Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 1 նոյեմբերի 2018

Փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանը մասնակցել է ԵԱՏՀ խորհրդի նիստին

Աշխատանքային այցով Ղազախստանի Հանրապետությունում գտնվող փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանի գլխավորած պատվիրակությունն այսօր Աստանայում մասնակցել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի հերթական նիստին: Նիստի ընթացքում մասնակիցներն անդրադարձել են 2019 թվականի ԵԱՏՄ բյուջեին, միության թվային օրակարգին: Ի թիվս այլ հարցերի քննարկվել են ԵԱՏՄ անդամ պետությունների և Իրանի միջև ժամանակավոր ազատ առևտրի մասին, ինչպես նաև ԵԱՏՄ և Չինաստանի միջև առևտրատնտեսական համագործակցության մասին համաձայնագրերի ուժի մեջ մտնելու վերաբերյալ հարցերը: Մասնակիցները մտքեր են փոխանակել 2019 թվականին Եվրասիական տնտեսական միության միջազգային գործունեության հիմնական ուղղությունների շուրջ:

Նիստի օրակարգում էին նաև ԵԱՏՄ երկրների միջև տնտեսության, առևտրի, տիեզերական հետազոտությունների և այլ ոլորտներում համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր: ԵԱՏՀ խորհրդի նիստին հաստատվել է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի հաջորդ նիստի օրակարգի նախագիծը:

Միևնույն ժամանակ հայկական կողմի նախաձեռնությամբ ԵԱՏՄ օրակարգային հարց է դարձել ուղեկցող փաստաթղթերի փոխճանաչման և նրանց դյուրացման վերաբերյալ հնարավորինս սեղմ ժամկետներում միջազգային իրավական ակտերի մշակումը, այդ թվում` էլեկտրոնային ստորագրության փոխճանաչմանն ուղղված հարցը:
 

Նոյեմբեր 2018
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930 

-

Արխիվ