Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

ուրբաթ, 26 հունվարի 2001

Այսօր ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն ընդունեց Հայաստանում Սիրիայի Արաբական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Համեդ Հասանին: Վարչապետը շնորհավորեց դեսպանին Հայաստանում դիվանագիտական աշխատանքի անցնելու կապակցությամբ: Նշելով, որ Հայաստանի ու Սիրիայի բարեկամությունը դարավոր պատմություն ունի, Անդրանիկ Մարգարյանը հույս հայտնեց, որ դեսպանի հետ համատեղ աշխատանքը կնպաստի երկու երկրների և ժողովուրդների բարեկամական փոխհարաբերությունների առավել սերտացմանը: Համեդ Հասանը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանին փոխանցեց Սիրիայի Հանրապետության նախարարների խորհրդի նախագահ դոկտոր Մուհամմեդ Մուստաֆա Միրոյի ջերմ ողջույններն ու բարի ցանկությունները և հանձնեց վարչապետի պաշտոնական նամակը՝ երաշտի կապակցությամբ Հայաստանին մարդասիրական օգնություն՝ 10 հազար տոննա հացահատիկի սերմացու և 500 տոննա կարտոֆիլի տնկանյութ հատկացնելու մասին: Անդրանիկ Մարգարյանն իր երախտագիտությունը հայտնեց Սիրիայի վարչապետին՝ Հայաստանի համար ծանր իրավիճակում այդ շատ էական օգնության համար, նշելով, որ Սիրիան առաջին երկրներից մեկն էր, որ գործնականորեն արձագանքեց բնական աղետի հետևանքների վերացմանն աջակցելու՝ Հայաստանի կառավարության խնդրանքին: Վարչապետը շնորհակալություն հայտնեց նաև հատկացված մարդասիրական օգնությունը սիրիական նավերով մինչև Փոթիի նավահանգիստը հասցնելու ծախսերը հոգալու, մինչև Հայաստան բեռների փոխադրման գործին աջակցելու՝ Սիրիայի կառավարության պատրաստակամության համար: Հանդիպման մասնակիցները հավաստեցին, որ երկու երկրների առևտրատնտեսական և գիտատեխնիկական համագործակցությունն առավել լայն թափ է ստացել վերջին երկու տարիներին, միաժամանակ նշելով, որ այն դեռևս զարգացման մեծ հնարավորություններ ունի: Այդ տեսակետից կարևորվեց հայ-սիրիական միջկառավարական համատեղ հանձնաժողովի երկրորդ նիստի անցկացումը Սիրիայում, որն, ըստ Անդրանիկ Մարգարյանի, նոր աստիճանի կբարձրացնի երկու երկրների տնտեսական համագործակցության մակարդակը:
Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ