Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

ուրբաթ, 6 ապրիլի 2001

Այսօր ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն ընդունել է Վերակառուցման և զարգացման Եվրոպական բանկի Հայաստանի տնօրեն Յուրի Պոլունևին: Նա տեղեկացրել է ՀՀ վարչապետին, որ Հայաստանում է գտնվում աշխատանքային այցով՝ նպատակ ունենալով հանդիպել ՀՀ կառավարության, բանկային համակարգի, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների և գործարար համայնքի անդամների հետ ու քննարկել հետագա համագործակցությանն ուղղված հարցեր: Ըստ պրն Պոլունևի, արդեն իսկ քննարկում է ունեցել ՀՀ-ում բանկային համակարգի զարգացման հնարավորությունների շուրջ և կարծում է, որ Հայաստանում բանկային համակարգի ռազմավարության մշակման անհրաժեշտություն կա: Վարչապետ Անդրանիկ Մարգարյանը, նշելով, որ բավականաչափ տեղյակ է պրն Պոլունևի հանդիպումների և քննարկումների մասին, համաձայնեց Եվրոբանկի ներկայացուցչի կարծիքին՝ ընդգծելով, որ տնտեսության իրական հատվածի ֆինանսավորման և առաջընթացի համար զարգացած բանկային համակարգը պարզապես կարևորագույն նախապայման է: Վարչապետը հույս հայտնեց, որ ՎԶԵԲ-ի հետ համագործակցությունը ոչ միայն բանկային, այլ նաև տնտեսության տարբեր ոլորտներում, այդ թվում էներգետիկա, գյուղատնտեսություն, ձեռնարկատիրություն և այլն, կնպաստի մեր երկրի զարգացմանը: Անդրանիկ Մարգարյանը կարևորել է բանկի հետ փոխգործակցությունը նոր և ավելի գործնական ու արդյունավետ հարթություն տեղափոխելն ու ծրագրերի նկատմամբ հետևողական վերաբերմունքը: Հանդիպմանը երկուստեք կարևորվել է նաև տարածաշրջանային ծրագրերին նախապատվություն տալու խնդիրը, ինչը կայունության և զարգացման հիմք կարող է դառնալ: ՎԶԵԲ-ի Հայաստանիտնօրենը ողջունել է փոքր ու միջին ձեռնարկատիրության զարգացմանն ուղղված կառավարության քաղաքականությունը և վստահեցրել, որ բանկը հնարավորինս կաջակցի այդ ոլորտի զարգացմանը: Յուրի Պոլունևը ողջունելի է համարել նաև Հայաստանի մակրոտնտեսական զարգացման ուղղությամբ արձանագրված դրական տեղաշարժը, ինչի մասին, ըստ նրա, նույնպիսի դրական արձագանք ունեն միջազգային կազմակերպությունները: նա կարևոր է համարել Հայաստանի կառավարոթյան ակտիվ աշխատանքը գործարար միջավայրի բարելավման հարցում և վստահեցրել, որ բարեփոխումների ամբողջ ընթացքում Եվրոբանկը կլինի Հայաստանի կողքին, իբրև վստահելի գործընկեր:
Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ