Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երեքշաբթի, 16 հունվարի 2001

Այսօր ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի մոտ տեղի ունեցած քննարկմանը լսվել է նաև ՀՀ էներգետիկայի նախարարության 2000 թ. գործունեության տարեկան հաշվետվությունը: Վարչապետի առաջարկով հիմնական շեշտը դրվեց ոլորտում առկա հիմնախնդիրների քննարկման վրա: Զեկուցողը՝ ՀՀ էներգետիկայի նախարար Կարեն ալուստյանը նշեց, որ Հայաստանի էներգահամակարգը հաշվետու տարում ավելացրել է իր արտադրանքը՝ ի հաշիվ տնտեսության զարգացման, և դեպի Վրաստան էլեկտրաէներգիայի արտահանման ծավալների ու տարվա վերջում թողարկած Աշոցք-Նինոցմինդա 110 կՎ էլեկտրահաղորդման գծի: 2000 թ. Հայաստանում տեղի ունեցած աննախադեպ երաշտի և սակավաջրության, ինչպես նաև ՀԱԷԿ-ի երկարատև կանգառի պայմաններում պահպանվել է էներգահամակարգի կայունությունն ու հուսալիությունը՝ ռեժիմների հնարավորինս օպտիմալացման ճանապարհով: ՀԱԷԿ-ի պլանային-նախազգուշական վերանորոգման ընթացքում իրականացվել են անվտանգության աստիճանի բարձրացմանն ուղղված և նախկինում իրենց նմանատիպը չունեցած շուրջ 12 միջոցառումներ, որոնք հիմնականում ֆինանսավորվել են Ամերիկայի կառավարության և Եվրոհամայնքի տրամադրած օգնության հաշվին: Նշվեց, որ էներգահամակարգի ֆինանսատնտեսական գործունեության հիմնական ցուցանիշները հուսադրող են և բացառությամբ մի քանիսի, հիմնականում համապատասխանում են ֆինանսական առողջացման ծրագրին: ործնականորեն կատարվել են ՀՀ պետբյուջեի նկատմամբ ունեցած ընթացիկ պարտավորությունները: Անցյալ տարվա ընթացքում համակարգի առանցքային ընկերությունների տնտեսական գործունեության արդյունքներով ձևավորվել են 14.1 մլրդ դրամ հարկեր, որոնց դիմաց փաստացի վճարվել է 12.3 մլրդ դրամ: Միաժամանակ մարվել է նաև 1999 թ. տնտեսական գործունեության արդյունքներով գոյացած հարկային ապառքներից 0.9 մլրդ դրամ: 2000 թ. էներգահամակարգի ընկերությունների պարտավորությունները ՀՀ առևտրային բանկերում կազմել են 23.8 մլրդ դրամ: Հաջողվել է իրականացնել եղած վարկային պարտավորությունները չավելացնելու քաղաքականություն, որի արդյունքում առևտրային բանկերին վճարվել է 3.9 մլրդ դրամ և վերակառուցվել 15.3 մլրդ դրամ պարտավորություններ: 2001 թ. հունվարի 1-ի դրությամբ էներգահամակարգի ընկերությունների վարկային պարտավորությունները բանկերին նվազել են՝ կազմելով 22.7 մլրդ դրամ, որից 3.5 մլրդ դրամ ժամկետանց վարկեր և 0.9 մլրդ դրամ ժամկետանց տոկոսագումարներ: 2000 թ. էլեկտրաէներգիայի գանձումների ընդհանուր մակարդակը եղել է 88.64 տոկոս, որը նախորդ տարվա համեմատ գործնականում պահպանվել է (88.5 տոկոս): Ըստ օպերատիվ տվյալների, 2000 թ. ընթացքում սպառողներին (ներառյալ նաև հանրապետությունից դուրս) առաքված 83.3 մլրդ դրամ էլեկտրաէներգիայի դիմաց փաստացի հասույթը կազմել է 74,1 մլրդ դրամ, այդ թվում՝ հանրապետության սպառողներից 69,2 մլրդ դրամ, արտահանումից՝ 4.9 մլրդ դրամ: Լուրջ խնդիր է համայնքնային խմելու և ոռոգման ջրի համակարգերիկողմից սպառած էլեկտրաէներգիայի դիմաց վճարման չկատարումը, որի պարտքը 2000 թ. դեկտեմբերի 1-ի դրությամբ կազմել է մոտ 10.0 մլրդ դրամ: Ջեռուցման նպատակով օգտագործված էներգակիրների դիմաց ծրագրում նախատեսված 3.9 մլրդ դրամի փոխարեն փաստացի մուտք է եղել 1.8 մլրդ դրամ (ծախսը 3.1 մլրդ դրամ); որից 1.4 մլրդ դրամը՝ բյուջետային դոտացիաներն են: Հաշվետու տարում էլեկտրաէներգիայի արտադրությունը կազմել է 5997 մլն կՎտժ, որը 241 մլն կՎտժ-ով կամ 4.22 տոկոսով բարձր է 1999 թ. ցուցանիշներից: Այն հիմնականում պայմանավորված է հանրապետության տնտեսության նկատելի աճով և էլեկտրաէներգիայի արտահանմամբ: Բարձր լարման ցանցերում տեխնոլոգիական կորուստները կազմել են 347.1 մլն կՎտժ (կամ 5.87 տոկոս): Բնական գազի ներկրման ծավալները կազմել են 1403,6 մլն մխ, որը 11.4 տոկոսով բարձր է նախորդ տարվա ցուցանիշներից: Այն պայմանավորված է ՋԷԿ-երում էլեկտրաէներգիայի արտադրության աճի, արդյունաբերության աշխուժացման և բնակչության գազամատակարարման վերականգման շարունակական գործընթացով. ընդ որում, տարեսկզբի 89,23 հազար բաժանորդի դիմաց հաշվետու տարվա վերջում շուրջ 101,3 հազար բաժանորդ օգտվել է գազամատակարարման ծառայություններից: Էլեկտրակայաններում ջերմաէներգիայի արտադրության և առաքման ծավալներն աճել են 40 հազար կալ-ով կամ շուրջ 7 տոկոսով: 1999 թ. համեմատությամբ միջին հաշվով մոտ 0.7 կգ-ով նվազել է կալ ջերմաէներգիայի արտադրության համար պայմանական վառելիքի ծախսը: Ըստ նախարարի, 2000 թ. համակարգի համար նշանավորվել է ՀՀ էներգահամակարգի էլեկտրաէներգիա բաշխող 4 ընկերությունների մասնավորեցման գործընթացի հետ կապված իրադարձություններով: Ծավալվեցին բուռն քննարկումներ և 2000թ. ապրիլի 25-ին ՀՀ ԱԺ-ի որոշմամբ ՀՀ էլեկտրաէներգիա բաշխող ընկերությունները հանվեցին ՀՀ պետական գույքի մասնավորեցման 1998-2000 թթ. ծրագրից, նախատեսելով՝ այդ ընկերությունների մասնավորեցումն իրականացնել առանձին օրենքով: Դրան հետևեց նոր օրենքի ընդունումը հուլիսի 28-ին՝ ԱԺ-ի արտահերթ նստաշրջանում: 2000թ. դեկտեմբերին Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) հետ ստորագրվել է Հայաստանի 4 էլեկտրաէներգիա բաշխող ցանցերի մինչև 20 տոկոս բաժնեմասերի ուղիղ վաճառքի համաձայնագիրը: Անցյալ տարի շարունակվել են աշխատանքները բնագավառի օրենսդրական դաշտի հետագա զարգացման, կարճաժամկետ և հեռահար զարգացման ծրագրերի մշակման ուղղություններով: Մասնավորապես հիշարժան է ՏԱՍԻՍ ծրագրի ներքո ընթացող «Օժանդակություն էներգետիկական ռազմավարական կենտրոնին» տեխնիկական աջկցության ծրագրի շրջանակներում մշակված «ՀՀ էլեկտրաէներգետիկ ոլորտի զարգացման ռազմավարություն» փաստաթուղթը, որում տրված են մինչև 2020 թ. էլեկտրաէներգետիկ բնագավառի ռազմավարական զարգացման հեռանկարների մի շարք տարբերակներ՝ հաշվի առնելով Մեծամորի ԱԷԿ-ի շահագործումից հանման և էներգետիկ անվտանգության ապահովման խնդիրները: Կարևորվում է 2000 թ. նոյեմբերի 28-30 Երևանում ԻԻՀ պաշտոնական ներկայացուցչի հետ կազմած և ստորագրման փուլում գտնվող «ՀՀ և ԻԻՀ միջև Իրան-Հայաստան գազամուղի շինարարության սկսման, և այդ նպատակով համատեղ աշխատանքային խմբի ստեղծման մասին» փոխըմբռնման հուշագիրը: Ըստ այդ փաստաթղթի, գազամուղի շինարարությունը կսկսվի 2001 թ. սկզբին, որի առաջին փուլը՝ Մեղրի-Քաջարան (40 կմ երկարությամբ) կավարտվի 2001 թ. վերջում: Հաջողությամբ են ավարտվել ՎԶԵԲ-ի տրամադրած վարկի հաշվին Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկի կաթսայական ագրեգատի հավաքակցման աշխատանքների ավարտի ու կոնսերվացման, ինչպես նաև KFW-ի տրամադրած վարկային միջոցներով Քանաքեռ ՀԷԿ-ի վերակառուցման աշխատանքների համար հայտարարված մրցույթները: ՀՀ կառավարության և USAID-ի մինչև 1999 թ. սեպտեմբերին ստորագրված հուշագրի հիման վրա կատարվող էլեկտրական էներգիայի հաշվառման համակարգի արդիականացման ուղղությամբ 2000 թ. հիմնականում ավարտվել են սարքավորումների ներկրման և տեղադրման աշխատանքները, որոնք իրենց եզրագծին կհասցվեն 2001 թ-ին՝ հաշվռման ավտոմատացված համակարգի ստեղծմամբ: Բնակչության և այլ սպառողների համար նախատեսված գիշերային զեղչ սակագնի կիրառման նպատակով որոշակի աշխատանք է տարվել էլեկտրոնային հաշվիչների տեղադրման ուղղությամբ: Մասնավորապես, բնակչության մոտ տեղադրվել են շուրջ 4600 էլեկտրոնային հաշվիչներ: Հաշվետու տարում իրականացվել են մի շարք առաջնեկային (պիլոտային) ծրագրեր այլընտրանքային էնեգետիկայի, մասնավորապես՝ արևային և քամու էնեգիայի հնարավոր օգտագործման ուղղությամբ: Արտաքին հարաբերությունների զարգացման և համագործակցության ծրագրային մասնակցության առումով հատկանշանական են ԱՊՀ մի շարք երկրների՝ հատկապես ՌԴ հետ շփումների ակտիվացումը և վերջինիս հետաքրքրության մեծացումը Հայաստանի էներգահամակարգի հիմնական ֆոնդերում բաժնետոմսեր ձեռք բերելու հարցում: Առաջնահերթ լուծելիք խնդիրների թվում նախարարը նշեց հիմնական միջոցների վերանորոգումը, այլընտրանքային գազատարի շինարարությունը, էներգիայի այլ աղբյուրների ապահովումը, մասնավոր սեկտորի զարգացումն ու արդյունավետության բարձրացումը, համակարգի ֆինանսատնտեսական հավասարակշռության ապահովումը, վարկային պարտավորությունների կատարումը: Նշվեց, որ բյուջեով նախատեսված ծրագիրը որոշակի առումով թերակատարվել է, ինչը գլխավորապես պայմանավորված է օբյեկտիվ հանգամանքներով: Խորհրդակցության մասնակիցների հարցադրումները մասնավորապես առնչվում էին 2000 թ. ֆինանսական ճեղքվածքի փակման, հավաքագրված գումարների համամասնորեն ծախսման, 421,4 մլն մ խորանարդ անվճար գազի բաշխման, էլեկտրաէներգիայի ինքնարժեքի, ոռոգման և խմելու ջրի համակարգի վճարումների խնդիրներին: Թերացումներից հատկապես առանձնացվեցին ոլորտի հաշվառման համակարգի ավտոմատացման աշխատանքների ուշացումը, երկտարիֆային հաշվիչների տեղադրման ծրագրի կատարման ձգձգումը, գազի հաշվիչների տեղակայման գործընթացի դանդաղումը, վարկային ծրագրերի կատարման ընթացքը: Ֆինանսատնտեսական առողջացման առումով առաջարկվեց այսուհետ բացառել հաշվանցման «ավանդույթը», կարևորվեց մասնավորեցման գործընթացի արդյունավետ կազմակերպումը: Բավարար գնահատելով էներգետիկայի նախարարության 2000 թ. գործունեությունը, վարչապետ Անդրանիկ Մարգարյանը նշեց, որ 2001 թ. ևս համակարգի համար լինելու է ծանր շրջան, հատկապես վարկային պարտավորությունների կատարման և մասնավորեցման խնդիրների լուծման առումով: Վարչապետի խոսքերով, եթե 2000 թվականը համակարգի կենսունակության ապահովման և զարգացման ծրագրերի մեկնարկների տարի էր, ապա ընթացիկ տարին դրանց իրականացման շոշափելի արդյունքներ պետք է տա: Եթե դրական միտումները զարգացում չստանան, ապա, Ա.Մարգարյանի գնահատմամբ, ոչ միայն էներգետիկ համակարգին չի հաջողվի դուրս գալ ռիսկային գոտուց, այլև կասկածի տակ կդրվի ողջ տնտեսության առողջացման գործընթացը: Ըստ վարչապետի, այս խնդրի համար պահանջվում է ոչ միայն էներգետիկների, այլև բոլոր շահագրգիռ կառույցների միասնական ու համակարգված ջանքերը:
Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ