Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 18 մայիսի 2006

 


Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է վարչապետ Անդրանիկ Մարգարյանը:


Կառավարությունը հավանություն է տվել Հայաստանի Հանրապետությունում շրջակա միջավայրի պետական մոնիթորինգի հայեցակարգին, որի նպատակը այդ մոնիթորինգի վիճակի բարելավումն է: Հայեցակարգով կսահմանվեն՝ ՀՀ բնապահպանական պետական քաղաքականության համատեքստում շրջակա միջավայրի պետական մոնիթորինգի աշխատանքների իրականացման իրավական, տնտեսական, վարչական և մեթոդական հիմնադրույթները: Հանձնարարավել է ՀՀ բնապահպանության նախարարին՝ վեցամսյա ժամկետում սահմանված կարգով ՀՀ կառավարություն ներկայացնել հայեցակարգից բխող խնդիրների իրականացման միջոցառումների ծրագիր: Հանձնարարվել է նաև ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի, առողջապահության, առևտրի և տնտեսական զարգացման, քաղաքաշինության, գյուղատնտեսության, Էներգետիկայի, տրանսպորտի և կապի, կրթության և գիտության նախարարներին, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին՝ մինչև 2006թ. հուլիսի 1-ը ՀՀ բնապահպանության նախարարություն ներկայացնել առաջարկություններ՝ միջոցառումների ծրագրում ընդգրկելու համար:


Գործադիրը, ՀՀ 2006թ. պետական բյուջեով նախատեսված ՀՀ կառավարության պահուստային ֆոնդի հաշվին որոշել է մինչև 598 մլն դրամ հատկացնել ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությանը՝ Ոսկեպար-Նոյեմբերյան միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհի Ոսկեպար-Բաղանիս Ճանապարհահատվածի շինարարական աշխատանքների կատարման համար: Թույլատրվել է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությանը՝ կապալառու կազմակերպության ընտրությունը կատարել մրցակցային բանակցություններով: 110 մլն դրամ է հատկացվել ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեին՝ ՀՀ Արմավիրի մարզի Ջանֆիդա և Երվանդաշատ համայնքների տարածքում Արաքս գետի գարնանային հեղեղումներից ափապաշտպան միջոցառումներ իրականցնելու համար, մինչև 68 մլն դրամ ՀՀ Արարատի մարզպետարանին՝ Արաքսավան համայնքի տեղական նշանակության «Դիմիտրով-Արաքսավան» 1.2 կմ երկարությամբ ճանապարհահատվածի վերանորոգման, ևս 12 մլն դրամ՝ Արարատի մարզի Այնթապ համայնքի գրունտային ջրերի չորացման համար համայնքում գործող երկու խորքային հորերի ծախսած էլեկտրաեներգիայի պարտքի մարման նպատակով այդ համայնքին սուբվենցիա տրամադրելու համար:


«ՀՀ բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքին համապատասխան, կառավարությունը 2006թ. իր պահուստային ֆոնդի հաշվին 30 մլն 500 հազար դրամ է հատկացրել ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարությանը՝ Հայաստանի Հանրապետությունում ինովացիոն համակարգի ձևավորման 2005-2010թթ. ծրագրի 2006 թվականի համար նախատեսված միջոցառումների ֆինանսավորման նպատակով:


Մեկ այլ որոշմամբ հանձնարվել է ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարին՝ նախարարության աշխատակազմի հաշվեկշռից դուրս գրել «ԷՔՍՊՈ 2000» համաշխարհային ցուցահանդեսի ավարտից հետո Հայաստան վերադարձված 70 մլն 590 հազար 670 դրամ արժողությամբ գույքը, որից՝ 14 մլն 552 հազար 440 դրամ արժողությամբ գույքը նվիրել «Վարդան Աճեմյան» հիմնադրամին, իսկ դուրս գրված գույքի մի մասը՝ «Փոքր Մհեր» ՊՈԱԿ-ին:


Նիստում հավանություն է տրվել նաև «Սուրհանդակային կապի մասին» ՀՀ օրենքի նախագծին, որը սահմանված կարգով կներկայացվի ԱԺ: Օրինագիծը մշակվել է՝ հաշվի առնելով սուրհանդակային կապի ծառայություններից օգտվողների լայն շրջանակը, որի հետևանքով անհրաժեշտություն է առաջացել օրենսդրորեն կանոնակարգել սուրհանդակային կապի ծառայությունների բնագավառի հարաբերությունները, սուրհանդակային կապի կազմակերպման սկզբունքները, այն իրականացնող մարմնի իրավունքներն ու պարտականությունները:


«Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» և «ՀՀ բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքներին համապատասխան, կառավարությունը 2006թ. իր պահուստային ֆոնդից 10 մլն 631.9 հազար դրամ է հատկացրել ՀՀ ոստիկանությանը՝ ՀՀ սուրհանդակային ծառայության վարչության նախկին աշխատակիցների ծառայությունից արձակման կապակցությամբ դրամական օգնություն տրամադրելու նպատակով:


«Անասնաբուժության մասին» ՀՀ օրենքին համապատասխան, գործադիրը սահմանել է կենդանիների սպանդից գոյացած մթերքի դրոշմման կարգը, ինչպես նաև հաստատել անասնաբուժական դրոշմակնիքների օրինակելի ձևերը: նշվելէ, որ մսի դրոշմման գործընթացը հանրապետությունում կայուն հակահամաճարակային իրավիճակը պայմանավորող գործոններից մեկն է և անմիջականորեն բխում է բնակչության անվտանգության ապահովման շահերից: Դրոշմումը հնարավորինս կբացառի անասնաբուժասանիտարական փորձաքննության չենթարկված մսի իրականացումը և կապահովի վերջինիս վերահսկողությունը:


ՀՀ կառավարությունը փոփոխություն է կատարել իր 2005թ. հունվարի 25-ի «ՀՀ պաշտպանության նախարարության շենքերի համալիրի շինարարության մասին» N 58-Ն որոշման մեջ: Որոշման ընդունումը պայմանավորված է այն հանգամանքով, որ ՀՀ պաշտպանության նախարարությունը և «ԻՆԳԵՈԿՈՄ-ԵՐԵՎԱՆ» ՓԲԸ-ի ղեկավարությունը քննարկելով ՀՀ կառավարության վերոհիշյալ որոշման հիման վրա 2005թ. մարտի 19-ին կնքված N1 ներդրումային պայմանագրի կատարման ընթացքը, փոխադարձ համաձայնություն են ձեռք բերել լուծել պամանագիրը՝ փաստացի կատարված ծախսերի փոխհատուցման միջոցով դադարեցնելու «ԻՆԳԵՈԿՈՄ-ԵՐԵՎԱՆ» ՓԲԸ-ի՝ որպես ՀՀ ՊՆ-ի շենքերի համալիրի գլխավոր կապալառուի պարտավորությունները, ինչպես նաև վերականգնել պայմանագրային պարտավորությունների կատարման դիմաց ընկերությանը որպես կանխավճար հանձնված գույքի նախկին իավական ռեժիմը: Որոշման նախագծով նախատեսվում է ընկերության կողմից կատարված ՀՀ ՊՆ-ի շենքերի համալիրի նախագծա-նախահաշվային, շինմոնտաժային և այլ աշխատանքների փաստացի ծախսերի դիմաց ընկերությանը փոխհատուցել 3 մլրդ 825 մլն դրամ, որը համարժեք է 8.5 մլն ԱՄՆ դոլարին և ընկերությանը սեփականության իրավունքով հանձնել Երևանի Ծովակալ Իսակովի պողոտայում գտնվող՝ ՀՀ ՊՆ-ի տնօրինության 4844 քմ. տարածքը:


«ՀՀ բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքին համապատասխան, գործադիրը 2006թ. իր պահուստային ֆոնդից 38 մլն 866 հազար դրամ է հատկացրել ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը՝ «Գյուղատնտեսության էկոնոմիկայի գիտահետազոտական ինստիտուտ» ՊՈԱԿ-ին ամրացված մասնաշենքի 5-րդ հարկի վերանորոգման և անհրաժեշտ գույքի ձեռքբերման նպատակով:


ՀՀ 2006թ. պետական բյուջեում վերաբաշխում և ՀՀ կառավարության 2005թ. դեկտեմբերի 15-ի N2162-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելով, կառավարությունը 2006թ. իր պահուստային ֆոնդից ևս 10 մլն դրամ է հատկացրել «Բնակարանային ապահովում՝ բնակարանների գնման վկայագրերի տրամադրման միջոցով» ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպչական աշխատանքերի ֆինանսավորման համար: Մեկ այլ որոշմամբ, նշված ծրագրի իրականացումն ապահովելու նպատակով, սահմանվել է, որ ծախսային ծրագրի շրջանակներում բնակարանի գնման վկայագրի միջոցով բնակարան (բնակելի տուն) ձեռք բերելու համար աջակցություն ստանալու իրավունք ունեն՝ Գյումրի քաղաքի երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման համար նախատեսված հատկացումների սահմաններում այն անձինք, ովքեր ՀՀ կառավարության 1999թ. հունիսի 10-ի «Աղետի գոտու բնակավայրերում քաղաքացիներին բնակարանների արտահերթ հատկացման կարգը հաստատելու մասին» N 432 որոշմամբ հաստատված կարգի համաձայն, հաշվառված են բնակարան ստանալու համար՝ 2004թ. մարտի 1-ի դրությամբ և չեն օգտվել ՀՀ 2005թ. պետական բյուջեով նախատեսված հատկացումների հաշվին իրականացված բնակարանների գնման վկայագրերի տրամադրման միջոցով բնակարանային ապահովման ծրագրի շրջանակներում բնակպայմանների բարելավման իրենց իրավունքից, ինչպես նաև փախստական ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման համար նախատեսված հատկացումների սահմաններում, Կոտայքի մարզում՝ մարզի տարածաշրջաններում (բացառությամբ Աբովյանի տարածաշրջանի) հաշվառված այն անձինք, ովքեր ՀՀ կառավարության 2004թ. մայիսի 20-ի «1998-1992թթ. Ադրբեջանից բռնագաղթած անձանց բնակարանային ապահովության առաջնահերթ ծրագրի մասին» N 747-Ն որոշմամբ հաստատված ծրագրով սահմանված չափանիշներին համապատասխան, հաշվառվել են ՀՀ կառավարությանն առընթեր միգրացիայի և փախստականների նախկին վարչության կողմից 2003թ. օգոստոսի 1-ի դրությամբ և ընդգրկվել են ՀՀ Կոտայքի մարզպետի կողմից հաստատված ցուցակներում: Նույն որոշմամբ, այդ աջակցությունն ստանալու իրավունք ունեն նաև Քաղաք Երևանում՝ Նոր Նորքի Մոլդովական փողոցի N 70/1 հասցեում գտնվող հանրակացարանի 1-ին մասնաշենքում բնակվող փախստական ընտանիքներից սույն որոշման համաձայն կատարված վիճակահանության արդյունքներով ընտրված անձինք: Համապատասխան հանձնարարականներ են տրվել ՀՀ քաղաքաշինության նախարարին, մասնավորապես, հանձնարարվել է բնակարանների գնման վկայագրերի տրամադրման գործընթացն ավարտել 2006թ. դեկտեմբերի 15-ին: Որոշվել է նաև բնակարանների գնման վկայագրերի տրամադրման հետ կապված կազմակերպչական աշխատանքների ֆինանսավորման համար ՀՀ 2006թ. պետական բյուջեի համապատասխան ծախսային ծրագրով նախատեսված 1 մլրդ 750 մլն դրամ հատկացումներից տրամադրել ՀՀ քաղաքաշինության նախարարությանը մինչև 7 մլն դրամ, ՀՀ Շիրակի և Կոտայքի մարզպետարաններին 4 մլն-ական դրամ: Հանձնարարականներ են տրվել նաև ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության պետին, անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին, ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն գործակալության պետին: Նշված ծրագրի իրականացման պատասխանատու է ճանաչվել ՀՀ քաղաքաշինության նախարարը:


ՀՀ քաղաքացիական օրենսգրքին համապատասխան, գործադիրը հաստատել է «Պետական կամ համայնքային հողամասերում գտնվող ինքնակամ կառույցների նկատմամբ պետության կամ համայնքների սեփականության իրավունքի պետական գրանցման կարգը»:


Մեկ այլ որոշմամբ հաստատվել է նաև «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը»: Սահմանվել են այն դեպքերը, երբ ինքնակամ կառույցները օրինականացման ենթակա չեն: Հանձնարարվել է նախագծի որոշ կետեր լրացուցիչ քննարկել ՀՀ արդարադատության և ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունների հետ:


Կառավարության անդամները համաձայնություն են տվել «ՀՀ կառավարության և Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության գրասենյակ հիմնելու մասին» փոխըմբռնման հուշագրի լրացուցիչ արձանագրության կնքման առաջարկությանը: Որոշման ընդունումը պայմանավորված է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի կողմից Սյունիքի մարզում իրականացվող տնտեսական և բնապահպանական ուսումնասիրությունների, ինչպես նաև մարզի համար մշակվող հատուկ ծրագրի արդյունավետ իրականացման նպատակով Սյունիքի մարզում ԵԱՀԿ ծրագրերի իրականացման առանձին գրասենյակ բացելու անհրաժեշտությամբ:


Նիստում գործադիրը փոփոխություն է կատարել ՀՀ կառավարության 2002թ. օգոստոսի 8-ի «ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու և ՀՀ բնապահպանության նախարարության կանոնադրությունն ու աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին« N 1237-Ն որոշման մեջ՝ այն «Բնապահպանական վերահսկողության մասին» ՀՀ օրենքին համապատասխանեցնելու նպատակով: Փոփոխությամբ ուժը կորցրած է ճանաչվել ՀՀ բնապահպանության նախարարության կանոնադրության այն դրույթը, ըստ որի նախարարը միաժամանակ ՀՀ բնապահպանական գլխավոր տեսուչն է, քանի որ հիշյալ օրենքով ՀՀ բնապահպանական գլխավոր պետական տեսուչ է սահմանվում ՀՀ բնապահպանական պետական տեսչության պետը: Մեկ այլ որոշմամբ փոփոխություն է կատարվել նաև ՀՀ կառավարության 2002թ. հուլիսի 25-ի «ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության կանոնադրությունը և կառուցվածքը հաստատելու մասին» N1149-Ն որոշման մեջ՝ այն «Բնապահպանական վերահսկողության մասին», ինչպես նաև «ՀՀ-ում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքներին համապտասխանեցնելու նպատակով:


Կառավարությունը դարական եզրակացություն է տվել պատգամավորական օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու վերաբերյալ օրինագծին, որի համաձայն առաջարկվում է հունիսի 14-ը նշել որպես խորհրդային տարիներին բռնադատված և հալածանքների ենթարկված անձանց հիշատակի օր:


Կառավարությունը որոշումներ է ընդունել ՀՀ Շիրակի մարզի Աշոցքի, Ամասիայի, Կոտայքի մարզի Բալահովիտի, Ակունքի, Նոր գյուղի գյուղական համայնքների վարչական սահմանների նկարագիրը հաստատելու և այդ գյուղական համայնքների վարչական սահմաններում գտնվող պետական սեփականություն հանդիսացող հողամասերն անհատույց սեփականության իրավունքով համայնքներին փոխանցելու վերաբերյալ:


Գործադիրը որոշել է հիմնադրման միջոցով ստեղծել «Ալավերդու արհեստագործական ուսումնարան» ՊՈԱԿ և «Պետական ոչ առևտրային կազմակերպության մասին» ՀՀ օրենքով նախատեսված՝ այդ կազմակերպության կառավարման լիազորությունները վերապահել է ՀՀ կրթության և գիտության նախարարությանը: Նորաստեղծ ՊՈԱԿ-ին են ամրացվել Ալավերդի քաղաքի Զորավար Անդրանիկի 197 հասցեում գտնվող ուսումնական մասնաշենքի մասը՝ 1296քմ. մակերեսով երկրորդ և երրորդ հարկերն ամբողջությամբ, 148.5 քմ ընդհանուր մակերեսով նկուղային մարզադահլիճը, 410 քմ. ընդհանուր մակերեսով բացօթյա մարզահրապարակը և Մարտի 8-ի N2 հասցեում գտնվող 1937քմ. ընդհանուր մակերեսով ուսումնաարտադրական մասնաշենքը՝ դրանք հետ վերցնելով «Ալավերդու պետական քոլեջ» ՊՈԱԿ-ից:


«Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքին համապատասխան, կառավարությունը հաստատել է «երևանի պետական համալսարան» ՊՈԱԿ-ի ռեկտորի պաշտոնում Արամ Սիմոնյանի ընտրության արդյունքները:


 


 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ