Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 6 սեպտեմբերի 2007



ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանն այսօր մասնակցել է «Դի Ջի Արմս Քորփորեյշն» ՓԲԸ-ին պատկանող գործարանի վերաբացման արարողությանը, շրջել գործարանի արտադրամասերում, ծանոթացել արդիականացման ուղղությամբ իրականացված աշխատանքներին: Մինչ այդ արարողությունը, «Դի Ջի Արմս Քորփորեյշն» ընկերության աշխատակիցները` ընկերության սեփականատեր Դավիթ Գալստյանի գլխավորությամբ, այցելել են Կոմիտասի անվան պանթեոն և հարգանքի տուրք մատուցել ՀՀ նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հիշատակին, որի պաշտոնավարման շրջանում և անմիջական աջակցությամբ է սկիզբ առել գործարանի վերաբացման գործընթացը:



Վերաբացման արարողության ժամանակ ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանին ներկայացվել է, որ «Նեյտրոն» ՓԲԸ-ի և «Բագավան» ՓԲԸ-ի մասնավորեցման ծրագրի շրջանակներում «Դի Ջի Արմս Քորփորեյշն» ՓԲԸ-ն 2007թ. ապրիլից սկսած, շուրջ հինգ ամիսների ընթացքում, արտադրական հզորությունների և վարչական տարածքների նորացման ու բարեկարգման նպատակով, իրականացրել է լայնածավալ շինարարական և վերանորոգման աշխատանքներ` կատարելով ընդհանուր առմամբ 4,7 մլն ԱՄՆ դոլարին համարժեք դրամի ներդրում:



1968 թվականին հիմնադրված «Նեյտրոն» ընկերությունը գործունեություն է ծավալել մինչև 2005թ. հունվար ամիսը: Ձեռնարկության կանգ առնելուց հետո, վարչական և արտադրական տարածքների մեծամասնությունը քայքայվել էր և ուներ կապիտալ վերանորոգման կարիք: Նշվել է, որ ընկերության մասնաշենքերի և արտադրական տարածքների ներքին ու արտաքին ձևավորումը «Դի Ջի Արմս Քորփորեյշն» ՓԲԸ-ն իրականացրել է միջազգային ամենախստապահանջ չափանիշներին համապատասխան, ստեղծվել են կանոնավոր աշխատանքի համար բոլոր արտադրական և կենցաղային պայմանները, արդիականացվել են աշխատանքի անվտանգության համակարգերը:



Շինարարական աշխատանքներին զուգահեռ իրականացվել են առկա հաստոցների կապիտալ վերանորոգման, կարգավորման և տեխնոլոգիական գործընթացներին համապատասխան դրանց տեղափոխման ու տեղակայման աշխատանքները` ստեղծելով պարկուճի, գնդակի և հավաքման ամբողջական արտադրություններ:



Ընդհանուր առմամբ, «Դի Ջի Արմս Քորփորեյշն» ՓԲԸ-ի կողմից կարճ ժամանակահատվածում վերանորոգվել և կարգավորվել են երեք հոսքային գծերի շղթաներ` ձեռնարկությունում կենտրոնացնելով ամբողջ արտադրական շրջափուլը: Միաժամանակ, արդիականացվել և գործարկվել է ընկերության գործիքաշինական արտադրամասը, որը կապահովի անհրաժեշտ գործիքների մատակարարումը: Տեխնոլոգիաների և սարքավորումների արդիականացման ու համալրման նպատակով, «Դի Ջի Արմս Քորփորեյշն» ՓԲԸ-ն պլանավորում է մոտակա երկու-երեք ամիսների ընթացքում Հայաստանի Հանրապետություն ներկրել ընդհանուր առմամբ մոտ 22 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ հոսքային շղթաներ, որոնք հնարավորություն կտան ավելացնել թողարկվող արտադրանքի քանակները և տեսականին: Ներկրվող հոսքային շղթաները ընկերությունը ենթադրում է տեղակայել Աբովյան քաղաքում գտնվող արտադրական տարածքներում` ապահովելով լրացուցիչ 70 մլն արտադրանքի ծավալ: Գործարանի վերաբացման արարողությանը նշվել է նաև, որ արտադրանքի ծավալների մեծացման հետ մեկտեղ, «Դի Ջի Արմս Քորփորեյշն» ՓԲԸ-ն մեծ ուշադրություն է դարձնում թողարկվող արտադրանքի որակական բարձր հատկանիշներին, որի համար ընկերությունում ներդրվել է միջազգային չափանիշներին համապատասխան որակի վերահսկման ժամանակակից համակարգ, որն իր հերթին կնպաստի միջազգային շուկայում ընկերության առաջատար դիրքեր զբաղեցնելուն:



ՀՀ կառավարության ղեկավարին վստահեցրել են, որ «Դի Ջի Արմս Քորփորեյշն» ՓԲԸ-ն շարունակելու է ներդրումային քաղաքականության իրականացումը պաշտպանության ոլորտում` ՀՀ անվտանգության համար անհրաժեշտ զինամթերքի արտադրության միջոցով:

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ