Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 12 ապրիլի 2001

Այսօր տեղի ունեցավ ՀՀ կառավարության նիստ, որը վարում էր վարչապետ Անդրանիկ Մարգարյանը: Կառավարությունը հավանություն տվեց ՀՀ սահմանամերձ բնակավայրերում ռմբակոծությունների հետաևանքով վնասված բնակելի տների բնակիչների բնակարանային պայմանների բարելավման առաջին փուլի ծրագրին: Մասանավորապես, սահմանվում է, որ պետական ֆինանսական աջակցություն ստանալու առաջնահերթ իրավունքը տրվում է ռմբակոծությունների հետևանքով քանդված կամ քանդման ենթակա բնակելի տների քաղաքացիներին՝ անհատական բնակարանային շինարարություն իրականացնելու կամ պատրաստի բնակելի տուն ձեռք բերելու համար, ինչպես նաև՝ բնակության համար ոչ պիտանի լինելու պատճառով չշահագործվող, վերականգնման ենթակա բնակելի տների քաղաքացիներին՝ վերականգնման աշխատանքների իրականացման համար: Առաջին փուլի առաջնահերթ ծրագրում տրված են հանրապետության 69 բնակավայրերի վերլուծությունը, նշված են առկա խնդիրների լուծման ուղիները: Նիստում ընդունվեց Տավուշի մարզի Հաղարծին գյուղի սողանքային գոտում գտնվող երեք բնակելի տների բնակիչների բնակարանային խնդիրների լուծման մասին որոշում: Խնդրի լուծման համար նշված տների բնակիչներին կտրվի ֆինանսական անհատույց աջակցություն՝ պատրաստի բնակելի տուն ձեռք բերելու համար: Ընդունված մեկ այլ որոշում վերաբերում է «Հյուսիս-Արևմտյան շրջանների գյուղատնտեսական ծառայությունների զարգացման» ծրագրի շրջանակներում Արագածոտնի մարզի մի շարք համայնքների խմելու ջրով ապահովելու համար Ոսկեթասի աղբյուրներից ջրատարի առաջին հերթի կառուցմանը: Ըստ ՀՀ-ի և Գյուղատնտեության զարգացման միջազգային հիմնադրամի միջև կնքված 455-AM փոխառության համաձայնագրի, կառավարությունը պետք է համաֆինանսավորեր Հյուսիս-Արևմտյան շրջանների գյուղատնտեսական ծառայությունների զարգացման ծրագիրը՝ 502 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամի չափով: Ծրագրի իրականացումն սկսվել է 1998 թվականից և ՀՀ կողմից առ այսօր հատկացվել է 143 հազար դոլարին համարժեք դրամ: Ըստ ընդունված որոշման, նախատեսվում է սահմանված կարգով ապամոնտաժվող խողովակներից, նախագծահաշվարկային փաստաթղթերի համապատասխան, 31,5 կմ ըեդհանուր երկարությամբ խողովակներ հատկացնել Ոսկեթասի աղբյուրներից ջրատարի առաջին հերթի կառուցման համար: Այս հատկացումը կներառվի համաֆինանսավորման շրջանակներում: ՀՀ կառավարությունը հաստատեց «ՀՀ քրեակատարողական ծառայության իրավական կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Փաստաթղթով սահմանվում է, որ ՀՀ քրեակատարողական ծառայությունը գործում է արդարադատության նախարարության համակարգում և վերջինիս կառուցվածքային ստորաբաժանումն է: Օրինագիծը բխում է Եվրոպայի Խորհրդին Հայաստանի անդամակցելու հետ կապված միջազգային պարտավորություններից: Նիստում ընդունված մեկ այլ՝ «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով, սահմանվում է, որ «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» օրենքը տարածվում է նաև ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության աշխատողների վրա: Նախատեսվում է նշված օրենքները գործողության մեջ դնել 2001 թ. հոկտեմբերի 1-ից: ործադիրը հավանություն տվեց նաև «Տեղեկատվայնացման, տեղեկատվության և տեղեկատվության պաշտպանության մասին» ՀՀ օրենքի նախագծին, որով սահմանվում են հանրապետության տարածքում տեղեկատվական պաշարների ու տեղեկատվական համակարգերի ձևավորման և օգտագործման, տեղեկատվության պաշտպանության իրավական հիմքերը, կարգավորվում է տեղեկատվայնացման գործընթացի մասնակից սուբյեկտների հարաբերությունները: Կառավարությունը հաստատեց Արմավիրի և Արարատի մարզերի առողջապահության համակարգերի օպտիմալացման ծրագրերը: Մարզերում տեղակայված առողջապահական հիմնարկների ներկա ցանցի ուսումնասիրությունները ցույց են տվել, որ համակարգում գործող բուժհաստատություններն իրենց թվաքանակով, հզորություններով, կադրային ներուժով գերազանցում են բուժօգնության, այդ թվում՝ պետության կողմից երշախավորված ծրագրերով ձևավորված պահանջարկը: Միայն Արմավիրի մարզի հիվանդանոցային համակարգի մահճակալային ֆոնդը կազմում է 1000, որը միջինում ծանրաբեռնված է ընդամենը 30-40%: Օպտիմալացման շրջանակներում առողջապահության առաջնային պահպանման օղակում կներդրվի ընտանեկան բժիշկների գրասենյակների համակարգը, նեղ մասնագետների գործունեության ոլորտը կտեղափոխվի բազմապրոֆիլային հիվանդանոցներ: Երկու մարզերում օպտիմալացման ծրագրերից բխող առողջապահական կազմակերպությունների վերակազմակերպումը և լուծարումը կավարտվի 2001 թ.-ին: Նիստում հավանություն տրվեց «Կրթության մասին ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին:
Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ