Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երեքշաբթի, 27 նոյեմբերի 2018

Փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանն ընդունեց Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի տնօրենի գլխավորած պատվիրակությանը




Նոյեմբերի 27-ին ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանն ընդունեց Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի տնօրեն Սիլվի Բոսութղոյի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա էին նաև Տնտեսական զարգացման ու ներդրումների նախարարի պաշտոնակատար Տիգրան Խաչատրյանը և Կապի, տրանսպորտի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանը:

Ողջունելով հյուրերին՝ Տիգրան Ավինյանը կարևորեց Համաշխարհային բանկի հետ համագործակցությունը՝ միտված տնտեսության զարգացմանը ու մրցունակության բարձրացմանը, ինչպես նաև ներդրումների ներգավվմանը:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Սիլվի Բոսութղոն նշեց, որ ողջունում են կառավարության հանձնառությունը հավակնոտ բարեփոխումներ իրականացնելու և տնտեսական առաջընթաց ապահովելու առումով, և այս գործընթացում Համաշխարհային բանկը լինելու է Հայաստանի կառավարության աջակիցն ու գործընկերը: Նա նաև հավելեց, որ շուտով Համաշխարհային բանկը քննարկելու է Հայաստանի հետ համագործակցության շրջանակը 2019-2022թթ. համար, որի հիմնասյուներից մեկն էլ լինելու է արտահանման խթանումը:

Հանդիպման ընթացքում քննարկվեց Համաշխարհային բանկի «Առևտրի խթանում և որակի ենթակառուցվածքներ» ծրագրի իրականացման ընթացքը: Ծրագիրը միտված է արտահանման խրախուսման, ներդրումների ներգրավման և որակի կառավարման ծառայությունների մատուցման բնագավառում ՀՀ կառավարության կարողությունների ամրապնդմանն ու հզորացմանը: Զրուցակիցները համակարծիք էին, որ ծրագիրը պետք է նպաստի հայկական ընկերությունների արտադրանքի մրցունակության բարձրացմանը միջազգային շուկաներում, ինչպես նաև պետություն-մասնավոր գործընկերության ամրապնդմանը:

Փոխվարչապետի պաշտոնակատարը նաև նշեց, որ ծրագրի միջանկյալ վերանայման արդյունքում հատկապես մեծ ուշադրություն պետք է դարձնել տնտեսության բարձր տեխնոլոգիական ոլորտին ուղղվող ենթածրագրերին և դրանց քանակի ավելացմանը:
 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ