Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 24 մայիսի 2001

Այսօր տեղի ունեցավ ՀՀ կառավարության նիստ, որը վարում էր վարչապետ Անդրանիկ Մարգարյանը: Կառավարությունը հաստատեց ՀՀ էլեկտրաէներգիա բաշխող ընկերությունների մասնավորեցման աշխատանքների ժամանակացույցը, մրցութային հանձնաժողովի գործունեության կանոնակարգը, մասնավորեցման գործընթացի կազմակերպման հետագա միջոցառումների ծրագիրը: Ժամանակացույցով նախատեսվում է մրցույթի մասնակիցների կողմից մրցութային հանձնաժջողովին առաջարկությունների հանձնման, մրցութային առաջարկությունների ծրարների բացման ու առաջարկված գների, ինչպես նաև մրցույթի արդյունքների հայտարարման ժամկետ նախատեսել հոկտեմբեր ամիսը: Իսկ մրցույթի արդյունքները ծրագրվում է հայտարարել հոկտեմբերի վերջ-նոյեմբերի սկիզբ ժամանակահատվածում: Առաջիկայում ժամանակացույցում կորոշակիացվեն նաև օրերը: Նիստում հաստատվեց «Քաղաքացիական պաշտպանության մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Դրանով տրվում են քաղաքացիական պաշտպանության սկզբունքները, այդ բնագավառում պետական կառավարման ու տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների, ՀՀ և օտարերկրյա քաղաքացիների, քաղաքացիություն չունեցող անձանց իրավունքներն ու պարտավորությունները: Հավանություն տրվեց նաև «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» և «Պաշտպանության մասին» օրենքներում փոփոխություն կատարելու վերաբարյալ օրենքների նախագծերին: Գործադիրը հավանություն տվեց «Ծխախոտի արտադրանքի համար հաստատագրված վճարների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին: Հավանության արժանացավ նաև կազմակերպությունների և անհատ ձեռներեցների կողմից ներմուծվող՝ մաքսատուրքի 0 տոկոս դրույքաչափ ունեցող և ակցիզային հարկման ոչ ենթակա այն ապրանքների ցանկը հաստատելու մասին ՀՀ օրենքի նախագծը, որոնց ԱԱՀ-ն մաքսային մարմինների կողմից չի հաշվարկվում և գրանցվում: Նիստում ընդունվեց «Արարատցեմենտ» ՊՓԲԸ բաժնետոմսերի մասնավորեցման նախապատրաստական աշխատանքներն իրականացնելու մասին որոշում: Դրանով ընկերության գույքի կազմից առանձնացված մի շարք միավորներ հանձնվում են Արարատի քաղաքային համայնքին և ՀՀ պետական գույքի կառավարման նախարարության տնօրինությանը, իսկ «Արարատցեմենտի»՝ պետությանը պատկանող բաժնետոմսերի տնօրինման լիազորությունները վերապահվում են ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարարությանը: Հանրապետությունում հաշմանդամների առողջարանային բուժման համար լրացուցիչ ուղեգրերի ձեռքբերման նպատակով, կառավարության որոշմամբ, հատկացվեց ևս 200 մլն դրամ: Մեկ այլ որոշմամբ անհատույց՝ սեփականության իրավունքով, շենք հատկացվեց «Գյումրու հոգեկան առողջության կենտրոն» ՓԲԸ-ին: Գործադիրը մի շարք լրացումներ կատարեց «ՀՀ անձնագրային համակարգի կանոնադրությունը և ՀՀ քաղաքացու անձնագրի նկարագիրը հաստատելու մասին» կառավարության թիվ 821 որոշման մեջ: Ըստ այդմ սահմանվում է, որ մինչև 1,3,7,12 տարին լրանալը ՀՀ քաղաքացիներին Հայաստանի քաղաքացու անձնագիր տալը, անձնագրերի վարվերականության ժամկետը 6 ամսից պակաս լինելու դեպքում, դրանք տրվում են 1 տարի ժամկետով, իսկ մինչև 16 տարին լրանալը՝ 6 ամիս ժամկետով: Անձնագրի կորստի դեպքում կազմվում է կորստյան գործ և մեկամսյա ժամկետում տրվում նորը, իսկ լրացուցիչ ուսումնասիրություն և ստուգում չպահանջող դեպքերում՝ 15-օրյա ժամկետում: Գործադրի որոշմամբ, Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտը անվանակոչվեց Հովհաննես Թումանյանի անունով:
Մարտ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

-

Արխիվ