Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

չորեքշաբթի, 23 հունվարի 2002

Այսօր ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն ընդունեց ՌԴ Դաշնային սահմանապահ ծառայության տնօրեն, գեներալ-գնդապետ Կոնստանտին Տոցկուն և նրա գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում և ՀՀ վարչապետը, և ՌԴ Դաշնային սահմանապահ ծառայության տնօրենը գոհունակությամբ նշեցին, որ անցած տարի հանդիպման ընթացքում ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունները ամբողջությամբ և ժամանակին կատարվել են: Պրն Տոցկին շնորհակալություն հայտնեց հատկապես սահմանապահ զորքերին 100 տոկոսով հատկացված ֆինանսավորման համար, ընդգծելով, որ այն տրամադրվել է ամբողջ տարվա ընթացքում համաչափորեն, այլ ոչ թե տարեվերջին: Նա վարչապետին զեկուցեց նաև, որ Հայաստանի սահմանները հուսալիորեն պաշտպանված են, հայ և ռուս սահմանապահները այս հարցում լավագույնս համագործակցում են, ինչի համար վարչապետը շնորհակալություն հայտնեց ՌԴ Դաշնային սահմանապահ ծառայության տնօրեն, գեներալ-գնդապետ Կոնստանտին Տոցկուն և նշեց, որ Հայաստանի կառավարությունը պատրաստ է պայմանագրային բոլոր պարտավորությունները այսուհետ էլ կատարելու և օպերատիվ արձագանքելու առաջացած ցանկացած խնդրի՝ հասնելով դրա արագ լուծմանը: Հանդիպման ընթացքում կողմերը կարևորեցին հայ և ռուս ժողովուրդների դարավոր բարեկամության ավանդույթը պահպանելու և ամրապնդելու անհրաժեշտությունը: ՀՀ վարչապետը և ՌԴ Դաշնային սահմանապահ ծառայության տնօրենը հուշանվերներ փոխանակեցին: Վարչապետ Անդրանիկ Մարգարյանը գեներալ-գնդապետ Կոնստանտին Տոցկուն պագևատրեց անվանական զենքով՝ նկատի առնելով նրա անձնական մեծ ներդրումը ՀՀ սահմանների պաշտպանության գործի կազմակերպման հարցում: Հանդիպմանը հաջորդեց նախատեսված պարգևների հանձնումը և փաստաթղթերի ստորագրումը: Կոնստանտին Տոցկին հրապարակեց ՌԴ Դաշնային սահմանապահ ծառայության տնօրենի հրամանագիրը ՀՀ ԱԱ նախարար Կառլոս Պետրոսյանին «Մարտական համագործակցության ամրապնդման համար» մեդալով պարգևատրելու մասին: Ծառայողական գործունեության մեջ դրսևորած անձնական բարձր ցուցանիշների և Ռուսաստանի Դաշնության պետական սահմանի պաշտպանության գործում անբասիր ծառայության համար՝ մի շարք զինծառայողներ ՌԴ նախագահի անունից պագևատրվեցին «Պետական սահմանի գերազանց պաշտպանության համար» մեդալով: Պարգևների հանձնումից հետո տեղի ունեցավ փաստաթղթերի ստորագրման արարողությունը: «ՀՀ ղեկավարության հետ ՌԴ Դաշնային սահմանապահ ծառայության տնօրենի աշխատանքային հանդիպումների արդյունքների մասին» արձանագրությունը ստորագրեցին Կոնստանտին Տոցկին և ՀՀ ԱԱ նախարար Կառլոս Պետրոսյանը: Կոնստանտին Տոցկին և ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարար Վարդան Խաչատրյանը արձանագրություն ստորագրեցին «Հայաստանի Հանրապետությունում ՌԴ Դաշնային սահմանապահ ծառայության օպերատիվ խմբի պահպանման ծախսերի հաշվեկշիռը հաստատելու մասին»: Վերջում տեղի ունեցավ ՌԴ Դաշնային սահմանապահ ծառայության տնօրեն Կոնստանտին Տոցկու և ՀՀ ազգային անվտանգության նախարար Կառլոս Պետրոսյանի համատեղ մամուլի ասուլիսը:
Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ