Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

ուրբաթ, 6 ապրիլի 2001

Այսօր ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն ընդունել է Ռումինիայի պաշտպանության նախարար Իոան Միրչային և նրա գլխավորած պատվիրակությանը: Բարձր գնահատելով հայ-ռումինական հարաբերությունների ներկայիս մակարդակը, ռումինահայ համայնքի նկատմամբ այդ երկրի իշխանությունների բարյացակամ վերաբերմունքը, երկկողմ հարաբերությունների ավանդական բարեկամական բնույթը՝ ՀՀ վարչապետը Հայաստանի և Ռումինիայի միջև փոխգործակցության հետագա զարգացման համար այդ ամենը կարևոր գրավական է համարել: Նա ընդգծել է անցյալ տարի ՀՀ նախագահի Ռումինիա կատարած պաշտոնական այցի ընթացքում ձեռք բերված համաձայնությունների, ինչպես նաև Ռումինիայի արտգործնախարար Միրչա Ջոանայի ս.թ. փետրվարին Հայաստան կատարած այցի նշանակությունը: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ռումինիան ստանձնել է ԵԱՀԿ նախագահությունը, Անդրանիկ Մարգարյանը հույս է հայտնել, որ Ռումինիան իր ակտիվ ներգրավվածությամբ կարևոր նպաստ կունենա գործընթացում: ՀՀ վարչապետը բարձր է գնահատել տարածաշրջանում Ռումինիայի հավասարակշռված քաղաքականությունը և ԼՂՀ հակամարտության կարգավորման գործընթացում նրա անկողմնակալ դիրքորոշումը: Վարչապետ Անդրանիկ Մարգարյանը նշել է, որ Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը հանդիսանում է Հայաստանի անվտանգության համակարգի կարևորագույն բաղկացուցիչ մասերից մեկը և այդ փաստը որևէ կերպ չի անդրադառնում և չի բացառում անվտանգության այլ կառույցների հետ մեր երկրի համագործակցությունը: Ընդհակառակը, Հայաստանի անվտանգության համակարգի մյուս կարևոր գործոնի՝ ՆԱՏՕ-ի հետ քաղաքական երկխոսության և գործնական հարաբերությունների ակտիվ զարգացումը Հայաստանը, ըստ վարչապետի, դիտում է որպես իր անվտանգության հավելյալ, փոխլրացնող երաշխիք: Ռումինիայի պաշտպանության նախարարի հետ ՀՀ վարչապետի հանդիպմանը կարևորվել է ոչ միայն ռազմական, այլ տնտեսական, քաղաքական, մշակութային և այլ ոլորտներում երկու երկրների ակտիվ փոխգործակցությունը. «Եվ հայերը, և ռումինացիները լավ գործարարներ են ու լավ կլիներ, որ նրանք գտնեն իրար և համագործակցության ընդհանուր ուղիներ», - նշել է նախարար Իոան Միրչան: Հանդիպմանն ընդգծվել է ռազմական ոլորտում երկկողմ հարաբերությունների զարգացման անհրաժեշտությունը, կարևորելով ՀՀ ՊՆ-ի և Ռումինիայի ազգային պաշտպանության նախարարության միջև համագործակցությունը, որն իրականացվում է այդ մասին համաձայնագրով նախատեսվող երկկողմ ռազմական փոխգործակցության տարեկան ծրագրի շրջանակներում:
Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ