Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

ուրբաթ, 13 ապրիլի 2001

Այսօր ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի հրավերով ապրիլի 12-18-ը Հայաստան ժամանած ԱՄՆ կոնգրեսականների ու սենատորների ներկայացուցիչների պատվիրակությանը, որոնց մեջ կան և՛ հանրապետականների, և՛ դեմոկրատների ներկայացուցիչներ: Ապրիլի 16-17-ին նրանք ծրագրել են այցելել նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն: Ողջունելի նախաձեռնություն համարելով պատվիրակության այցը Հայաստան՝ ՀՀ վարչապետ Ա.Մարգարյանը հույս է հայտնել, որ մեր երկրի մասին անմիջականորեն ստացած տպավորությունները, որոնք ներկայացուցիչները կփոխանցեն ԱՄՆ կոնգրեսականներին ու սենատորներին, կնպաստի Հայաստանի վերաբերյալ ճիշտ և անկողմնակալ կարծիքի ու դիրքորոշման ձևավորմանը, ինչը կխթանի հայ-ամարիկյան հարաբերությունների առավել սերտացմանը՝ ի նպաստ երկու երկրների: Վարչապետը շնորհակալություն է հայտնել Հայոց ցեղասպանության հարցում սկզբունքային դիրքորոշում և սրտացավ վերաբերմունք դրսևորած կոնգրեսականներին ու սենատորներին՝ հույս հայտնելով, որ ամերիկյան նահանգներում ցեղասպանության ճանաչման ներկայիս դրական գործընաթցն ի վերջո կհանգեցնի պատմական արդարության նկատմամբ ԱՄՆ-ի միասնական և հստակ դիրքորոշման արտահայտմանը: ՀՀ վարչապետի և ԱՄՆ կոնգրեսականների ու սենատորների ներկայացուցիչների հանդիպմանը քննարկվել են նաև մայիսին Նյու Յորքում կայանալիք Հայաստանին նվիրված գործարար համաժողովից ակնկալիքներին, Հայաստանի գործարար միջավայրին, ներդրումների ներգրավմանը, տարածաշրջանային խնդիրներին, ԼՂՀ հակամարտության կարգավորման գործընթացին վերաբերող հարցեր:
Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ