Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

շաբաթ, 21 ապրիլի 2001

Այսօր տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետական կուսակցության խորհրդի ընդլայնված նիստ, որը վարել է ՀՀԿ խորհրդի նախագահ, ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը: Նիստը հրավիրվել էր քննարկելու և հաստատելու ՀՀԿ առաջիկա՝ 6-րդ համագումարի օրակարգը: Խորհրդի անդամներին ուղղված իր ելույթում վարչապետ Անդրանիկ Մարգարյանը հիշեցնելով նախորդ՝ 1999 թ. դեկտեմբերին տեղի ունեցած ընդլայնված նիստը, անդրադարձել է դրանում ամրագրված սկզբունքներին, որոնցից բխում են հետևյալ մոտեցումները. -պահպանվում է «Միասնություն» դաշինքը -կուսակցությունը շարունակելու է Վ.Սարգսյանի և Կ.Դեմիրճյանի սկսած աշխատանքները, և դա կատարվում է կառավարության ու Ազգային Ժողովի «Միասնություն» խմբակցության կողմից, աջակցություն ստանալով ԱԺ-ի մյուս խմբերից ու խմբակցություններից, հանրապետության նախագահից: -Լեռնային Ղարաբաղի հարցում արտահայտվել է մեր հստակ դիրքորոշումը և մնում է անփոփոխ՝ հողերի ոչ մի փոխանակում, Արցախի և Հայաստանի անվտանգության ապահովում, Արցախի կարգավիճակի հստակեցում, բառացում Արցախի ենթակայությունը Ադրբեջանին, հարցի կարգավորում բանակցությունների միջոցով՝ Մինսկի խմբի համանախագահների և երկու պետությունների ղեկավարների անմիջական հանդիպումներով, հարկ եղած դեպքում Արցախի իշխանությունների մասնակցությամբ -հոկտեմբերի 27-ի ոճրագործության կազմակերպիչների և կատարողների նկատմամբ ընթացող նախաքննությանը օժանդակում: Այնուհետև վարչապետն անդրադարձավ դրանց իրագործման ուղղությամբ մինչ այժմ հանրապետականների հետևողական աշխատանքին, այդ թվում կառավարության գործունեությանը, որի համար պատասխանատվություն է վերցրել կուսակցությունը, նշելով, որ արդյունքների ու բացթողումների մասին մանրամասն կխոսվի համագումարում. «Կուսակցությունն իր գործունեությունը գործադիր իշխանությոնում իրականացնում է հանրապետական կուսակցության անդամ նախարարներով, փոխնախարարներով, մարզպետներով և գործադիր իշխանության տարբեր օղակներում աշխատող մեր ընկերներով: Աշխատանքը պատասխանատու է, ծանր, անընդհատ հասարակական հսկողության տակ: Մերոնք պատկերացնում են իրենց պատասխանատվությունը, և եթե լինում են սխալներ, բացթողումներ, ապա նրանք ավելի խիստ են պատժվում: Հավատացած եմ, որ մենք բոլորս և կառավարությունում, և Ազգային Ժողովում, և տեղերում ամեն ինչ արել ենք և անելու ենք, որ այս ծանր պատասխանատվությունը, որ վերցրել է Հանրապետական կուսակցությունը, պատվով կատարի», -եզրափակել է վարչապետը:
Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ