Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

ուրբաթ, 15 մարտի 2019

Տեղի է ունեցել խորհրդակցություն նվիրված «Գործարարություն» զեկույցում ՀՀ դիրքի բարելավմանը



Մարտի 15-ին կառավարությունում Տիգրան Ավինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Համաշխարհային բանկի «Գործարարություն» զեկույցում ՀՀ դիրքի բարելավմանը նվիրված խորհրդակցություն:

Իր խոսքում Տիգրան Ավինյանը նշել է, որ գործարար միջավայրի բարելավումը կառավարության համար առաջնահերթություն է և շարունակական քայլեր են իրականացվելու «Գործարարություն» (Doing Business) զեկույցում ՀՀ դիրքի առաջմղման համար: Ըստ այդմ, կառավարությունը խիստ հետևողական է լինելու անհրաժեշտ միջոցառումները կյանքի կոչելու համար:

Խորհրդակցության օրակարգում ներառված էին միջոցառումներ, որոնք նպատակ ունեն պարզեցնելու շինարարական թույլտվությունների տրամադրման, էլեկտրաէներգիայի մատակարարման ցանցին միացման, սեփականության գրանցման, վարկերի ստացման, փոքր բաժնետերերի պաշտպանության, հարկերի վճարման, արտաքին առևտրի, պայմանագրերի կիրարկման և սնանկության ճանաչման, ինչպես նաև գործարարությանն առնչվող այլ ընթացակարգերը:

Այս միջոցառումների իրականացմամբ կառավարությունը նպատակ ունի՝

 


1.նվազեցնել վարչարարական բեռը,
2.վերացնել գործարարության համար խոչընդոտ հանդիսացող կարգավորումները,
3.պարզեցնել հարկային և մաքսային քաղաքականությունը,
4.սահմանել արտաքին առևտրի կանխատեսելի միջավայր:

Տիգրան Ավինյանն ընդգծել է, որ իրականացվող բարեփոխումների արդյունքը յուրաքանչյուր շահառուին հասցնելու նպատակով նախատեսվում է էլեկտրոնային կամ ազդարարման այլ հարթակների կիրառմամբ գործարար համայնքին մշտապես իրազեկել բարեփոխումների բովանդակության և Հայաստանի մրցակցային առավելությունների վերաբերյալ: Նա վստահություն է հայտնել, որ նոր հնարավորությունների վերաբերյալ կանոնակարգված ծանուցումը, պետական ծառայությունների որակի վերաբերյալ հետադարձ կապի ապահովումը կբերի որակական նոր փոփոխության:

Ավարտելով խոսքը, փոխվարչապետը նշել է, որ այսօր ազդարարում են առարկայական բարեփոխումների մեկնարկի նոր փուլ և այս գործում յուրաքանչյուր ներգրավված անձ պետք է գիտակցի պատասխանատվության իր բաժինը:
 

Մայիս 2019
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031 

-

Արխիվ