Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երեքշաբթի, 16 հունվարի 2001

Այսօր ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի մոտ տեղի ունեցած քննարկմանը լսվել է ՀՀ սոցիալական ապահովության նախարարության 2000 թ. կատարած աշխատանքների հաշվետվությունը: Նախարար Ռազմիկ Մարտիրոսյանը նշել է, որ հաշվետու տարին եղել է շատ լարված և կառավարության փոփոխությունները իրենց հերթին ամեն անգամ անդրադարձել են նախարարության կառուցվածքի վրա: Կենտրոնական ապարատի կրկնակի լուծարումն իր բացասական ազդեցությունն է ունեցել համակարգի բնակոնոն գործունեության վրա: Սոցապ համակարգի օրենսդրական դաշտի բարելավման նպատակով նախարարությունում մշակվել են «Սոցիալական աջակցության մասին», «Բարեգործության և հովանավորության մասին», «Բնակչության զբաղվածության մասին» և մի շարք այլ օրենքների նախագծեր: Նախարարությունը մասնակցել է նաև «Աշխատանքային», «Ընտանեկան» օրենսգրքերի լրամշակման աշխատանքներին, ինչպես նաև սոցապ ոլորտին առնչվող մի շարք հայեցակարգերի մշակմանը: Հատկապես կարևորվել է «Աշխատանքային» նոր օրենսգրքի ընդունումը, առանց որի զգալիորեն դանդաղում է հանրապետությունում ձեռնարկատիրության զարգացման և ներդրումային ծրագրերի ներգրավման, ընդհանրապես, աշխատանքային իրավահարաբերությունների կանոնակարգման գործընթացը: Համակարգի ամենածանր բնագավառներից է համարվել բնակչության զբաղվածության խնդիրը, որն առայժմ կանոնակարգվում է 1996 թ. ընդունված «Բնակչության զբաղվածության մասին» ՀՀ օրենքով: 2000 թ. դրությամբ հանրապետության 51 աշխատանքի և զբաղվածության տարածքային կենտրոններում 2001 թ. հունվարի 1-ի դրությամբ հաշվառման են կանգնած 155 հազար 579 գործազուրկ, որոնցից նպաստառու են 8891-ը, դրամական օգնություն ստացողներ՝ 8136-ը, և աշխատանք փնտրող՝ 180 հազար 622-ը, աշխատանքի են տեղավորվել 10 հազար 557 աշխատանք փնտրող քաղաքացի, 23 գործազուրկի տրվել է ֆինանսական աջակցություն՝ ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու համար, մասնագիտական ուսուցում է կազմակերպվել 1452 գործազուրկների համար: Միաժամանակ նախարար Ռ.Մարտիրոսյանը ուշադրություն է հրավիրել աշխատանքի և զբաղվածության տարածքային կենտրոնների ներկա անմխիթար վիճակի վրա, նշելով, որ դրանք ժամանակին և պատշաճ ֆինանսավորում չեն ստանում, գտնվում են վարձակալական շենքային պայմաններում: Հարցի կապակցությամբ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը հանձնարարել է նախարար Ռ.Մարտիրոսյանին՝ ուսումնասիրել զբաղվածության կենտրոնների աշխատանքի արդյունավետության խնդիրը և մոտակա ժամկետում ներկայացնել դրանց աշխատանքի բարեփոխման հստակ ծրագիր: Հաշվետու տարում նախարարության գործունեության կարևոր և դժվարին բնագավառներից է եղել ընտանեկան նպաստների վճարումը: 2000 թ. ընտանեկան նպաստների համար պետական բյուջեով նախատեսվել է 19 մլրդ 205 մլն դրամ: Նախարարությունում մշակվել և կառավարությունում հաստատվել է աղքատության ընտանեկան նպաստի և միանվագ դրամական օգնության նշանակման ու վճարման կարգը, ինչպես նաև ստեղծվել են սոցիալական աջակցության խորհուրդներ, ինչը սոցիալական երկխոսության առաջին փորձն է հանրապետությունում: Իրականացվել է մարդասիրական օգնության բաշխում 3 ծրագրերով, ընդհանուր առմամբ օգնության է ստացել շուրջ 220 հազար ընտանիք: Ընդգծվել է, մասնավորապես, նպաստների հասցեականության մեծացման, թաքցվող եկամուտների հայտնաբերման անհրաժեշտությունը: Նշվել է, որ հիմնախնդիրը հետագա ուսումնասիրման կարիք ունի՝ այն առումով, որ այսօր հանրապետությունում, բացի գործատուներից և վարձու աշխատողներից, ձևավորվել է սեփականատերերի խավը, որը չի աշխատում, եկամուտ է ստանում իր սեփականությունից, դուրս է մնում հարկման դաշտից և հաշվառվում է նպաստառուների ցուցակներում: Վարչապետը հատկապես կարևորել է նպաստառուների ցուցակները մաքրելու գործընթացի շարունակումն ու դրա արդյունավետության բարձրացումը, որի համար նախարարությանը հանձնարարել է սերտորեն համագործակցել մարզպետարանների և համայնքների հետ: Ըստ սոցապ նախարարի, 2000 թ. նախարարությունն իր ուշադրության կենտրոնում է պահել նաև ծերերի, տարեցների ու մանուկների խնամքի և սոցիալական կարիքների բավարարման խնդիրը: ՀՀ կառավարությունը 2000 թ. հոկտեմբերի 14-ի թիվ 651 որոշմամբ ստեղծել է տնային պայմաններում միայնակ տարեցների և հաշմանդամների սոցիալական սպասարկման հանրապետական կենտրոն, որը Երևանում սպասարկում է մոտ 1200 միայնակ տարեց և հաշմանդամ անձանց: Նախարարության ենթակայության տարեցների 2 տուն-ինտերնատներում բնակվում են շուրջ 450 տարեցներ, սակայն կա դեռևս 200 տարեցի տեղավորման խնդիր: Նախարարությունում սկսվել է որդեգրման ենթակա թեկնածուների և որդեգրողների կենտրոնացված հաշվառումը: 2000 թ. առաջին կիսամյակում հանրապետությունում որդեգրման են տրվել 46 երեխաներ, խնամակալներ և հոգաբարձուներ են նշանակվել 232 երեխաների համար: Նախարարությանը ենթակա 5 մանկատներում բնակվում է 577 երեխա, որոնցից 266-ը հաշմանդամ են: Իբրև նկատված հիմնախնդիր նշվել է Երևան քաղաքում և մարզերում մասնավոր մանկատների ու ծերանոցների բացման երևույթը, որոնք պաշտոնապես չեն հաշվառվում և որոնց գործունեությունը չի վերահսկվում ու կանոնակարգվում սոցապ նախարարության կողմից: Այդ կապակցությամբ վարչապետը հանձնարարել է տարածքային կառավարման նախարարին՝ մարզերի ու համայնքների ղեկավարների հետ պարզել իրավիճակը և մոտ ժամկետում ներկայացնել խնդրի կարգավորման առաջարկներ: Հաշվետու տարում սոցապ նախարարության աշխատանքների կարևոր արդյունքներից է համարվել տեղեկատվական նոր, արդիական տեխնոլոգիաների ներդրումը, ստեղծվել է տեղեկատվական-վերլուծական կենտրոն, որը համախմբելու է սոցապահովության ոլորտին վերաբերող բոլոր տվյաները: Արդեն գործում է ընտանիքների ապահովության «Փարոս» համակարգը: Ու, թեև այն դեռևս հեռու է կատարյալ լինելուց ու համակարգի բարլավմանն ուղղված մեխանիզմների որոնումը չի տվել անհրաժեշտ արդյունքները, սակայն նախարարությունը հետևողականորեն շարոնակում է աշխատանքներն այդ ուղղությամբ: Մշակվել են անհատական ծածկագրային համակարգի և զբաղվածության ոլորտի տեղեկատվական բազայի ստեղծման նախադրյալները, օրակարգում են դրանց վերաբերյալ օրենքների նախագծերի ընդունման և ընդհանուր առմամբ, տեղեկատվական հոսքերի կառավարման մոդելային համակարգի ստեղծման հարցերը: Վարչապետ Անդրանիկ Մարգարյանը, ամփոփելով քննարկումը, նշել է, որ չնայած սոցիալական ապահովությունն ամենածանր և պատասխանատու ոլորտներից մեկն է, և նախարարությունն աշխատել է կառուցվածքային փոփոխությունների ու ֆինանսական միջոցների սղության պայմաններում, այնուամենայնիվ, կարողացել է հատկապես տարվա առաջին կեսին կանխել սոցիալական լարվածության սրումը և հիմնականում հաջողությամբ կատարել իր վրա դրված պարտականությունները, որը և հաշվի առնելով և 2000 թ.նախարարության կատարած աշխատանքը գնահատել է բավարար:
Մարտ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

-

Արխիվ