Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 1 մարտի 2007


Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը:


Կառավարությունը հաստատել է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ին հակազդման ազգային ծրագիրը: Այն մշակվել է Հայաստանի Հանրապետությունում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ին միջգերատեսչական հակազդման և միասնական գործողությունների իրականացման, ինչպես նաև ՀՀ կառավարության 2002թ. ապրիլի 1-ի N316 որոշմամբ հաստատված ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական ծրագրի շարունակականության ապահովման համար՝ 2006թ. ՀՀ-ում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հակազդման ռազմավարական պլանի հիման վրա: Ծրագրի հիմնական նպատակը 2007-2011թթ. ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ին արդյունավետ հակազդման ձևավորումն է: Նշված ծրագրով նախատեսված բոլոր միջոցառումների համակարգումը, որոշման համաձայն իրականացնելու է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, տուբերկուլյոզի և մալարիայի դեմ ուղղված միջոցառումները համակարգող հանձնաժողովը: Նախատեսվում է ազգային ծրագրի ֆինանսավորումն իրականացնել ՀՀ պետական բյուջեի, ինչպես նաև միջազգային և այլ կազմակերպությունների միջոցներով:


Մեկ այլ որոշմամբ գործադիրը հաստատել է նաև «Սոցիալական ապահովության քարտ չունեցող անձանց 2005թ. և 2006թ. պետական նպաստները նշանակելու և վճարելու կարգը: Այն մշակվել է ՀՀ սահմանադրական դատարանի 2006թ. հոկտեմբերի 4-ի N 649 որոշման հիման վրա: Հանձնարարվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին՝ 2005թ. և 2006թ. ընթացքում պետական նպաստի իրավունքը ճանաչված անձանց պետական նպաստները վճարել «ՀՀ 2007թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքով պետական նպաստների համապատասխան ծրագրերով նախատեսված ֆինանսական միջոցներից՝ ըստ փաստացի նշանակումների հայտի, իսկ նախատեսված վճարման հաշվառումը և հաշվետվությունները կատարել առանձին, յուրաքանչյուր ամիս, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում ՀՀ կառավարություն ներկայացնել 2005թ. և 2006թ. ժամանակահատվածի համար պետական նպաստի իրավունքը ճանաչված անձանց պետական նպաստների փաստացի վճարումներով պայմանավորված լրացուցիչ ծախսերը կատարելու մասին համապատասխան առաջարկություն: Հանձնարարվել է նաև՝ որոշումն ուժի մեջ մտնելուց հետո, 7-օրյա ժամկետում, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքին համապատասխան, ստեղծել վարչական լսումներ իրականացնող հանձնաժողով՝ վիճահարույց հարցերը նշված օրենքով սահմանված կարգով լուծելու նպատակով: Որոշմամբ կարգավորվում են նաև նախկին ԽՍՀՄ խմայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993թ. հունիսի 10-ը ներդրած դրամական ավանդի դիմաց փոխհատուցում տրամադրելու հարցերն այն անձանց համար, որոնց ընտանիքների ընտանեկան նպաստի վերականգնված իրավունքը կներառի նաև 2005թ. հուլիսի 1-ից մինչև 2006թ. ապրիլի 1-ն ընկած ժամանակահատվածը: Սահմանվել է, որ որոշումը տարածվում է 2007թ. հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:


Գործադիրը լրացում է կատարել ՀՀ կառավարության 2003թ. դեկտեմբերի 24-ի «ՀՀ-ում սոցիալական ապահովության քարտերի համակարգ ներդնելու մասին» N1783-Ն որոշման մեջ, որով նախատեսվող կարգի համաձայն կարգավորվում են սոցիալական քարտից հրաժարվողներին՝ իրենց իրավունքներն իրականացնելիս, սոցիալական քարտ չունենալու մասին տեղեկանք հատկացնելու հետ կապված իրավահարաբերությունները: ՀՀ կառավարության մի շարք այլ որոշումներում կատարված փոփոխությամբ և լրացումներով կարգավորվում են սոցիալական քարտ չունենալու մասին տեղեկանքի կիրառման հետ կապված իրավահարաբերությունները ևս:


«Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» ՀՀ օրենքին համապատասխան, կառավարությունը որոշել է՝ հիմք ընդունելով Երևան քաղաքի գլխավոր հատակագիծն ու դրա հիման վրա առաջ եկած քաղաքի զարգացման հեռանկարները, քաղաքի մի շարք տարածքներում իրականացվող քաղաքաշինական ծրագրերի նկատմամբ ճանաչել բացառիկ՝ գերակա հանրային շահ: Սեփականության օտարման գործընթացը սկսելու վերջնական ժամկետ է սահմանվել 2009թ. հունվարի 1-ը:


Գնահատելով մեծ բարերարներ Ֆրիտյոֆ Նանսենի և Իզմիրլյանների պատմական դերը հայ ժողովրդի կյանքում, ինչպես նաև հաշվի առնելով Ֆ.Նանսենի և Իզմիրլյանների հիմնադրամների ցուցաբերած մեծ աջակցությունը Հայաստանի մանկատներին, կառավարությունը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Երևանի «Հատուկ տիպի» մանկատունը» վերանվանել է Մարի Իզմիրլյանի, իսկ «Հույս մանկատունը» Ֆրիտյոֆ Նանսենի անվամբ: Այդ նպատակով համապատասխան փոփոխություններ են կատարվել ՀՀ կառավարության 2003թ. հունվարի 23-ի N 210-Ն և 2002թ. հոկտեմբերի 17-ի N 1738-Ն որոշումներում:


Օրակարգում ընդգրկված այլ հարցերի թվում, գործադիրը հաստատել է նաև ՀՀ-ում տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության անցկացման գործունեության իրականացման լիցենզիաների գործողության վայրերը և դրանցում շահագործվող հոսքագծերի նվազագույն քանակները:


«ՀՀ բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքին համապատասխան և ՀՀ կառավարության 2006թ. նոյեմբերի 30-ի N1679-Ն որոշման համաձայն ռազմավարական նշանակություն ունեցող օգտակար հանածոներ պարունակող ընդերքի տեղամասերի նկատմամբ հանքային իրավունքի ձևավորման աճուրդների անցկացման գործընթացը կազմակերպելու նպատակով, կառավարությունը հանձնարարել է ՀՀ ֆինանսների և Էկոնոմիայի նախարարին՝ ՀՀ բնապահպանության նախարարությանը սպասարկող ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության տեղական գանձապետական բաժանմունքում բացել ՀՀ բնապահպանության նախարարության «Աճուրդների կազմակերպման ֆոնդ» անվամբ արտաբյուջետային միջոցների դեպոզիտային հաշիվ՝ գործողության ժամկետը սահմանելով մինչև 2007թ. դեկտեմբերի 30-ը:


«Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքին համապատասխան, գործադիրը հաստատել է ՀՀ միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում ուսանողական նպաստ և պետական կրթաթոշակ տալու կարգը: Սահմանվել է, որ որոշումը տարածվում է 2007-2008 ուսումնական տարվա միջին մասնագիտական ուսումնական հաստատություններ ընդունելությունից հետո ծագած իրավահարաբերությունների վրա:


ՀՀ կառավարության 2006թ. դեկտեմբերի 21-ի N1851-Ն որոշման համաձայն, գործադիրը հաստատել է պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգման նախագծային աշխատանքների, տեխնիկական, ինչպես նաև հեղինակային հսկողության, տրանսպորտային օբյեկտների հիմնանորոգման և շինարարության նախագծային աշխատանքների, տեխնիկական ու հեղինակային վերահսկման համար նախատեսված գումարների օգտագործման ծրագրերի բաշխումն՝ ըստ օբյեկտների:


Նիստում կառավարությունը հավանություն է տվել «Քաղաքացիական հատուկ ծառայության մասին» ՀՀ օրենքի նախագծին, որը կարգավորում է ՀՀ ՊՆ համակարգում քաղաքացիական հատուկ ծառայության ինստիտուտի ներդրման, կազմակերպման և ղեկավարման հետ կապված հարաբերությունները: Որոշման նպատակն է ոլորտում կիրառել քաղաքացիական վերահսկողության մեխանիզմներ, նպաստել ՀՀ պաշտպանության նախարարության համակարգի, ինչպես նաև զինված ուժերի կառավարման թափանցիկության ապահովմանը: Նույն որոշմամբ հավանություն է տրվել նաև «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու վերաբերյալ օրինագծին, ըստ որի նախատեսվում է, որ սոցիալական առանձին արտոնությունների ու երաշխիքների առումով ՀՀ ՊՆ համակարգում քաղաքացիական հատուկ ծառայություն անցնող կամ քաղաքացիական հատուկ ծառայության կադրերի ռեզերվում գրանցված քաղաքացիները հավասարեցվում են զինծառայողներին:


«ՀՀ միջազգային պայմանագրերի մասին» ՀՀ օրենքին համապատասխան, կառավարությունը համաձայնություն է տվել «ՀՀ կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի և Վրաստանի ֆինանսների նախարարության մաքսային վիճակագրության տեղեկատվության փոխանակման հարցերում փոխգործակցության կարգի մասին» արձանագրության կնքման առաջարկությանը:


Գործադիրը լրացումներ է կատարել ՀՀ կառավարության 1998թ. սեպտեմբերի 18-ի N580 որոշման մեջ, որով, մասնավորապես, հարկային մարմիներին հնարավորություն է ընձեռվում ապրանքներ ներմուծող տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ որպես իրացման գին կիրառել (հարկերը հաշվարկել) նաև մաքսային արժեքից ոչ պակաս գումարի նկատմամբ:Մեկ այլ որոշմամբ ՀՀ կառավարության 2002թ. մայիսի 11-ի N 502 որոշման մեջ կատարված փոփոխությունները նպատակ ունեն պարզեցնել հարկվող շրջանառությունների իրական մեծությունների որոշման նպատակով հարկային մարմինների կողմից իրականացվող հսկիչ գնումների ընթացակարգը:


«ՀՀ բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքին համապատասխան, կառավարությունը 2007թ. իր պահուստային ֆոնդի հաշվին 22 մլն 534.2 հազար դրամ է հատկացրել ՀՀ կառավարությանն առընթեր ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական կոմիտեին՝ 2007թ. հուլիսի 2-8-ը Տրապիզոնում (Թուրքիա) անցկացվելիք Սևծովյան տնտեսական համագործակցության երկրների առաջին մարզական խաղերին մասնակցելու նպատակով «Սպորտային միջոցառումների կազմակերպման կենտրոն» ՊՈԱԿ-ին գումար տրամադրելու համար:


Մեկ այլ որոշմամբ սահմանվել է ՀՀ դրոշի բարձրացման, իջեցման, փոխանցման արարողակարգը:


Նիստում գործադիրը հավանություն է տվել «ՀՀ մաքսային օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրինագծին ևս, որով նախատեսվում է որոշակի ապակե տարաների ներմուծման համար սահմանել մաքսատուրքի 10 տոկոս դրույքաչափ՝ ներկայումս գործող 0 տոկոսի փոխարեն: Փոփոխությունն առաջարկվում է՝ հաշվի առնելով ներքին արտադրողի շահերի պաշտպանությունը և ՀՀ տարածքում գործող՝ ապակե տարաներ արտադրող տնտեսվարող սուբյեկտների գործունեության ընդլայնման համար առավել նպաստավոր պայմանների ստեղծման անհրաժեշտությունը:


Օրակարգում ընդգրկված այլ հարցերի թվում, գործադիրը հաստատել է նաև ՀՀ պետական կառավարման ակադեմիայի 2007-2008 ուսումնական տարվա մագիստրատուրայի ընդունելության տեղերը՝ նպաստի ձևով ուսման վճարի փոխհատուցմամբ՝ 38 տեղ:


Կառավարությունը հավանություն է տվել «Հարկերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» և «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» օրինագծերի փաթեթին, որը սահմանված կարգով կներկայացվի ԱԺ: Նախագծերը մշակվել են «Հարկերի մասին» և «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքներով սահմանված որոշակի դրույթների կիրառելիությունն ապահովելու նպատակով:


«Հարկերի մասին», «Շահութահարկի մասին» և «Եկամտահարկի մասին» ՀՀ օրենքներին համապատասխան, փոփոխություն է կատարվել նաև ՀՀ կառավարության 1998թ. օգոստոսի 25-ի «Ծախսերը հիմնավորող փաստաթղթերի նկատմամբ ներկայացվող պահանջները սահմանելու և այդ փաստաթղթերի կազմման կարգը հաստատելու մասին» N 525 որոշման մեջ, որը բխում է անկանխիկ վճարումների զարգացումը խթանող համալիր միջոցառումների ծրագրից, ինչպես նաև ստվերային շրջանառության կրճատման, մասնավորապես, վճարային քարտերի կիրառման համար բարենպաստ պայմաններ ստեղծելու նպատակից:


Մեկ այլ որոշմամբ՝ լրացում կատարելով ՀՀ կառավարության 2002թ. դեկտեմբերի 5-ի «Ոստիկանությունում ծառայություն անցնելու համար առանձին մասնագիտությունների ցանկը և դրանց համար նախատեսված առավելագույն տարիքային սահմանափակումները սահմանելու մասին» N 1914-Ն որոշման մեջ, ՀՀ ոստիկանության օպերատիվ տեխնիկական ծառայության որոշակի պաշտոններ զբաղեցնող անձանց համար ոստիկանությունում ծառայություն անցնելու առավելագույն տարիք է սահմանվել 42 տարեկանը:


ՀՀ քաղաքացիական օրենսգրքին համապատասխան, գործադիրը որոշել է ՀՀ ոստիկանության ենթակայության՝ «Երեխայի զարգացման կենտրոն» ՊՈԱԿ-ին ամրացված, Երևան քաղաքի Նալբանդյան հասցեում գտնվող 1274.9 քմ. ընդհանուր մակերեսով շենքն ու շինությունը, դրանց զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ 2371.1քմ. մակերեսով հողամասը հետ վերցնել և նվիրաբերել Ա.Աբրահամյանին՝ նշված ՊՈԱԿ-ի համար իր միջոցներով նոր շենք կառուցելու, այն կահավորելու և հարակից տարածքը բարեկարգելու պայմանով: Եռօրյա ժամկետ է տրվել ՀՀ ոստիկանությանը՝ Երևանի քաղաքապետի և ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի հետ որոշման նախագիծը լրացուցիչ քննարկելու և անհրաժեշտության դեպքում լրամշակել նախագիծը՝ այսօրվա նիստում հնչած առաջակությունները հաշվի առնելով:


«Բաժնետիրական ընկերությունների մասին» և «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» ՀՀ օրենքին համապատասխան, կառավարությունը որոշել է թույլատրել ՀՀ առողջապահության նախարարության ենթակայության «Դիլիջան մանկական հակատուբերկուլյոզային առողջարան» ՓԲԸ-ին՝ սեփականության իրավունքով իրեն պատկանող «Առողջ ապագա բժշկական կենտրոն» ՍՊԸ-ին վարձակալությամբ տրված 1334.6քմ մակերեսով և 19 մլն 737 հազար դրամ հաշվեկշռային արժեքով անշարժ գույքով (ք. Դիլիջան, Օրջոնոկիձեի փող., 5) և գույքի զբաղեցրած և օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ հողատարածքով վճարել այդ ընկերության կողմից տեղաբաշխված, պետությանը պատկանող համապատասխան քանակի բաժնետոմսերի՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ձեռքբերման դիմաց: Որոշմամբ ՀՀ-ի կողմից ձեռք բերված գույքն օտարվել է վարձակալ «Առողջ ապագա բժշկական կենտրոն» ՍՊԸ-ին (Արմավիրի մարզ, ք. Վաղարշապատ, Չարենցի 5)՝ գույքային իրավունքների պետական գրանցումն իրականացնելով վերջինիս միջոցների հաշվին: Որոշվել է նաև «Հրազդանի ստոմատոլոգիական պոլիկլինիկա» պետական ՓԲԸ-ի՝ 5 մլն 433 հազար դրամ գնահատված արժեքով բաժնետոմսերն ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել նախօրոք հայտնի գնորդ Մարինե Մնացականյանին՝ այն վերանվանելով համանուն ՓԲԸ-ի, իսկ ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության տնօրինության Երևան քաղաքի Դավիթաշեն 2-րդ թաղամասի 2 հասցեի շենքից «Թիվ 5 մանկական ստոմատոլոգիական պոլիլինիկա» ՓԲԸ-ի զբաղեցրած 254.5 քմ մակերեսով, 39 մլն 660 հազար գնահատված արժեքով տարածքը՝ օտարել աճուրդով:


«Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքին համապատասխան, կառավարությունը սահմանել է էրոտիկ բնույթի հեռուստառադիոհաղորդումների և սարսափ-ֆիլմերի որոշման չափորոշիչները: 2 օր ժամկետ է տրվել նախագծի վերաբերյալ լրացուցիչ առաջարկություններ ներկայացնելու համար:


Նիստում որոշումներ են ընդունվել նաև ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով «Գավառ-Թեսթ» ՓԲԸ-ի լուծարման, ՀՀ Կոտայքի մարզի Ձորաղբյուրի, Արարատի մարզի Ոսկետափի գյուղական համայնքների որոշ հողերի կատեգորիաները փոխելու վերաբերյալ:

Մարտ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

-

Արխիվ