Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 30 նոյեմբերի 2000

Այսօր Բելառուսի մայրաքաղաք Մինսկում աշխատանքը սկսեց ԱՊՀ անդամ պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստը: Այն բացեց և մասնակիցներին ողջունեց ԲՀ վարչապետ Վլադիմիր Երմոշինը: Բացման խոսքով հանդես եկավ և օրակարգի մասին զեկուցեց ԱՊՀ Գործադիր քարտուղար Յուրի Յարովը: Օրակարգում քննարկման էին ներկայացված Տնտեսական խորհրդի Արտաքին գործերի նախարարների խորհրդի ներկայացրած 2 տասնյակի հասնող որոշումների և արձանագրությունների նախագծեր: Այս նիստում նույնպես ուշադրությունը հիմնականում կենտրոնացած էր կոլեկտիվ անվտանգության ապահովման, ազատ առևտրի գոտու ստեղծման, ահաբեկչության դեմ համատեղ պայքարի, հարկային-մաքսային քաղաքականության կոորդինացման և այլ հիմնախնդիրների վրա:

Համագործակցության տարածքում ազատ առևտրի գոտու ստեղծմանն ուղղված ներմուծվող ապրանքների արտոնագրման կանոնների, հարկային քաղաքականության փոխհամաձայնեցման, ԱՊՀ տարածքում ագրոարդյունաբերական համալիրի, ընդհանուր ագրարային շուկայի ձևավորման, միջազգային ահաբեկչության և էքստրեմիզմի այլ դրսևորումների դեմ համատեղ պայքարի նպատակով Հակաահաբեկչական կենտրոնի գործունեության մշակման, միավորված հակաօդային պաշտպանության համակարգի զարգացման, ԱՊՀ մարմինների կառուցվածքային բարեփոխումների և այլ հիմնախնդիրների վերաբերյալ ընդունված որոշումներն ու համաձայնագրերը ուղղված են նպաստելու Համագործակցության երկրների կոլեկտիվ անվտանգության ամրապնդմանը, տնտեսական կապերի զարգացմանն ու ԱՊՀ կառույցի կատարելագործմանը:

Նիստից հետո տեղի ունեցավ կառավարությունների ղեկավարների մամուլի ասուլիսը, որտեղ ամփոփվեցին մոտ երկու ժամ տևած համատեղ աշխատանքի արդյունքները:

Ըստ ՀՀ վարչապետ Ա. Մարգարյանի՝ Հայաստանը օրակարգի հարցերի վերաբերյալ դրական կարծիք արտահայտեց և ստորագրեց խորհրդի նիստի որոշումները: Դրանցից մի քանիսի վերաբերյալ Հայաստանը ներկայացրել էր իր նախնական կարծիքը, որոնք հիմնականում հաշվի էին առնվել:

Խորհրդի նիստի որոշմամբ 2001թ. հայտարարվել է մանկան տարի և որոշվել է ակտիվ գործունեություն ծավալել մանկության պաշտպանության հարցում:

Օրակարգում ավելացած մի քանի հարցերի շարքում քննարկվել և ընդունվել է Մոլդովայի վարչապետի խնդրանքը՝ ֆինանսական աջակցություն ցուցաբերելու իր երկրին տարերային աղետի հետևանքները վերացնելու համար:

Յուրի Յարովը, համատեղ աշխատանքը դրական գնահատելով, շնորհակալություն հայտնեց ԱՊՀ անդամ պետությունների կառավարությունների բոլոր ղեկավարներին:

Մարտ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

-

Արխիվ