Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երկուշաբթի, 20 օգոստոսի 2018

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ներկա է գտնվել Քաղաքաշինության պետական կոմիտեում Շինարարի օրվա առթիվ կազմակերպված միջոցառմանը




Օգոստոսի 20-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ներկա է գտնվել Քաղաքաշինության պետական կոմիտեում Շինարարի օրվա առթիվ կազմակերպված միջոցառմանը:

Փոխվարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Կոմիտեի նախագահ Ավետիք Էլոյանին և շինարարական համայնքի ներկայացուցիչներին, նշել նրանց առանձնահատուկ դերը նոր ժամանակներում և մաղթել անկոտրում կամք, անսահման ներշնչանք:

Միջոցառման ավարտին Կոմիտեի նախագահը պարգևներ և պատվոգրեր է հանձնել ոլորտի վաստակաշատ մի քանի ներկայացուցչի:

Ստորև՝ փոխվարչապետի ուղերձն ամբողջությամբ:

«Հարգելի՛ պարոն Էլոյան,

Շնորհավորում եմ Ձեզ և շինարարական համայնքի տաղանդաշատ բոլոր վարպետներին մասնագիտական տոնի առթիվ:

Հայ շինարար-վարպետների միտքը պատմության ընթացքում կերտել է զարմանահրաշ տաճարներ, պաշտպանական ամրություններ, կենսական նշանակության կամուրջներ, ապահովել հայ ժողովրդի անվտանգությունը, տնտեսական առաջխաղացումը, հոգևոր զարգացումը: Եվ այժմ Դուք եք արժանավոր հետնորդները Ձեր ուսուցիչների:

Սակայն շինարարությունը ամեն ինչից զատ մշակույթ է՝ քաղաքային ապրելակերպի մշակույթ, հանրային տարածքի նկատմամբ պատասխանատվության մշակույթ, միմյանց հետ փոխհարաբերվելու մշակույթ, ընդհանուրը անձնական շահերից ելնելով չյուրացնելու մշակույթ: Ուստի նոր ժամանակներում Ձեր դերը հեղափոխական է:

Իհարկե, շուկան և պատվիրատուն կարող են ունենալ տարբեր պահանջներ, որոնք երբեմն հակոտնյա են հանրության շահերին, սակայն հենց այստեղ է, որ Քաղաքաշինության պետական կոմիտեն պետք է վճռականորեն հանդես գա որպես հանրության ներկայացուցիչ և ի կատար ածի մշակութային և մտքի հեղափոխության իր առաքելությունը:

Շնորհավորում եմ և մաղթում անկոտրում կամք, անսահման ներշնչանք»:

 

Մարտ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

-

Արխիվ