Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

չորեքշաբթի, 25 ապրիլի 2001

Այսօր տեղի ունեցավ ՀՀ կառավարության մարդասիրական օգնության կենտրոնական հանձնաժողովի հերթական նիստը, որը վարում էր հանձնաժողովի նախագահ Վ.Մովսիսյանը: Հանձնաժողովը հաստատեց 2001 թվականի ընթացքում իրականացվող 2 բարեգործական ծրագիր: ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը ներկայացրեց հանրապետությունում 2000 թվականի տևական երաշտի հետևանքների մեղմացման նպատակով Նիդերլանդների Թագավորության ֆինանսավորմամբ ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության կաղմից կարտոֆիլի տնկանյութի ներմուծման և բաշխման ծրագիրը: Քննարկվեց և հաստատվեց «Գուրգեն Մելիքյանի` Քաշաթաղի բազմազավակ ընտանիքների հիմնադրամի» կողմից ներկայացված ծրագիրը, որով նախատեսվում է կրթական և սոցիալական ոլորտներում բազմաբնույթ օժանդակություն ցուցաբերել ԼՂՀ Քաշաթաղի և Վրաստանի Ախալքալակի շրջանների բնակչությանը: Նիստում քննարկվեցին նաև առանձին բարեգործական ու հասարակական կազմակերպությունների հասցեով ուղարկված բարեգործական բեռների ներմուծման ու բաշխման, ինչպես նաև նախկինում հաստատված ծրագրերի իրականացման հետ անմիջականորեն կապված ու դրանց համար զգալի նշանակություն ունեցող գործարքների և այլ հարցեր: Հանձնաժողովը նպատակահարմար գտավ առաջարկել նախարարություններին, գերատեսչություններին և մարզպետներին ՀՀ կառավարության մարդասիրական օգնության կենտրոնական հանձնաժողով ներկայացնել իրենց ենթակա ոլորտի համար հրատապ և հեռանկարային բարեգործական ծրագրերի վերաբերյալ կոնկրետ առաջարկություններ: Անհրաժեշտ համարվեց ներկայացված առաջարկությունները քննարկել դոնոր կազմակերպությունների հետ, ինչպես նաև դրանք տեղադրել ինտերնետային ցանցում:
Մարտ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

-

Արխիվ