրատարակիչները և գրավաճառները հասկացան, որ որևէ խնդիր չկա։ Շատ գրողներ բարձրացնում են այլ հարց. նրանք առաջարկում են նոր արտոնություն տալ գրահրատարակության ոլորտին։

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյան - Պարոն Գաբրիելյան, մարդիկ հարցնում են, թե ինչու է գրքի գինը բարձրացել։ Եթե դուք պարզաբանումները տվել եք և որևէ հարկային բեռ չի ավելացել, կարելի է ենթադրել, որ Ձեր բացատրություններից հետո գները պետք է նվազեն։

ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյան -
Պարոն վարչապետ, վստահ եմ, որ այդպես կլինի, որովհետև գրահրատարակիչները և գրավաճառները մեզ ասացին, որ այդ պարագայում որևէ խնդիր չեն տեսնում գնային փոփոխություն անելու համար։

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյան - Այսինքն, ձեր հանդիպումից հետո ենթադրվում է, որ գները պետք է վերադառնան նույն մակարդակին։

ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյան - Այո։

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյան -
Իսկ եթե դա տեղի չունենա՞։

ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյան - Եթե դա տեղի չունենա, այդ դեպքում դրանք տնտեսաիրավական հարաբերություններ են, որոնք որևէ կերպ պայմանավորված չեն հարկային հարաբերություններով։ Այսինքն, ուղղակի երկու սուբյեկտներ իրար մեջ գնային համաձայնության չեն եկել և տարբեր գներ են օգտագործում։

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյան -
Ուրեմն, պետք է նայենք` արդյոք այդ դաշտում կա մրցակցություն։ Տիկին Պողոսյանը մեզ տեղյակ պահեց, որ 10 նոր գրախանութներ են բացվել Հայաստանում։ Դա նշանակում է, որ պետք է լինի նաև մրցակցություն։ Թե՞ բոլորը միմյանց հետ պայմանավորվել են և գներ են բարձրացնում։

ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյան -
Պարոն վարչապետ, կարծում եմ, որ գները կնվազեն, և նմանատիպ խնդիր չի առաջանա։ Եթե կա այդպիսի խնդիր, ապա մենք բոլոր մասնագետներին` իրավաբաններին, ֆինանսիստներին և տնտեսագետներին, ևս մեկ անգամ կհրավիրենք` պարզաբանելու, որ գնաճի որևէ քաղաքականություն չի տարվել, և դա չի կարող ազդակ հանդիսանալ գրքերի գների բարձրացման համար։ Եթե կան այլ խնդիրներ` հրատարակչության ծախսերի ավելացման հարցում, ապա դրանք խնդիրներ են, որոնք դուրս են քաղաքականության ոլորտից։

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյան -
Ուրեմն պետք է գնանք վերահսկողության ոլորտ։

ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյան - Այդ դեպքում պետք է խնդիրը դիտարկենք վերահսկողության, հակամրցակցային հանձնաժողովի շրջանակում։

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյան -
Շատ լավ, ուրեմն պետք է խնդրենք պարոն Շաբոյանին ուսումնասիրել այս խնդիրը, տեսնել` արդյոք այս ոլորտում մրցակցային պայմանները բավարար են և հասկանալ, թե գրքերի գներն ինչու են հունվարի մեկից բարձրացել։

 

 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ