Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 15 նոյեմբերի 2018

Առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանն ընդունել է ՄԱԿ-ի Խաղաղ հավաքների և միություններ կազմելու իրավունքի հարցերով հատուկ զեկուցող Կլեման Նյալեցոսի Վուլեին



Առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանն այսօր ընդունել է ՄԱԿ-ի Խաղաղ հավաքների և միություններ կազմելու իրավունքի հարցերով հատուկ զեկուցող Կլեման Նյալեցոսի Վուլեին, ով Հայաստան է ժամանել՝ գնահատելու երկրում խաղաղ հավաքների անցկացման ազատության իրացման մակարդակը, որի արդյունքում 2019 թվականի հունիսին Մարդու իրավունքների 41-րդ նստաշրջանին ներկայացվելու է համապարփակ զեկույց:

Առաջին փոխվարչապետի պաշտոնակատարն ընդգծել է, որ ժողովրդավարությունը, մարդու իրավունքները, խաղաղ հավաքները երկրի զարգացման միակ ճանապարհն է, և դրանք հանդիսանում են Նոր Հայաստանի կառավարության առանցքային արժեքները:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել կառավարման համակարգում լայնածավալ բարեփոխումներին՝ ուղղված ժողովրդավարության ամրապնդմանը և օրենքի գերակայությանը: Երկուստեք կարևորվել է քաղաքացիական հասարակության, կանանց ու երիտասարդության ներգրավվածությունն ու ակտիվ մասնակցությունն արդյունավետ կառավարման, քաղաքականության մշակման և որոշումների կայացման գործում:
 

Մարտ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

-

Արխիվ