Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 23 նոյեմբերի 2000

Նոյեմբերի 23-ին տեղի ունեցավ ՀՀ կառավարության մարդասիրական օգնության կենտրոնական հանձնաժողովի հերթական նիստը, որը վարում էր հանձնաժողովի նախագահ Գ.Մարտիրոսյանը:

Հանձնաժողովը հաստատեց 2000-2001 թվականների ընթացքում իրականացվող 4 բարեգործական ծրագիր, ինչպես նաև բարեգործական բեռների ներմուծման և բաշխման հետ կապված 11 կարճաժամկետ ծրագիր:

ԱՄՆ-ի հայ համայնքի ֆինանսավորմամբ «Հայաստան» համահայկական հիմնադրամը Գյումրիում կիրականացնի Աբովյան փողոցի N 121 բնակելի շենքի ամրացման և վերակառուցման աշխատանքները:

Բազմամնույթ ծրագրեր կիրականացնի «Ջինիշյան» հիշատակի հիմնադրամը: Դրանց թվում են «Օժանդակություն նորածին ունեցող ընտանիքներին» ծրագիրը, որի շրջանակներում երեխայի խնամքի պարագաներ կտրամադրվեն թվով երրորդ և ավելի նորածին ունեցող 300 ընտանիքների, կտպագրվի «Մինչև մեկ տարեկան երեխայի խնամքը» գիրքը: Կազմակերպությունը Վանաձորում օգնություն կցուցաբերի 100 բազմազավակ ընտանիքների, իսկ Երևանում՝ ծեր, հաշմանդամ և միայնակ 65 կանանց, այդ թվում՝ «Տաք ձմեռ» ծրագրի շրջանակներում:

«Բարերար» բարեգործական կազմակերպության ծրագրով նախատեսվում է Գյումրիում բնակվող 60 առավել անապահով ընտանիքների անվճար տրամադրել 2-ական խորանարդ մետր վառելափայտ:

Հանձնաժողովը հաստատեց նաև ամերիկահայ բարերար Զավեն Տեր-Հկոբյանի ֆինանսավորմամբ իրականացվող՝ Երևանի Դանիել Վարուժանի անվան N 89 միջնակարգ դպրոցի վերանորոգման ծրագիրը, որով նախատեսվում է կառուցել դպրոցի ջեռուցման լոկալ համակարգը և վերակառուցել ներքին ցանցը:

Նիստում առանձնահատուկ քննարկման առարկա դարձան կարճաժամկետ ծրագրերի շրջանակներում բարեգործական կազմակերպությունների կողմից ապրանքների ներմուծման և բաշխման հարցերը: Նշվեց, որ նման ծրագրերի իրականացման ընթացքում դեռևս անբավարար է հրապարակայնությունն ու վերահսկելիությունը, ինչպես նաև շահառուների ընտրության հիմնավորվածությունը: Դրա հետ կապված՝ նախարարություններին, գերատեսչություններին և մարզպետարաններին առաջարկվեց սկզբունքային մոտեցում ցուցաբերել նման ծրագրերի վերաբերյալ եզրակացություն տալու հարցում, ինչպես նաև, իրենց իրավասությունների շրջանակներում նպաստել ծրագրերի արդյունավետ ու հրապարակային իրականացմանը:

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ