Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 7 նոյեմբերի 2002

Այսօր տեղի ունեցավ ՀՀ կառավարության նիստ, որը վարեց ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Կառավարության անդամները հավանություն տվեցին «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրինագծին, որով առաջարկվում է վերացնել ապրանքների ծագման երկրի հավաստագիր տալու համար պետական տուրքի գանձումը։ Քննարկման ժամանակ նշվեց, որ օրինագծի ընդունումը կնպաստի արտահանման ծավալների ընդլայնմանը‘ արտահանողներին զերծ պահելով լրացուցիչ խոչընդոտների ստեղծման հավանականությունից։ «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» ՀՀ օրենքին համապատասխան, գործադիրը հաստատեց ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) առանձին տեսակների տեղեկատվության բովանդակությունը և պարտադիր պահանջների մասին տեղեկատվությունը սպառողին հասցնելու կարգը։ Ըստ դրա, արտադրողը կամ վաճառողը պարտավոր է սպառողին ժամանակին տրամադրել անհրաժեշտ և ստույգ տեղեկատվություն իրացման համար առաջարկվող ոչ պարենային ապրանքների մասին, ինչը կապահովի դրանց նպատակային ընտրության հնարավորությունը։ Հայաստանի և Ռուսաստանի կառավարությունների միջև «Ռուսաստանի Դաշնության կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրված պետական վարկերի գծով պարտքի մարման համար ՀՀ պետական սեփականություն հանդիսացող գույքը Ռուսաստանի Դաշնությանը փոխանցելու վերաբերյալ» 2002 թ. հուլիսի 17-ին ստորագրված համաձայնագրով ստանձնած պարտավորությունների կատարումն ապահովելու նպատակով, գործադիրը որոշեց 2001 թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ տոկոսավճարների գծով կուտակված ժամկետանց պարտքերի մարմանն ուղղել 6,205,562.30 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ։ Մեկ այլ որոշմամբ, կառավարությունը ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարին հանձնարարեց‘ «Մարս» ՓԲԸ-ի կողմից 1996 թ. սեպտեմբերի 24-ին կնքված պայմանագրով Սենթ Վինսենթի «Եվրոտեք Լիմիթիդ» ընկերությանը վարձակալության հանձնված շենքը‘ համապատասխան տարածքով անհատույց հանձնել ՀՀ-ին‘ ի դեմս ՀՀ պետական գույքի կառավարման նախարարության։ Պետգույքի կառավարման նախարարին հանձնարարվեց 3-ամսյա ժամկետում ապահովել հիշյալ որոշմամբ նշված ինը միլիոն երեք հարյուր իննսուներկու հազար դրամ հաշվեկշռային արժեքով գույքի ընդունումը և դրա նկատմամբ իրավունքի պետական գրանցումը‘ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով, ինչպես նաև «Եվրոտեք Լիմիթիդ»-ի հետ կնքել գույքի վարձակալության նոր պայմանագիր‘ պահպանելով 1996 թ. վարձակալության պայմանագրի բոլոր էական պայմանները։ ՀՀ 2002 թ. պետբյուջեում վերաբաշխում և ՀՀ կառավարության 2002 թ. փետրվարի 25-ի որոշման մեջ փոփոխություններ կատարելով, գործադիրը որոշեց իր պահուստային ֆոնդից Ջուջևանի դպրոցի հենապատի կառուցման համար Տավուշի մարզպետարանին հատկացնել 3075,0 հազար դրամ։ «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի համաձայն, կառավարությունը որոշեց «Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա» պետական հիմնարկը վերակազմավորման ձևով վերակազմակերպել պետական ոչ առևտրային կազմակերպության և հաստատեց կազմակերպության կոնոնադրությունը։ Մեկ այլ որոշմամբ, «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի համաձայն, առևտրի և տնտեսական զարգացման նախարարին հանձնարարվեց ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել «Կոմետա» ԲԲԸ-ի առանձնացման ձևով վերակազմակերպումը‘ ստեղծելով Աշտարակ քաղաքում գործող «Կոմետա-1» բաց բաժնետիրական ընկերություն, որտեղ նախատեսվում է կազմակերպել ուսումնական փորձասարքերի արտադրություն և վերականգնել արբանյակային ալեհավաքների արտադրությունը։ Նիստում հավանություն տրվեց «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» ՀՀ օրենքի նախագծին, որի նպատակը ազգային անվտանգության գործառույթներ իրականացնող պետական կառավարման լիազոր մարմնում ծառայության հիմնական սկզբունքների, ծառայություն անցնելու կարգի և ծառայության պայմանների, պաշտոնների ու կոչումների, ծառայողների իրավունքների, պարտականությունների, ծառայության հետ կապված այլ հարաբերությունների կանոնակարգումն է։ Այս օրինագծի ընդունման կապակցությամբ, նույն որոշմամբ հավանության արժանացան նաև «Դիվանագիտական ծառայության մասին», «Զինվորական ծառայություն անցնելու մասին» ՀՀ օրենքներում փոփոխություն կատարելու վերաբերյալ օրինագծերը։ Կառավարության անդամները հավանություն տվեցին «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքի նախագծին։ Օրենքով սահմանվում են օպերատիվ-հետախուզական գործունեության խնդիրներն ու սկզբունքները, դրանք իրականացնող մարմինները, վերջինների իրավունքներն ու պարտականությունները, օպերատիվ-հետախուզական միջոցառումների տեսակները, ինչպես նաև նշված գործունեության նկատմամբ հսկողությունն ու վերահսկողությունը։ Մեկ շաբաթ ժամկետ տրվեց արված դիտողություններն ու առաջարկությունները նկատի առնելու և օրինագծում ընդգրկելու համար։ Մեկ այլ որոշմամբ, կառավարությունը հավանություն տվեց նաև «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի լրամշակված նախագծին։ Հարցը ներկայացնող ՀՀ արդարադատության փոխնախարար Աշոտ Աբովյանը նշեց, որ մինչ օրինագիծը ԱԺ ուղարկելը, նախատեսում է հանդիպում ունենալ լրատվամիջոցների, լրագրողական կազմակերպությունների, միությունների ներկայացուցիչների հետ, լսել նրանց տեսակետները ևս։ ՀՀ կառավարության 2002 թ. օգոստոսի 22-ի‘ «Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության «Պարենային արտադրության աճ» 2KR ծրագրի շրջանակներում իրականացվելիք դրամաշնորհային ծրագիրը բարեգործական որակելու մասին» որոշման համապատասխան, կառավարությունը որոշեց տրամադրված դրամաշնորհի հաշվին Հայաստան ներկրված 7 միավոր հացահատիկային կոմբայնները, 7 միավոր հավաքիչ-մամլիչները և 28 միավոր տրակտորները‘ համապատասխան գյուղատնտեսական գործիքներով ու պահեստամասերով, իրացնել բաց աճուրդով։ Գործադիրը հավանություն տվեց նաև «Հայջրմուղկոյուղի», Երևանի «Ջրմուղ-կոյուղի», «ՆՈՐ ԱԿՈՒՆՔ», «Վայք-ոռոգում», «Եղեգնաձոր-ոռոգում», «Մարտունի-ոռոգում» և «Թալին-ոռոգում» ՓԲԸ-ներին բնապահպանական վճարների գծով հաշվառման և վճարումների կատարման արտոնություններ սահմանելու մասին» ՀՀ օրենքի նախագծին։ Օրենքի նպատակը նշված ընկերությունների բնականոն գործունեության վերականգնումը, ֆինանսական առողջացումը, հետագայում դրանց արդյունավետ գործունեության համար անհրաժեշտ հիմքերի ստեղծումն ու Հայաստանի Հանրապետության ջրային ավազան վնասակար նյութերի արտանետման նկատմամբ վերահսկողության իրականացումն է։ Շահագրգիռ նախարարություններին հանձնարարվեց մեկամսյա ժամկետում քննարկել և առաձին խնդիրների շուրջ հստակեցումներ կատարել օրինագծում։ Գործադիրը որոշում ընդունեց «Արտադրանքի և ծառայությունների որակի ապահովման բնագավառում ՀՀ կառավարության 2002 թ. մրցանակներ շնորհելու մասին», որով մրցանակների են արժանացել աչքի ընկած մեկ տասնյակից ավելի կազմակերպություններ։ Դրանք են‘ «Գրեյթ Վելլի», «Գրանդ Քենդի» ՀՁ ՍՊԸ-ները, «Արփի հանքային ջրերի գործարան», «Երևանի Շամպայն գինիների գործարան», «Պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի կենտրոն» ԲԲԸ-ները, «Գ.Կ.Ծառուկյան», «Լուսակերտի տոհմային թռչնաբուծական ֆաբրիկա», «Միկա Արմենիա Թրեյդինգ», Հայկական Կարմիր Խաչի ընկերության «Գրացիա Մ Հվկ», «Արտաշես» ՍՊԸ-ները և «Ավիա-սերվիս», «Դավմոթեք», «Արտաշատ ՎԻՆԿՈՆ» ՓԲԸ-ները։ Կառավարությունը հավանություն տվեց նաև «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքի նախագծին։ Օրենքով կարգավորվում են նշված համակարգում պետական քաղաքականության սկզբունքները, կազմակերպական-իրավական և ֆինանսատնտեսական հիմունքները, իրավաբանական և ֆիզիկական անձանց իրավունքները, պարտականությունները, պատասխանատվությունը և փոխհարաբերությունները։ Հանձնարարվեց ՀՀ կրթության և գիտության նախարարությանը‘ շահագրգիռ նախարարությունների և հասարակական կազմակերպությունների հետ համատեղ կազմակերպել օրինագծի հրապարակային քննարկումը և արդյունքներն ամփոփելուց հետո, մինչև դեկտեմբերի 15-ը, սահմանված կարգով, ներկայացնել կառավարություն։ Այս օրինագծի ընդունման կապակցությամբ, հավանություն տրվեց նաև «Կրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ օրենքի նախագծին։ «Գնումների մասին» ՀՀ օրենքին համապատասխան, գործադիրը հաստատեց ՀՀ պաշտպանության, ազգային անվտանգության կարիքների համար փակ մրցույթով գնումների իրականացման կարգը։ Նիստում համաձայնություն տրվեց «Իրանի Իսլամական Հանրապետության կողմից Հայաստանի Հանրապետության կառավարությանը զարգացման օժանդակության մասին» համաձայնության հուշագրի, ինչպես նաև «ԱՊՀ մասնակից պետությունների տարածքում վթարափրկարարական ուժերի գործունության և փրկարարի կարգավիճակի մասին» համաձայնագրի կնքման առաջարկություններին։
Նոյեմբեր 2018
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930 

-

Արխիվ