Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երեքշաբթի, 19 մարտի 2019

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ԵՄ գործընկերներին ներկայացրել է Կառավարության առանջնայնությունները

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման բանակցությունների հարցերով գլխավոր տնօրինության արևելյան հարցերով տնօրեն Լոուրենս Մերեդիթի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա էր նաև ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին:

Ողջունելով հյուրերին՝ փոխվարչապետը բարձր է գնահատել Եվրոպական միության կողմից ՀՀ-ին տրամադրված աջակցությունը և հույս հայտնել, որ ՀՀ-ԵՄ համագործակցությունը համատեղ ջանքերի շնորհիվ կզարգանա և կընդլայնվի: Անդրադառնալով ՀՀ վարչապետի՝ վերջերս Բրյուսել կատարած այցին՝ փոխվարչապետը կարևորել է ձեռքբերված պայմանավորվածությունների ուղղությամբ համատեղ շարունակական աշխատանքների իրականացումը:

Հանդիպման սկզբում փոխվարչապետը ներկայացրել է Կառավարության ծրագրի առաջնայնությունները և շեշտել, որ դրանք համահունչ են ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրին: Մհեր Գրիգորյանի համոզմամբ՝ համաձայնագիրը ոչ միայն համագործակցության վերաբերյալ փաստաթուղթ է, այլ Հայաստանի բարեփոխումների օրակարգ, որի շուրջ պետք է մշակվեն նաև ոլորտային ռազմավարությունները: Փոխվարչապետը կարևորել է հատկապես ենթակառուցվածքների զարգացման, բնապահպանության, էներգախնայողության, մարդու իրավունքների և կապիտալի պաշտպանության ուղղությամբ նախատեսված բարեփոխումների իրականացումը: Ենթակառուցվածքների զարգացման մասին խոսելիս Մհեր Գրիգորյանն առանձնացրել է հատկապես արդիականացման և բարեփոխումների անհրաժեշտությունը ճանապարհների, ջրային ռեսուրսների կառավարման և էներգետիկայի ոլորտներում: Որպես բարեփոխումների մեկ այլ կարևորագույն ուղղություն՝ փոխվարչապետը նշել է արդարադատության ոլորտում բարեփոխումները, որոնք միտված կլինեն դատական գործընթացների արդյունավետության և թափանցիկության բարձրացմանը:

Շնորհավորելով նոր կառավարության ձևավորման առթիվ՝ Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման բանակցությունների հարցերով գլխավոր տնօրինության արևելյան հարցերով տնօրեն Լոուրենս Մերեդիթը գոհունակությամբ է խոսել ՀՀ կառավարության՝ բարեփոխումներ իրականացնելու պատրաստակամության մասին: Նա ներկայացրել է ԵՄ աջակցության հիմնական գործիքները, որոնք հնարավոր է կիրառել Հայաստանում տարբեր ոլորտներում նախանշված բարեփոխումներն առավել արդյունավետ իրականացնելու նպատակով: Լոուրենս Մերեդիթը նշել է, որ անձամբ ինքը, ՀՀ-ում ԵՄ դեսպանն ու ԵՄ պատվիրակության թիմը պատրաստակամ են աջակցելու Հայաստանին այս կարևոր փուլում:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանի զարգացման հիմնական հնարավորությունների շուրջ և երկուստեք նշել, որ ի թիվս այլ ուղղությունների՝ Հայաստանն ունի զբոսաշրջության զարգացման մեծ ներուժ:

 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ