Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 28 ապրիլի 2011

Կոռուպցիոն ռիսկերը կադաստրում պետք է նվազեն


ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյան - Բարև ձեզ, հարգելի գործընկերներ։ Պայմանավորվածության համաձայն մենք շարունակում ենք պետական ծառայությունների մոնիտորինգը։ Անցյալ նիստին ես նշեցի, որ քննարկելու ենք նաև կադաստրի կողմից մատուցվող ծառայությունները։ Կադաստրի ղեկավարի մասնակցությամբ մեզ մոտ եղել է խորհրդակցություն, որի ընթացքում քննարկել ենք վերջին տարվա ձեռքբերումները, ինչպես նաև մեր անելիքները։ Կադաստրն այն պետական մարմիններից է, որի հետ առնչվում են հարյուր հազարավոր մարդիկ։ Տարեկան առնվազն 300.000 հոգի առնչվում է անշարժ գույքի գործարքների և կադաստրի կողմից մատուցվող ծառայությունների հետ։ Մենք պարոն Զախարյանի (ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ) հետ մանրակրկիտ դիտարկել ենք բոլոր ծառայությունները, որոնք մատուցվում են կադաստրի կողմից, ընդ որում` արձանագրել ենք, որ նաև կան տարբերություններ ըստ մարզերի, ըստ ծառայությունների. կան շրջաններ, որտեղ ծառայությունները բավական պատշաճ մակարդակի վրա են գտնվում, և բարեփոխումների ընթացքը ճիշտ են ընկալել և արագ ներդրել են նոր մոտեցումները։ Բայց կան դեռևս տարածքներ, որտեղ այդ ծառայությունների որակը մեզ չի բավարարում։ Այսօր իրավիճակը հետևյալն է. մենք անդրադարձել ենք 4 տիպի գործառույթների, մասնավորապես` առք ու վաճառքի գործառույթների գրանցմանը, միասնական տեղեկանքի տրամադրմանը, չափագրումներին, որոնք իրականացվում են կադաստրի կողմից, ընդ որում` այս չափագրումները 2 գործառույթի ներքո են իրականացվում. առաջինը` երբ միասնական տեղեկանք է տրվում, հասկանալի է, որ դա անհրաժեշտ է, բայց երբ առք ու վաճառքի երկրորդային, երրորդային գործարքներ են իրականացվում, օրենսդրությունը չի նախատեսում, որ այդ գործարքը պարտադիր է, և պարոն Զախարյանն այսօր մեզ կներկայացնի, թե ինչ գործողություններ են պլանավորել, որպեսզի կադաստրի կողմից մատուցվող ծառայություններում մենք կարողանանք կարճ ժամկետում ավելորդ գործառույթները վերացնել, և արդյունքում մեր քաղաքացիները կզգան թեթևացում։ Համեցեք պարոն Զախարյան։

ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ Երվանդ Զախարյան – Շնորհակալություն։ Վերջին տարիների ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ, իրոք, կադաստրի մարմիններում որոշակի բացթողումներ կան, և կա քաղաքացիների արդարացի դժգոհությունը։ Ուսումնասիրությունների արդյունքում, ինչպես գիտեք, նախապատրաստվել է կառավարության որոշում, որն ընդունվել է դեռևս 2010 թվականին և նախատեսում է ընդհանրապես կադաստրի մարմինների աշխատանքի ընդհանուր փոփոխություններ, ընդհուպ մինչև կառավարման համակարգի փոփոխություն։ Այդտեղ բավական առաջարկություններ կան և օրենքի նախագիծ է նախապատրաստվել, որը հավանաբար մոտ օրերս կներկայացվի կառավարություն հաստատման, որից հետո` Ազգային ժողով։ Բարեփոխումներն ամբողջությամբ նախատեսվում է ավարտել 2011 թվականին, և 2012թ. հունվարից արդեն աշխատել բոլորովին նոր ռեժիմով։ Սակայն մինչև 2012 թվականը որպեսզի կոռուպցիոն ռիսկերը ավելի նվազեցվեն և բնակիչների, քաղաքացիների հետ շփումները լինեն ավելի արդյունավետ, պարզ և թափանցիկ, քննարկումներից հետո մենք առաջարկություն ենք ներկայացրել կառավարություն, և հավանաբար այդ առաջարկությունն այսօր նախարարների կոմիտեում կքննակվի։ Ընդհանուր էությունը հետևյալն է. այն չափագրումները, որոնք կատարվում են կադաստրի պետական մարմինների կողմից պետք է հնարավորինս կրճատվեն։ Այսօր չափագրումների իրականացումից և՛ սկզբնային, առաջնային գրանցման ընթացքում, և՛ դրանից հետո, երբ ահրաժեշտ է լինում ցանկացած տեղեկանք, երբ դիմում են քաղաքացիները կադաստրի պետական մարմիններին ստանալու, և այդ տեղեկանքները տրամադրելու նպատակով, կատարվում են լրացուցիչ տեղազննություն և չափագրումներ։ Կադաստրի պետական կոմիտեի առաջարկությունը հետևյալն է. թողնել միայն առաջնային գրանցման ժամանակ չափագրումները և տեղազննությունը։ Մնացած բոլոր դեպքերում չափագրությունները հանվեն օրակարգից, և քաղաքացիներին հնարավորություն տրվի տեղեկանքներն ստանալ կադաստրի պետական մարմիններից միայն գրանցված գույքի շրջանակներում և վկայականների հիման վրա, առանց լրացուցիչ այցելելու տարածքներ, օբյեկտներ և լրացուցիչ չափագրումների։ Սա հնարավորություն կտա աշխատել ավելի թափանցիկ, ազատ և այն կոռուպցիոն ռիսկերը, որոնք այսօր, իրոք, կան համակարգում վերացնել և ավելի դյուրին դարձնել քաղաքացիների համար աշխատանքը կադաստրի մարմինների հետ։

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյան - Շատ լավ, այսօր նախարարական կոմիտեում կքննարկվի ձեր առաջարկը և կառավարության հաջորդ նիստում արդեն կընդունվի համապատասխան որոշում։ Մենք պետք է դիտարկենք նաև հետևյալ հարցն արդարադատության նախարարության հետ։ Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ առքուվաճառքի գործարքների առումով բովանդակային պատասխանատվություն կրում է և՛ կադաստրը, և՛ նոտարը։ Միջազգային փորձը ցույց է տալիս, որ աշխարհում այդպիսի պրակտիկա չկա։ Կամ մեկը պետք է լինի, կամ մյուսը, իսկ մեզ մոտ երկու մարմիններին էլ օրենքով իրավասություն է տրված բովանդակության համար պատասխանատվություն կրել, ինչն իրականում բարձրացնում է գործընթացի ծախսատարությունը մեր քաղաքացիների համար։ Այս հարցը նույնպես պետք է դարձնենք քննարկման առարկա և նախարարական կոմիտեում պետք է լսենք արդարադատության նախարարության տեսակետը, թե ինչպես պետք է շտկենք այս իրավիճակը, որպեսզի մեր քաղաքացիների բեռը թեթևանա։ Մենք շարունակելու ենք այս մոնիտորինգը, հարգելի գործընկերներ, բոլոր 18 տեսչական մարմինների ղեկավարները պետք է պատրաստեն նմանատիպ առաջարկություններ, ինչպիսիք ներկայացրեց պարոն Զախարյանը, որպեսզի մենք կարողանանք ծառայությունների որակը բարձրացնել։ Խնդրում եմ ձեզ, որ դուք չսպասեք, որպեսզի մոնիտորինգի խումբը բացահայտի ինչ-որ կոռուպցիոն ռիսկեր։ Դուք ինքներդ նախաձեռնեք, ինքներդ տվեք առաջարկություններ` ինչպես կարող ենք իրավիճակը շտկել։

 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ