Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երեքշաբթի, 5 հունիսի 2001

Այսօր ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի նախագահությամբ Զարգացման հայկական գործակալությունում տեղի ունեցավ ԶՀԳ-ի խորհրդի նիստ, որի օրակարգում քննարկման էր ներկայացված Նյու Յորքյան համաժողովի արդյունքների ամփոփման հարցը և նախորդ խորհրդի նիստում տրված հանձնարարականների կատարման ընթացքի վերաբերյալ հաշվետվությունը: Գործակալության գործադիր տնօրեն Վահագն Մովսիսյանը, ներկայացնելով համաժողովի արդյունքները, նշեց, որ համաժողովին մասնակցած գործակալության 4 ներկայացուցիչներն իրենց խնդիրը լավագույնս կատարել են, արդեն իսկ 100-ից ավելի ներդողների հետ կապ է հաստատված, մոտ 40 ընկերությունների հետ, որոնք արձանգանքել են ներկայացված համագործակցության առաջարկներին ու ծրագրերին, սկսված են նախնական բանակցություններ: Վարչապետը, կարևորելով համաժողովից հետո հետևողական աշխատանքը, նշեց, որ անհրաժեշտ է հստակեցնել մինչև տարեվերջ ի՞նչ որոշակի միջոցառումներ են կատարվելու և մոտավորապես ի՞նչ արդյունքներ են կանխատեսվում երկրի տնտեսության համար: Դրա համար, ըստ նրա, հարկ կա օպերատիվորեն արձագանքել ներդրողների կողմից ներկայացվող առաջարկներին, դրանք հանգամանորեն վերլուծել և ԶՀԳ-ի խորհրդի ու համապատասխան նախարարությունների հավանութանն արժանանալու դեպքում, այն ներկայցնել ֆինանսավորման: Այս հարցում, ըստ Անդրանիկ Մարգարյանի, ԶՀԳ-ն պետք է առավելագույնս ներդնի իր հնարավորությունները, ինչպես ծրագրերի հավաքագրման, այնպես էլ դրանք կյանքի կոչելուն նպաստելու հարցում: Ի վերջո, ըստ վարչապետի, երկրի համար կարևորը հետագա արդյունքն է, որի ակնկալիքով էլ անցկացվեց համաժողովը: Հետհամաժողովյան աշխատանքները ճիշտ կազմակերպելու և արդյունք ստանալու դեպքում, այդ աշխատաոճը, Ա. Մարգարյանի հավաստմամբ, կկիրառվի ցանկացած նմանատիպ համաժողովից հետո: Օրակարգի հարցի վերաբերյալ իրենց տեսակետները հայտնեցին նաև խորհրդի մյուս անդամները՝ ՀՀ նախագահի խորհրդական Վահրամ Ներսիսյանցը, ֆինանսների և էկոնոմիկայի, արդյունաբերության և առևտրի նախարարներ Վարդան Խաչատրյանը և Կարեն Ճշմարիտյանը, խորհրդի գործարար ներկայացուցիչները՝ իրենց հերթին կարևորելով ԶՀԳ-ի աշխատանքը և համաժողովից հետո ծրագրերի նկատմամբ հետևողականություն ցուցաբերելու անհրաժեշտությունը: Նշվեցին հետաքրքրություն ներցայացնող մի քանի ծրագրեր, որոնք հուլիսի 3-ին՝ գործակալության հաջորդ նիստում, մյուսների հետ ամբողջական տեսքով հանգամանորեն կքննարկվեն և յուրաքանչյուրի համար կհստակեցվեն իրագործման հնարավորությունները: Նախորդ նիստում տրված հանձնարարականներից էր ԶՀԳ-ի ներքո գործող «Հայաստանի զարգացումն ինտերնետի միջոցով» ծրագրի հիմքի վրա հիմնադրամի ստեղծման աշխատանքները մինչև մայիսի 30-ն ավարտելը: Գործակալության գործադիր տնօրենը զեկուցեց, որ հիմնադրամի ստեղծման վերաբերյալ քննարկումներ են տեղի ունեցել ՀԲ-ի «լոբալ զարգացման ուղեցույց» ծրագրի ներկայացուցիչների հետ նրանց Հայաստանում գտնվելու ընթացքում: Խնդիրը քննարկվել է նաև «Հայաստանի զարգացումն ինտերնետի միջոցով» ծրագրի՝ կառավարության լիազոր ներկայացուցչի (ՀՀ արտադրական ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարար Դ.Զադոյան) հետ հանդիպման ընթացքում, որտեղ հանձնարարվել է առաջիկա շաբաթվա ընթացքում ԶՀԳ մասնակցության խնդիրը և ավարտել հիմնադրամի գրանցման գործընթացը: Ճշտվել են Հիմնադրամի պոտենցիալ հիմնադիրների ներդրումների ձևը և չափը, ինչպես նաև լայն քննարկման են դրվել և լրամշակվել Հիմնադրամի հիմնադիր փաստաթղթերը՝ պայմանգիրն ու կանոնադրությունը: Հիմնադրամի գրանցման գործընթացն ավարտելու համար անհրաժեշտ է ճշտել ԶՀ ներդրման՝ մասնակցության ձևը և չափը ստեղծվող հիմնադրամում:
Մարտ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

-

Արխիվ