Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երկուշաբթի, 19 նոյեմբերի 2018

Տեղի է ունեցել ՀՀ կառավարության արտահերթ նիստ



Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության արտահերթ նիստ, որը վարել է ՀՀ առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը:

Նախքան օրակարգային հարցի քննարկումը՝ Արարատ Միրզոյանն անդրադարձել է ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման վերաբերյալ ԶԼՄ-ներում և սոցցանցերում շրջանառվող տեղեկատվությանը:

«Առանց լայն հանրային քննարկման, առանց հանրային համաձայնության որևէ հարկային բեռի ավելացում չի լինելու: Պետք է հաշվի առնել, որ զանազան գաղափարներ կարող են քննարկվել, ընդ որում՝ քննարկումները հաճախ կարող են մանիպուլյատիվ տեսք ստանալ, կարող են աղավաղվել և մեկնաբանվել ոչ այնպես, ինչպես կա: Սակայն կարող են մեկնաբանվել այնպես, ինչպես կա և արժանանալ կամ չարժանանալ մարդկանց հավանությանը: Միայն հանրային լայն համաձայնության դեպքում կարող են այդպիսի նախաձեռնությունները կյանքի կոչվել»,- նշել է առաջին փոխվարչապետի պաշտոնակատարը: Նրա խոսքով՝ «խոպանչիներին հարկելու» նախաձեռնության դեպքը աղավաղվել ու սխալ է մեկնաբանվել։

«Կա միտք ներդնել եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգ, որտեղ պետք է բոլոր քաղաքացիները հայտարարագրեն իրենց եկամուտները, ինչպես անում են հանրային ծառայողները, համապատասխան պաշտոններ զբաղեցնող մարդիկ: Եթե նույնիսկ այս գաղափարը կյանքի կոչվի, պետք է բացառվի որևէ եկամտի կրկնակի հարկումը»,-ասել է Արարատ Միրզոյանը՝ մեկ անգամ ևս ընդգծելով, որ այն գաղափար է և պետք է քննարկվի:

Կառավարության այսօրվա արտահերթ նիստում հավանություն է տրվել ՀՀ կառավարության 2018 թ. հոկտեմբերի 2-ին ՀՀ Ազգային ժողով ներկայացրած ՀՀ 2019 թ. պետբյուջեի նախագծի ցուցանիշներում կատարվելիք փոփոխություններին, ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովներում և լիագումար նիստում պետբյուջեի նախագծի քննարկման արդյունքներով ՀՀ ԱԺ պատգամավորների ՀՀ կառավարություն ներկայացրած առաջարկությունների և եզրակացությունների ամփոփաթերթիկին: Հավանության արժանացած փոփոխություններին համապատասխան լրամշակված տարբերակը և ամփոփաթերթիկը սահմանված կարգով կներկայացվի ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմ:

ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանը նշել է, որ ԱԺ պատգամավորները ներկայացրել են 146 առաջարկ: Ըստ նախարարի պաշտոնակատարի՝ տեղի են ունեցել նաև բյուջեի թվային փոփոխություններ, որոնք չեն ազդել դեֆիցիտի վրա: Լրամշակված նախագծով որոշակի փոփոխություններ են արվել, մասնավորապես, ծախսերի կառուցվածքում:

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ