Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

չորեքշաբթի, 5 դեկտեմբերի 2018

Տեղի է ունեցել ՄԱԿ-ի միջազգային որոնողափրկարարական խորհրդատվական խմբի՝ INSARAG-ի Աֆրիկա-Եվրոպա-Միջին Արևելք տարածաշրջանի երկրաշարժին արձագանքման վարժանքի մեկնարկի միջացառումը




Այսօր առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը բացման խոսքով հանդես է եկել INSARAG-ի Աֆրիկա-Եվրոպա-Միջին Արևելք տարածաշրջանի երկրաշարժին արձագանքման վարժանքի մեկնարկի միջացառմանը: Միջոցառումն իրականացվել է ՄԱԿ-ի աջակցությամբ՝ Սպիտակի ավերիչ երկրաշարժի հիշատակի 30-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակներում:

Առաջին փոխվարչապետի պաշտոնակատարը նշել է, որ հայ ժողովուրդը երախտապարտ է Սպիտակի երկրաշարժի օրերին 113 երկրների կառավարությունների, կազմակերպությունների ու անհատների կողմից Հայաստանին ցուցաբերված եղբայրական օգնության համար։ Պարոն Միրզոյանը նշել է, որ Հայաստանը և ողջ աշխարհը լրջագույն դասեր է քաղել Սպիտակի աղետալի երկրաշարժից, և այդ դասերի արդյունքում էր, որ ստեղծվել է ՄԱԿ-ի միջազգային որոնողափրկարարական խորհրդատվական խումբը՝ INSARAG-ը: Հայաստանը Հարավային Կովկասում դարձել է առաջին երկիրը, որի թիմը 2015թ որակավորվել է որպես միջին Քաղաքային որոնողափրկարարական թիմ և դարձել ՄԱԿ-ի INSARAG-ի լիիրավ երկիր, ինչն էլ թույլ է տալիս ոչ միայն օպերատիվ աջակցություն ստանալ միջազգային փրկարարների կողմից, այլ նաև ուղարկել սեփական քաղաքային որոնողափրկարարական թիմն աշխարհի տարբեր երկրներ` խոշոր աղետներից տուժածներին օգնություն ցուցաբերելու համար:

Պարոն Միրզոյանը ընգծել է նաև, որ վերջապես ուրվագծվել է մեր երկրում դիմակայության մշակույթի ձևավորման ու ամրապնդման տեսլականը՝ որպես կայուն զարգացման օրակարգի արդյունավետ իրականացման գրավական և ազգային անվտանգության կարևոր քայլ: Առաջին փոխվարչապետի պաշտոնակատարը կարևորել է նաև ՀՀ աղետների ռիսկի կառավարման նոր ռազմավարությունը, որը աղետների ռիսկի կառավարման ոլորտը արձագանքող, ռեակտիվ մոտեցումից տեղափոխել է ավելի պրոակտիվ օրակարգի՝ հիմնական շեշտը դնելով առկա և հնարավոր ռիսկերի բացահայտման, կանխման, կանխարգելման ու խոցելիության նվազեցման մոտեցումներին, միաժամանակ ավելացնելով պատրաստվածությունը հնարավոր աղետներին:
 

Դեկտեմբեր 2018
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31 

-

Արխիվ