Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երեքշաբթի, 7 մայիսի 2002

ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը շնորհավորական ուղերձ է հղել նաև Երկրապահի օրվա առթիվ, որում մասնավորապես ասված է. «Սիրելի զինակիցներ, Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Երկրապահի օրվա առթիվ: Մեր նորանկախ պետության պատմության մեջ Երկրապահի անցած փառավոր ուղու մասին բազմիցս ասվել է և դեռ պիտի ասվի: Ավելի քան 10 տարի առաջ Երկրապահ կամավորականների շարժումը առաջինն իր վրա կրեց հայրենիքի սահմանների պաշտպանության, երկրի անվտանգության ապահովման ծանր պատասխանատվությունը՝ լուսավոր մի ջահ դառնալով մեր արդար պայքարի ճանապարհին: Այսօր մենք գլուխ ենք խոնարհում մեր մարտական ընկերների, այն զոհված ազատամարտիկների հիշատակի առջև, ովքեր անառիկ պահեցին մեր երկրի սահմանները՝ Հայոց անկախ պետականության պատմության մեջ իրենց անձնուրաց սխրանքով ամրագրելով նոր փայլուն հաղթանակներ: Արցախյան ազատամարտում Երկրապահը ազգի մարտական ոգին պահող, թշնամու դեմ նրան պայքարի առաջնորդող գլխավոր ուժն էր, որը հետագայում դարձավ ազգային բանակի հիմնական միջուկը: Երկրապահ կամավորականների միության մեջ համախմբված երկրապահների գլխավոր գործն այսօր արդեն բանակային կադրերի համալրումը, զոհված և վիրավոր ընկերների ընտանիքներին սատար կանգնելը, երիտասարդ սերնդի ռազմահայրենասիրական դաստիարակությունն է: Խնդիրներ, որ կենսական են նաև այսօր և պետք է լուծվեն բոլորիս ընդհանուր ջանքերի, միասնական աշխատանքի արդյունքում: Համոզված եմ, որ օգտակար դասեր քաղելով անցած փառավոր ճանապարհից, այսուհետ ևս Երկրապահը հավատարիմ կմնա ԵԿՄ հավերժ նախագահ Վազգեն Սարգսյանի գլխավորությամբ նախանշված սկզբունքներին, իր բուն կոչմանն ու նպատակներին: Սիրելի ընկերներ, Շնորհավորելով երկրապահի օրվա առթիվ, մաղթում եմ ձեզ, ձեր ընտանիքներին ու մեր ամբողջ ժողովրդին խաղաղություն, առողջություն և երջանկություն»:
Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ