Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

ուրբաթ, 12 ապրիլի 2019

Հայկական պատվիրակության հանդիպումները Վաշինգտոնում շարունակվում են



ԱՄՆ-ում աշխատանքային այցով գտնվող ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանի հետ ապրիլի 11-ին հանդիպումներ է ունեցել ԱՄՀ գործադիր տնօրենի տեղակալ Թաո Ժանգի և ԱՄՀ Մերձավոր Արևելքի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային տնօրեն Ջիհադ Ազուրի, իսկ ապրիլի 12-ին՝ ԱՄՀ հոլանդաբելգիական ենթախմբի գործադիր տնօրեն Էնթընի ԴեԼաննոյի և ԱՄՀ գործադիր խորհրդի տնօրեն Ռիչարդ Դորնբոշի հետ:

Փոխվարչապետը հանդիպումների ընթացքում ընդգծել է ԱՄՀ-ի հետ իրականացվող ծրագրերի կարևորությունը Հայաստանի համար և հույս հայտնել, որ առկա համագործակցությունն էլ առավել կզարգանա համատեղ ջանքերի շնորհիվ:

Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանում իրականացվելիք հարկային բարեփոխումներին, մտքեր փոխանակել կապիտալի շուկայի զարգացման ուղղությամբ անհրաժեշտ քայլերի շուրջ: Փոխվարչապետը, ներկայացնելով Կառավարության գերակայությունները, ընդգծել է Հայաստանի զարգացմանն աջակցող գործընկերների հետ համատեղ իրականացվելիք աշխատանքի կարևորության մասին:

Փոխվարչապետն ապրիլի 12-ին հանդիպում է ունեցել նաև Եվրոպական ներդրումային բանկի փոխնախագահ Վազիլ Հուդակի հետ:

Փոխվարչապետը բարձր է գնահատել Եվրոպական ներդրումային բանկի հետ օրեցօր ակտիվացող համագործակցությունը և կարևորել նաև ԵՆԲ-ից ստացված խորհրդատվական աջակցությունը, ինչն էապես բարձրացնում է իրականացվող ծրագրերի նպատակայնությունը և զարգացնում է մասնագիտական կարողություններն ապագա ծրագրերի արդյունավետ իրականացման համար: Մհեր Գրիգորյանը հույս է հայտնել, որ ԵՆԲ-ն ակտիվ գործունեություն կծավալի նաև ուղղակի ներդրումներ իրականացնելով մասնավոր հատվածում, ինչը անմիջականորեն կնպաստի երկրում գործարար արդի մշակույթի զարգացմանը և բիզնես գործունեության թափանցիկության բարձրացմանը:

Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և ԵՆԲ-ի միջև հնարավոր նոր ուղղություններով համագործակցության զարգացումը՝ մասնավորապես նշվել են ջրի կառավարման և էներգախնայողության ոլորտները: Հանդիպմանը երկուստեք կարևորվել է առաջիկայում կայանալիք ԵՆԲ ծրագրերի պորտֆելի քննարկումը, որը թույլ կտա մշակել նոր ծրագրերի վերաբերյալ առաջարկություններ և դիտարկել ապագա համագործակցության հնարավորությունները:

 

Մարտ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

-

Արխիվ