Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 9 մայիսի 2019

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ելույթով հանդես է եկել ՎԶԵԲ տարեկան ժողովի լիագումար նիստին

Մայիսի 8-ին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է ՎԶԵԲ տարեկան ժողովի բացմանը և լիագումար նստաշրջանին:

Նստաշրջանի օրակարգային հարցերը ներառել են կառույցի ռազմավարական, ինստիտուցիոնալ ու ֆինանսական հարցերը: Մասնավորապես, առանցքային քննարկման առարկա է եղել 2021-2025 թթ. ՎԶԵԲ ռազմավարական և կապիտալ շրջանակի ձևավորման նախապատրաստական աշխատանքները:

ՀՀ փոխվարչապետը հանդես է եկել ելույթով՝ ներկայացնելով ՀՀ տնտեսական կյանքում տեղի ունեցող արմատական փոփոխությունները: Տիգրան Ավինյանը շեշտել է, որ ՎԶԵԲ 2021- 2025 թթ. Ռազմավարական և կապիտալ շրջանակի միջնաժամկետ թեմատիկ առաջնահերթությունները լավագույն կերպով ներդաշնակ են Հայաստանի ազգային առաջնահերթությունների հետ: Նա համոզմունք է հայտնել, որ Բանկի եզակի գործարար մոդելի և մանդատի արդեն իսկ ապացուցված արդյունավետությունը խոսուն փաստ է տարածաշրջանի զարգացման մարտահրավերների հասցեագրմանը և առավել մրցունակ տնտեսություններ կառուցելուն միտված աջակցությունը շարունակելւ համար:

ՎԶԵԲ տարեկան ժողովի շրջանակներում փոխվարչապետը ունեցել է նաև մի շարք աշխատանքային հանդիպումներ: Մասնավորապես, մայիսի 9-ին կայացել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հանդիպումը ՎԶԵԲ փոխնախագահ Ալեն Պիլլոյի հետ:

Հանդիպման ընթացքում փոխվարչապետ Ավինյանի կողմից ընդգծվել է մասնավոր հատվածի հետ ՎԶԵԲ համագործակցությունը շարունակելու և երկուստեք արդյունավետ պայմաններով այն խորացնելու կարևորությունը:

Զրուցակիցները նաև քնարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ծրագրերի ու նախաձեռնությունների շուրջ ջանքերը համատեղելու հնարավորությունները, մասնավորապես՝ ճանապարհային ենթակառուցվածքների, «խելացի» գյուղատնտեսության, վերականգնվող ու արևային էներգետիկայի ոլորտներում:

Հաջորդ օրը փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հանդիպում է ունեցել Համաշխարհային բանկի` Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի գծով փոխնախագահ Սիրիլ Մյուլլերի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են ջրային ոլորտի քաղաքականության ու ռազմավարական առաջնահերթությունների նույնականացման, ինչպես նաև` երկրի արտահանման ներուժը լիարժեք իրացնելու համար առկա խոչընդոտների բացահայտման ու դրանց ուղղությամբ համալիր լուծումների հարցերը, այդ թվում` տարածաշրջանային լոգիստիկ ենթակառուցվածքների ու կարգավորող ընթացակարգերի արդյունավետության բարձրացման համատեքստում:

Այնուհետև հաջորդել է փոխվարչապետի հանդիպումը Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի գլխավոր քարտուղար Էնցո Քվատրաչոկեի հետ: Կողմերը քննարկել են մի շարք ընթացակարգային հարցեր` կապված 2020 թվականից Բանկի առաջիկա քառամյա շրջափուլի մեկնարկի հետ:

 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ