Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երեքշաբթի, 22 հունիսի 2010

Քննարկվել է «Քենդլ» կենտրոնի նախագիծը





Այսօր կառավարությունում տեղի է ունեցել «Քենդլ» նախագծի համակարգող խորհրդի նիստ, որը վարել է խորհրդի նախագահ, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։
«Քենդլ» սինքրոտրոնային լույսի աղբյուրի ստեղծման նախագծի իրականացմամբ Հայաստանում կստեղծվի «Քենդլ» 3 ԳԷՎ էներգիայով երրորդ սերնդի սինքրոտրոնային լույսի աղբյուր, ինչը կխթանի երկրի առաջատար գիտական հետազոտությունների երկարաժամկետ զարգացումը, տնտեսության գիտատար ուղղությունների համար կծառայի որպես փորձագիտական բազա, ինչպես նաև կապահովի որակապես նոր մակարդակ միջազգային համագործակցության ասպարեզում։
Խոսելով ծրագրի կարևորության մասին, վարչապետ Տիգրան Սարգսյանը նշել է, որ կառավարությունը կայացրել է քաղաքական որոշում` մասնավոր ներդրողների կողմից ծրագրին աջակցության պարագայում մասնակիորեն ֆինանսավորել ոլորտը։
Նիտում քննարկվել են «Քենդլ» նախագծի ներկա իրավիճակը, նախագծի բիզնես պլանը և տնտեսական ազդեցության գնահատումը ներկայացնող ուսումնասիրության հիմնական դրույթները, «Քենդլ» կենտրոնի կարգավիճակի և կառուցվածքի մասին առաջարկությունը, կենտրոնի տարածքի ընտրության և հատկացման խնդիրները։
Ի գիտություն է ընդունվել նաև հունիսի 29-30-ը միջազգային փորձագետների Հայաստանի Հանրապետություն այցելության վերաբերյալ տեղեկատվությունը։
 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ