Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

ուրբաթ, 24 նոյեմբերի 2000

Այսօր ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի մոտ տեղի ունեցավ խորհրդակցություն՝ ոռոգման ջրի վարձավճարների հավաքագրման ընթացքի վերաբերյալ:

Խորհրդակցությանը մասնակցող մարպետները վարչապետին հաշվետվություն ներկայացրին հավաքագրման ցուցանիշների վերաբերյալ, նշեցին, թե մինչև տարեվերջ ինչ ակնկալիքներ ունեն, որքանո՞վ կկարողանան կատարել տարվա համար կառավարության սահմանած ցուցանիշը:

Մարզպետները, որ ոռոգման ջրի վարձավճարների հավաքագրման գործում աջակցում են տեղական ինքնակառավարման մարմիններին և այդ գործի պատասխանատու գյուղատնտեսության նախարարության համապատասխան օղակներին, անդրադարձան նաև գործընթացի խոչընդոտներին, նշելով դրանց օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառները: Ըստ մարզպետների, օրենսդրական, իրավական դաշտի անկատարությունը էական ազդեցություն է ունենում աշխատանքի արդյունավետ կազմակերպման վրա, գործող մեխանիզմը հստակ չէ, ինչը որոշ դեպքերում չարաշահումների հարմար առիթ է դառնում, բնակչությունից հավաքագրված միջոցներն անհայտանում են «գյուղապետ-Ջրօգտագործողների միություն-«Ոռոգում» ՓԲԸ-ի ստորաբաժանումներ» շղթայում:

Վարչապետն անդրադառնալով երևույթին, նշեց, որ այդտեղ ակնհայտորեն կան իրավախախտումներ, որնց քննությամբ անպայման պետք է զբաղվեն իրավապահ մարմինները: Ըստ նրա, վարչապետի վերահսկողական ծառայույթունը ևս այս ոլորտում ուսումնասիրություն է կատարել, ինքը տեղյակ է մանրամասներին և համարում է, որ 2000 թ. պետբյուջեով ոլորտի համար նախատեսված 6 մլրդ դրամի սուբսիադավորումը, որ 2001 թ. 1 մլրդ-ով կրճատվել է, նվազեցնելու տեղ դարձալ ունի, քանի որ նեքին ռեզերվները ճիշտ չեն օգտագործվում, և պետությունը պարզապես ինչ-ինչ պատճառներով չհավաքված գումարների փոխարեն սուբսիդիա է հատկացնում:

Վարձավճարների հավաքագրման նախատեսված ցուցանիշը, ըստ Անդրանիկ Մարգարյանի, փոփոխման ենթակա չէ, գանձման մեխանիզմը գործուն դարձնելու համար, անհրաժեշտության դեպքում, կկատարվեն կառուցվածքային կամ կադրային փոփոխություններ, որպեսզի ամեն տարի նույն խնդրի մասին չխոսվի և մարտի 1-ից՝ ոռոգման սեզոնի սկզբից, համակարգը լիարժեք գործի:

 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ