Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 5 ապրիլի 2001

Այսօր տեղի ունեցավ ՀՀ կառավարության նիստ, որը վարում էր վարչապետ Անդրանիկ Մարգարյանը: Կառավարության մի շարք որոշումներով նախատեսվեցին նախորդ բյուջետային տարիների արդյունքներով առաջացած պարտքերի մարում: 2001թ. պետական բյուջեում վերաբաշխում կատարելով, մասնավորապես 3,4 մլրդ դրամ հատկացվեց առողջապահության ոլորտին, 27,59 մլն դրամ՝ Հայաստանի կույրերի միավորմանը, 5 մլն 552,3 հազար դրամ՝ բնապահպանության նախարարությանը՝ Ջրվեժի արգելոցապարկային համալիրին մատակարարված ոռոգման ջրի դիմաց և 3 մլն 630,7 հազար՝ ՀՀ ԱԱ-ին՝ Դենդրոպարկի պահպանման գծով գոյացած նախորդ տարիների պարտքերի մարման նպատակով: Նիստում հավանություն տրվեց «ՀՀ դեղամիջոցներից և դեղանյութերից գանձվող ավելացված արժեքի հարկի գումարների ծախսման ուղղությունների մասին» ՀՀ օրենքի նախագծին: Վերջինով սահմանվում է, որ նշված գումարներն ուղղվելու են անվճար կամ արտոնյալ պայմաններով դեղեր ձեռք բերելու իրավունք ունեցող բնակչության սոցիալական խմբերին դեղորայքով ապահովմանը: Օրենքի նախագիծը սահմանված կարգով կներկայացվի Ազգային Ժողով: Մեկ այլ որոշմամբ, փոփոխություն կատարվեց «ՀՀ աղքատության ընտանեկան նպաստի և միանվագ դրամական օգնության նշանակման և վճարման կարգի մասին» կառավարության թիվ 350 որոշման մեջ: Փոփոխությամբ ընտանիքի անապահովության սահմանային մեծությունը նշվում է 36 միավոր, աղքատության ընտանեկան նպաստի բազային մասը՝ 3000 դրամ, ընտանիքի յուրաքանչյուր անդամին տրվող հավելումը՝ 1300 դրամ: Միանվագ դրամական օգնության չափը պայմանավորվում է անապահովության միավորի մեծությամբ: Կառավարությունը հաստատեց ՀՀ-ում դեղերի պետական գրանցման կարգը, ինչպես նաև՝ ՀՀ-ում դեղերի պետական գրանցման փորձաքննության վարձի չափերը: Նիստում հավանություն տրվեց ՀՀ կրթության զարգացման պետական ծրագրի նախագծին: Ծրագրի հիմնական նպատակների թվում նշվում են ՀՀ քաղաքացիների համար պետական ուսումնական հաստատություններում պետական կրթական չափորոշիչների սահմաններում անվճար կրթության ապահովումը, քաղաքացիների կրթության սահմանադրական իրավունքի իրացման համար սոցիալ-տնտեսական պայմանների ստեղծումը, կրթության ոլորտում պետական քաղաքականության իրականացման նորմատիվային, իրավական, բովանդակային, սոցիալական, տնտեսական և կազմակերպական հիքմերի հետագա զարգացումը: Կառավարությունը հաստատեց ՀՀ բնակավայրերի գլխավոր հատակագծերի մշակման փուլային ծրագիրը: Վերջինս, ըստ քաղաքաշինական մշակման կամ վերամշակման հաջորդականության, տրոհված է առաջնահերթ, միջին և երկարաժամկետ ծրագրերի: Փաստաթղթում ներառնված չեն Երևանը և այն բնակավայրերը, որոնց գլխավոր հատակագծերը ներկայումս հրատապ վերանայման կարիք չունեն, ինչպես նաև գլխավոր հատակագծեր չունեցող այն բնակավայրերը, որոնց բնակչության թիվը չի գերազանցում 100-ը: Գործադիրը ՀՀ պետական գույքի կառավարման, էներգետիկայի, ֆինանսների և էկոնոմիկայի ու արդարադատության նախարարներին լիազորեց կառավարության անունից ստորագրել ՀՀ կառավարության և գնորդի միջև կնքվող էլեկտրաէներգիա բաշխող ընկերությունների բաժնետոմսերի առուվաճառքի պայմանագրերը:
Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ