Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

ուրբաթ, 14 սեպտեմբերի 2018

Կառավարությունը պետական աջակցություն կհատկացնի սահմանամերձ բնակավայրերի հողօգտագործողներին




Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը:
Հանրապետությունում վարելահողերի նպատակային և արդյունավետ օգտագործման, հացահատիկային ապահովվածության մակարդակի բարձրացման, գյուղատնտեսությամբ զբաղվողներին տրամադրվող սուբսիդավորման արդյունավետության և թիրախայնության բարձրացման, ինչպես նաև տարածքային զարգացման անհամամասնությունները մեղմելու նպատակով կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում: Նախատեսվում է պետական աջակցություն հատկացնել սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ 37 բնակավայրերի հողօգտագործողներին՝ նրանց կողմից 2019 թվականի բերքի համար 2018 թվականին փաստացի կատարված աշնանացան հացահատիկային մշակաբույսերի 1 հեկտարի համար հատկացնել 60 000 դրամ գումար: Աջակցությունը նախատեսվում է իրականացնել որպես պիլոտային միջոցառում։ Նշված գումարի հաշվարկներում հիմք են ընդունվել հանրապետությունում 1 հա վարի և նախացանքային մշակության միջինացված արժեքները: Սուբսիդիան առաջարկվում է տրամադրել յուրաքանչյուր շահառուի մինչև 7 հա փաստացի կատարված աշնանացան հացահատիկային մշակաբույսերի ցանքի համար: Հիմնավորման համաձայն՝ 2017 թվականի հողային հաշվեկշռով հանրապետության 446.0 հազ. հեկտար վարելահողերից չի մշակվում կամ նպատակային չի օգտագործվում շուրջ 34.0 տոկոսը կամ 151.4 հազ. հեկտարը: Հանրապետությունում սպառվող պարենային հացահատիկի ավելի քան 50 տոկոսը ներկրվում է: Ծրագրի իրականացման համար կպահանջվի 182.160 մլն դրամ գումար սուբսիդիա: Արդյունքում՝ կկրճատվեն ներմուծված աշնանացան հացահատիկային մշակաբույսերի ծավալները, կբարձրանա ինքնաբավության մակարդակը:

 


Երիտասարդ ընտանիքների համար ստեղծվում են նոր հնարավորություններ բնակարաններ ձեռք բերելու համար

Բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող երիտասարդ ընտանիքներին պետական նպատակային ծրագրի հասանելիության բարձրացման անհրաժեշտությամբ պայմանավորված՝ կառավարությունը փոփոխություններ և լրացում է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում: Ծրագրի շրջանակում վարկավորմամբ են զբաղվում 19 ֆինանսական կազմակերպություն` 14 բանկ և 5 վարկային կազմակերպություն: Հիմնավորման համաձայն՝ ներկայում հանրապետության շատ երիտասարդ ընտանիքներ ունեն բնակարան ձեռք բերելու կարիք։ Վերջիններիս համար այս ծրագրում նախատեսվող փոփոխություններով ստեղծվում են նոր հնարավորություններ բնակարաններ ձեռք բերելու համար։ Մասնավորապես, առաջարկվող փոփոխություններով նախատեսվում է ավելացնել զույգի գումարային տարիքի առավելագույն շեմը՝ սահմանված 65-ը դարձնելով 70: Ծրագրի շահառուներին հնարավորություն է ընձեռնվելու բնակարանի արժեքի առնվազն 10 տոկոսի չափով կանխավճար կատարելով՝ ձեռք բերել բնակարաններ, եթե վերջիններս ձեռք են բերում նաև կանխավճարի ապահովագրության պրոդուկտ՝ 10 և ավելի տոկոս կանխավճարի և տվյալ բնակարանի ձեռքբերման համար սահմանված նվազագույն կանխավճարի (30 տոկոս) տարբերության չափով: Միաժամանակ նախատեսվում է նաև երիտասարդ ընտանիքների համար ստեղծել նոր հնարավորություն 20 տոկոս կանխավճարով, առնվազն 10 տարի մարման ժամկետով և առավելագույնը մինչև 7,5 տոկոս տարեկան տոկսադրույքով ձեռք բերել մինչև 30 մլն ՀՀ դրամ արժողությամբ նորակառույց բնակարաններ: Ընդ որում, այս դեպքում ևս ծրագրի շահառուները կարող են ձեռքբերել կանխավճարի ապահովագրության վերոնշված պրոդուկտը և կատարել բնակարանի արժեքի առնվազն 10 տոկոսի չափով կանխավճար: Արդյունքում ծրագրի հասանելիությունը կբարձրանա` երիտասարդ ընտանիքները կկարողանան 10 տոկոս կանխավճարով և ապահովագրական գործիքի համադրմամբ ձեռք բերել 25-30 մլն ՀՀ դրամ արժեքով բնակարաններ, որի արդյունքում շուկայում կնկատվի որոշակի աշխուժություն:


Կառավարությունը որոշում է ընդունել երկրորդ երեխայի ծննդյան նպաստը եռապատկելու վերաբերյալ

Գործադիրն ընդունել է նախորդ նիստում քննարկված՝ երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափի, նպաստ նշանակելու և վճարելու կարգի փոփոխության վերաբերյալ համապատասխան որոշում: Ըստ այդմ՝ առաջարկվում է երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափերի տարբերակում մտցնել նաև երկրորդ երեխայի ծննդյան դեպքում: Առաջարկության հիմքում դրված է ժողովրդագրական վիճակի բարելավումը, որը կնպաստի ծնելիության աճին: Այսպիսով՝ 2018 թ. հոկտեմբերի 1-ին կամ դրանից հետո ընտանիքում ծնված երկրորդ երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը կավելանա 3 անգամ. գործող 50 հազար դրամի փոխարեն նպաստի չափը կկազմի 150 000 դրամ: Միաժամանակ, հանձնարարվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին՝ վարչապետի աշխատակազմ ներկայացնել «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծ՝ միաժամանակ 1-ից ավելի երեխա ծնվելու դեպքում երեխայի միանվագ նպաստի վճարի չափը սահմանելով նոր ծնված յուրաքանչյուր երեխայի հնարավոր բոլոր կարգաթվերի համար սահմանված չափերի հանրագումարի չափով:


                                 Օրենսդրական նախաձեռնություններ


Գործադիրը հավանություն է տվել «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը: Օրինագծով առաջարկվում է սահմանել Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ձևավորման նոր ժամկետ՝ մինչև 2019 թ. մարտի 30-ը։
Հավանություն է տրվել «Հաշվապահական հաշվառման մասին», «Աուդիտորական գործունեության մասին», «Հաշվապահական հաշվառման և աուդիտորական գործունեության կարգավորման գործառույթներ և հանրային վերահսկողության գործառույթներ իրականացնող մարմինների մասին», «Պետական տուրքի մասին» և մի շարք այլ օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը: Օրենքների նախագծերի փաթեթի նպատակը հաշվապահական հաշվառման և աուդիտորական գործունեության ոլորտների կարգավորման ու վերահսկողության արդյունավետ համակարգ ձևավորելն է: Նախագծերի ընդունմամբ ակնկալվում է, որ հաշվապահական հաշվառման և աուդիտորական գործունեության ոլորտների զարգացման համար անհրաժեշտ որոշ գործառույթներ (մասնագետների որակավորում և շարունակական զարգացում, աուդիտի որակի նկատմամբ հսկողություն, աուդիտորական կազմակերպությունների և աուդիտորների ռեեստրի վարում) կիրականացվեն մասնագիտացված կառույցների միջոցով, փոփոխված չափանիշներով ճշգրտել տարեկան աուդիտի պարտադիր պահանջ ունեցող կազմակերպությունների շրջանակը, որոնց սահմանումը կհամապատասխանեցվի ԵՄ-ի դիրեկտիվներով ներկայացված չափանիշներին, վերանայել աուդիտորական կազմակերպությունների լիցենզավորման գործընթացը` հաշվառման նոր համակարգի ներդրման միջոցով (Աուդիտորական կազմակերպությունների ռեեստր): «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունմամբ առաջարկվում է աուդիտորական կազմակերպությունների համար ներկայումս գործող պետական տուրքի վճարման պարտավորությունը հանել՝այն փոխանցելով հավատարմագրված մասնագիտական կառույցներին որպես անդամավճար:
Նիստում հավանության է արժանացել «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության առաջարկությանը: Օրենքի նախագծով առաջարկվում է խստացնել ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ (ծառերի, թփերի և բուսածածկի ապօրինի հատումը) հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության համար սահմանված պատժաչափը, մասնավորապես՝ առավելագույնը 2 ամիս ժամկետով կալանքը փոխարինել ազատազրկմամբ՝ առավելագույնը 2 տարի ժամկետով: Ըստ նախագծին կից ներկայացված հիմնավորման՝ առաջարկվող կարգավորումը պայմանավորված է տվյալ հոդվածով նախատեսված հանցագործությունների աճի դինամիկայով, ինչպես նաև այն հանգամանքով, որ պատժի խստացումը կզսպի և զերծ կպահի ապօրինի գործողությունների իրականացումից: Ընդունելի համարելով նախագծով նախատեսվող ընդհանուր կարգավորումները՝ կառավարությունը ներկայացրել է որոշ նկատառումներ նախագծի վերաբերյալ: Կառավարության առաջարկության համաձայն՝ նախագծով նախատեսված կարգավորման արդյունքում, մասնավորապես՝ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության համար սահմանված պատժաչափը խստացնելիս՝ կալանքն ազատազրկմամբ փոխարինելիս, խախտվում է տվյալ հոդվածի բոլոր մասերի դիսպոզիցիաներում նախատեսված արարքների համար սահմանված պատժատեսակների աստիճանական դասավորվածությունը, հետևաբար, առաջարկվում է ոչ թե կալանքը փոխարինել ազատազրկմամբ, այլ հիշյալ հոդվածի 1-ին մասի սանկցիայում նախատեսել նաև ազատազրկման ձևով պատիժ: Նշված է նաև, որ ներկայում ՀՀ վարչապետի աշխատակազմում քննարկվում է բնապահպանության նախարարության մշակմամբ համանման օրենքի նախագիծ, որը քննարկվող խնդիրներին առավել համապարփակ լուծումներ է առաջարկում: Այդ կապակցությամբ նախագծի հեղինակին առաջարկվում է առայժմ ձեռնպահ մնալ նախագծի քննարկումից, համագործակցել ՀՀ կառավարության հետ՝ մեկ միասնական նախագծով հանդես գալու նպատակով:
 

                                                           Այլ որոշումներ


Կառավարությունը «Երազ Ջեվելերի» ՍՊԸ-ին տրամադրել է «Մերիդիան» ազատ տնտեսական գոտու տարածքում շահագործողի թույլտվություն: Ընկերությունը նախատեսում է արտադրել ոսկյա և արծաթյա զարդեր, ընդլայնել արտահանումը հիմնական ուղղություններով՝ ՌԴ և ԵԱՏՄ երկրներ, ԱՄՆ, Կանադա, Եվրամիության երկրներ, ՄԱԷ: 2018թ.ընթացքում նախատեսվում է բացել 15 նոր աշխատատեղ՝ 7 տարվա ընթացքում այդ թիվը հասցնելով 100-ի:
Գործադիրի մի շարք որոշումներով հոկտեմբերի 21-ին համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություններ կանցկացվեն Լոռու մարզի Ձորագյուղ, Սարահարթ, Արմավիրի մարզի Խանջյան, Հայթաղ համայնքներում, համայնքի ավագանու արտահերթ ընտրություններ՝ Արագածոտնի մարզի Մեծաձոր համայնքում:

 

 

Նոյեմբեր 2018
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930 

-

Արխիվ