Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 18 հունվարի 2001

ՀՀ կառավարության նիստից հետո, այսօր վարչապետ Անդրանիկ Մարագարյանի մոտ լսվել է նաև ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության 2000 թ. գործունեության վերաբերյալ հաշվետվությունը: Այն ներառում է տարբեր ոլորտներում՝ մակրոտնտեսական և միկրոտնտեսական, պետեկամուտների քաղաքականության, բյուջետային գործընթացի կառավարման, բյուջեի կատարման, բյուջետային քաղաքականության վերլուծության և մեթոդաբանության, արտաքին վարկերի հաշվին իրականացվող ծախսերի ֆինանսական ծրագրավորման և դրանց կատարման ընթացքի մոնիտորինգի, պետության և համայնքների դրամական հոսքերի կառավարման և մի շարք այլ ոլորտներում նախարարության կատարած աշխատանքները: Վերջինի հետ կապված, ՀՀ վարչապետը կարևորեց 2001 թ. համայնքային բյուջեները ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն ժամանակին ներկայացնելու խնդիրը և հանձնարարեց այս ուղղությամբ արագացնել աշխատանքները: Վարչապետը կրկին անդրադարձավ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության էկոնոմիկայի հատվածի աշխատանքին, վերահաստատելով անցած տարվա ընթացքում արտահայտած իր այն գնահատականը, որ նախարարությունում աշխատանքի հիմնական ծանրությունն ընկած է ֆինանսների հատվածի վրա, էկոնոմիկան իր կոչմանը համապատասխան գործառույթներ չունի և ըստ այդմ էլ արդյունավետ գործունեություն չի իրականացնում: Նախարարության ղեկավար անձնակազմը ևս այս կարծիքին էր և համարում է, որ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունը պիտի լինի երկրի տնտեսական զարգացման ծրագրի մշակողն ու համակարգողը: Նախարարության գործառույթների հստակեցման և տնտեսության մեջ նրա արդյունավետ դերկատարում ունենալու հարցը կառավարությունը առաջիկայում կդիտարկի: Այսօրվա քննարկմանը ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը վարչապետը հանձնարարեց՝ հաշվետվության մեջ ներառել նաև անցած տարի գիտահետազոտական ինստիտուտների կատարած աշխատանքի արդյունավետության աստիճանը երկրի տնտեսության մեջ և ներկայացնել կառավարություն: Ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հաշվետվությունն այսօր չավարտվեց, քանի որ սա կառավարության լոկոմոտիվ-նախարարություններից է, որի աշխատանքի որակից է մեծապես կախված նաև գործադիր իշխանության մյուս նախարարությունների աշխատանքը, վարչապետի առաջարկով, հաշվետվության մանրամասն քննարկումը հետաձգվեց մինչև մյուս շավաթվա սկիզբը և հանձնարարվեց քննարկմանն ապահովել բոլոր նախարարնների ներկայությունը:
Մարտ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

-

Արխիվ