Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երկուշաբթի, 15 ապրիլի 2019

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Հայաստանում Ճապոնիայի դեսպանին


Ապրիլի 15-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջուն Յամադային:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Ճապոնիայի միջև առևտրա-տնտեսական հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր: Տիգրան Ավինյանը զրուցակցի ուշադրությունն է հրավիրել տնտեսական համակարգի բարեփոխմանն ուղղված ՀՀ կառավարության քայլերի վրա:

Փոխվարչապետը շեշտել է, որ կառավարության կողմից ձեռնարկվող միջոցառումները նոր հնարավորություններ են ստեղծում օտարերկրյա ներդրողների համար:

Դեսպան Յամադան բարձր է գնահատել բարձր տեխնոլոգիաների ոլորտում Հայաստանի գրանցած առաջընթացը և շեշտել, որ այս ուղղությամբ Հայաստանի փորձը կարող է օրինակ ծառայել նաև շատ այլ պետությունների համար: Նա նշել է, որ իր կողմից Ճապոնիայի շահագրգիռ գերատեսչությունների և գործարար միջավայրի ներկայացուցիչներին պարբերաբար ներկայացվում են Հայաստանում իրականացվող, ներդրումների համար գրավիչ նոր նախաձեռնությունները:

Անդրադարձ է եղել նաև «Աշխատիր Հայաստան» ծրագրին: Կարևորելով այս ծրագրի հաջող իրականացումը ՀՀ-ում զբաղվածության խթանման առումով՝ փոխվարչապետ Ավինյանը նշել է, որ այն բաց է հետաքրքրված միջազգային գործընկերների մասնակցության համար:
 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ